Շիրակ

  • Պլանային ջրանջատում Շիրակի մարզում հունիսի 20-21-ը

    Պլանային ջրանջատում Շիրակի մարզում հունիսի 20-21-ը

    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի շինարարության կապակցությամբ «Մարալիկի ջրատար»-ի տեղափոխման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հունիսի 20-ին ժամը 10.00-ից մինչև հունիսի 21-ը ժամը 22.00-ն կդադարեցվի Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի, Արևիկ, Այգաբաց,Ազատան, Բենյամին, Լուսակերտ, Սարատակ, Հոռոմ, Գուսանագյուղ, Հայրենյաց, Ձորակապ Քեթի գյուղերի, Քեթիի զորամասի և «Կանաչ Կիրճ» ռեստորանային համալիրի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում…

  • Շիրակի մարզպետարանը հրավիրում է հանրային քննարկման

    Շիրակի մարզպետարանը հրավիրում է հանրային քննարկման

    Հունիսի 13-ին ժամը 14.00-ին, մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա Շիրակի մարզպետարանի 2020 թվականի բյուջետային հայտերի հանրային քննարկումը: Կարևորելով բյուջետային հայտերի կազմման գործընթացի առավել թափանցիկ, ներառական, ինչպես նաև ծախսային ծրագրերն առավել նպատակային ու հիմնավոր դարձնելը՝ Շիրակի մարզպետարան ենք հրավիրում բոլոր շահագրգիռ կողմերին, հասարակական կազմակերպություններին, զլմ-ներին, մասնակցելու հանրային քննարկմանը: Այս մասին տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանի պաշտոնական կայքից։

  • Անցկացվել է Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի ժամանակավոր կացարանների հաշվառման աշխատանքային խմբի հերթական նիստը

    Անցկացվել է Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի ժամանակավոր կացարանների հաշվառման աշխատանքային խմբի հերթական նիստը

    Մայիսի 25-ին Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի գլխավորությամբ անցկացվել է Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի ժամանակավոր կացարանների հաշվառման աշխատանքային խմբի հերթական նիստը: Քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը ամփոփ ներկայացրել է ժամանակավոր կացարանների հաշվառման տվյալները: Ըստ այդմ, ընդհանուր առմամբ, հավաքագրվել է…

  • Գետափ և Վանևան համայնքներում կանցկացվեն համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ

    Գետափ և Վանևան համայնքներում կանցկացվեն համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ

    Կառավարությունը որոշեց 2019 թվականի սեպտեմբերի 29-ին նշանակել և Շիրակի մարզի Գետափ և Գեղարքունիքի մարզի Վանևան համայնքներում անցկացնել համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ:

  • Հրդեհ Հովունի գյուղի անասնագոմերից մեկում

    Հրդեհ Հովունի գյուղի անասնագոմերից մեկում

    Մայիսի 1-ին, ժամը 22:43-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Հովունի գյուղի անասնագոմերից մեկում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հովունի գյուղի 1-ին փողոցի 5-րդ նրբանցքի թիվ 2/4 հասցեում գտնվող անասնագոմում (մոտ 1400 քմ): Հրշեջ-փրկարարները գյուղացիների հետ համատեղ անասնագոմից…

  • Շիրակի մարզի դատախազը դիմել է Քրեակատարողական ծառայության պետին

    Շիրակի մարզի դատախազը դիմել է Քրեակատարողական ծառայության պետին

    ՀՀ Շիրակի մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման կամ հսկողության ներքո քննվող մի շարք քրեական գործերի նյութերի ուսումնասիրության, ինչպես նաև ՀՀ ԱՆ <<Արթիկ>> ՔԿՀ-ում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ իրականացված դատախազական հսկողության ընթացքում պարզվել է, որ նշված քրեակատարողական հիմնարկում շարունակում են արձանագրվել արգելված առարկաների ապօրինի շրջանառության դեպքեր: Վերջինս նպաստավոր պայմաններ է ստեղծում քրեակատարողական…

  • Տեղական ավիափոխադրողներ ունենալը ստրատեգիական նշանակության հարց է. Նիկոլ Փաշինյան

    Տեղական ավիափոխադրողներ ունենալը ստրատեգիական նշանակության հարց է. Նիկոլ Փաշինյան

    Ապրիլի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵՊՀ-ում հանդիպել է Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ: Մասնակիցներից մեկը վարչապետին հարցրեց ազգային ավիափոխադրող ունենալու հեռանկարի մասին: Պատասխանելով նրա հարցին վարչապետն ասաց. «Մեր պատկերացումն այն չէ, որ Կառավարությունը պետք է ավիաընկերություն ստեղծի և ազգային ավիափոխադրողի կարգավիճակ տա նրան: Նախ, քննարկումների մեջ ենք «Զվարթնոց» և «Շիրակ»…

  • Խորհրդարան են այցելել Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջի ուսանողներն ու դասախոսները

    Խորհրդարան են այցելել Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջի ուսանողներն ու դասախոսները

    ՀՀ ԱԺ «Բաց դաս» ծրագրի շրջանակում ապրիլի 18-ին խորհրդարան են այցելել Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջի ուսանողներն ու դասախոսները: Հյուրերը եղել են ԱԺ թանգարանում, շրջել խորհրդարանի շենքում, ծանոթացել խորհրդարանական առօրյային, հետևլ ընթացող հերթական նիստի աշխատանքին: Նրանց հետ հանդիպել և «Բաց դասն» անցկացրել է ՀՀ ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սարիկ Մինասյանը: Հանդիպումն ընթացել է հարցուպատասխանի…

