fbpx
Կառավարություն

Մարզի զարգացումն ապահովելու համար ներդրումային ֆոնը պետք է բարելավվել. Շիրակի մարզպետ

Շիրակի նորանշանակ մարզպետ Տիգրան Պետրոսյանի աշխատանքային առաջնահերթությունը մարզի սոցիալ-տնտեսակն իրավիճակը բարելավվելն է լինելու։

«Մարզի զարգացումն ապահովելու համար ներդրումային ֆոնը պետք է բարելավվել: Այն մարդիկ, ովքեր որևէ գործառույթ կիրականացնեն մարզերում, պիտի պետության անմիջական աջակցությունը զգան և այդ աջակցությունը պիտի հետևողական լինի», – կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց Պետրոսյանը:

Խոսելով անօթևան մնացած բնակիչների բնակարանային հարցը լուծելու մասին՝ մարզպետը նշեց, որ աշխատանքային խումբ է ստեղծվել, որում ներգրավված է լինելու