  • Շիրակում հայտնաբերվել է հակատանկային ական

    Շիրակում հայտնաբերվել է հակատանկային ական

    Ապրիլի 16-ին, ժամը 19:44-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Հայկավան գյուղից դեպի Ողջի գյուղ տանող ավտոճանապարհին՝ ավազի հանքերի մոտակայքում, հայտնաբերվել է ական: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Հայկավան-Ողջի ավտոճանապարհի 1-ին կմ-ի աջակողմյան հատվածում՝ ձորակում, հայտնաբերվել է У-TM-62П3…

  • Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի զինծառայողը ԲԽ-ի հանդիպում է մեկնաբանում

    Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի զինծառայողը ԲԽ-ի հանդիպում է մեկնաբանում

    Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 23-րդ տուրում «Գանձասար-Կապան»-ը Ավանի ակադեմիայի մարզադաշտում ընդունել է «Շիրակին»: Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնից զինծառայող Դավիթը  մարզական լրագրող Արման Աբելյանի հետ մեկնաբանում է հանդիպումը։ «ՀՖՖ -ն իր հնարավորությունների չափով օժանդակում է մեր երկրի պաշտպաններին»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական Զոհրաբ Եգանյանը ու հրապարակել այս լուսանկարը.

  • Շիրակը հաղթեց. Արարատի ֆուտբոլիստի զավեշտալի ինքնագոլը

    Շիրակը հաղթեց. Արարատի ֆուտբոլիստի զավեշտալի ինքնագոլը

    Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 21-րդ տուրում Գյումրիի «Շիրակը» Երևանում հյուրընկալվել է «Արարատի» կողմից և 2:0 հաշվով հաղթանակ տարել: Հանդիպման հաշիվը բացվել է արդեն 16-րդ րոպեին: «Արարատի» ֆուտբոլիստ Կևին Նտիկա Բոնդոմբեն է զավեշտալի ինքնագոլի հեղինակ դարձել, ինչի շնորհիվ գյումրեցիներն առաջ են անցել հաշվի մեջ:   «Շիրակի» առավելությունը երկրորդ կեսի մեկնարկում կրկնապատկել է Փոլ Մուսա Բակայոկոն` 48-րդ…

  • Արթուր Պետրոսյանի Լոռին մեկ միավորով հեռացավ Գյումրիից

    Արթուր Պետրոսյանի Լոռին մեկ միավորով հեռացավ Գյումրիից

    Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 20-րդ տուրում «Շիրակը» սեփական հարկի տակ ընդունեց «Լոռիին» և ոչ-ոքի` 0:0 հաշվով ավարտեց հանդիպումը: Հանդիպումը կայացավ Գյումրիի ֆուտբոլի ակադեմիայի` արհեստական խոտածածկով դաշտում: Այս հանդիպումից հետո «Լոռին» ու «Շիրակը» մեկական միավոր են վաստակել և Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության մրցաշարային աղյուսակի 5-րդ և 6-րդ տեղերն են զբաղեցնում համապատասխանաբար: «Լոռին», որն Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ…

  • Խոշորացված համայնքների բնակիչները կրկին դժգոհ են

    Խոշորացված համայնքների բնակիչները կրկին դժգոհ են

    Ինչ խնդիրներ  կան խոշորացված համայնքներում և ինչ է փոխվել համայնքների միավորման արդյունքում։ Այս հարցերն են քննարկվելու  «Կառուցողական երկխոսության հանձնառություն» խորագրով եռօրյա համաժողովի  ընթացքում, որը նախաձեռնել է «Կոմպաս» գիտահետազոտական  ՀԿ-ն: Նախորդ տարի  ձևավորվել է նաև «Համազարկ» կոալիցիան, որի մեջ ընդգրկված են մարզերում և մայրաքաղաքում գործող 34 հասարակական կազմակերպություններ, որոնք պետք է զբաղվեն համայնքերի կարիքների գնահատման մեխանիզմների…

  • Մարզի զարգացումն ապահովելու համար ներդրումային ֆոնը պետք է բարելավվել. Շիրակի մարզպետ

    Մարզի զարգացումն ապահովելու համար ներդրումային ֆոնը պետք է բարելավվել. Շիրակի մարզպետ

    Շիրակի նորանշանակ մարզպետ Տիգրան Պետրոսյանի աշխատանքային առաջնահերթությունը մարզի սոցիալ-տնտեսակն իրավիճակը բարելավվելն է լինելու։ «Մարզի զարգացումն ապահովելու համար ներդրումային ֆոնը պետք է բարելավվել: Այն մարդիկ, ովքեր որևէ գործառույթ կիրականացնեն մարզերում, պիտի պետության անմիջական աջակցությունը զգան և այդ աջակցությունը պիտի հետևողական լինի», – կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց Պետրոսյանը: Խոսելով անօթևան մնացած բնակիչների բնակարանային հարցը լուծելու մասին՝…

  • Տիգրան Պետրոսյանը՝ Շիրակի մարզպետ

    Տիգրան Պետրոսյանը՝ Շիրակի մարզպետ

    ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում Շիրակի մարզպետի նշանակման հարցն էր: «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Տիգրան Պետրոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետ»,- ասված է որոշման նախագծում: Որոշումն ընդունվեց: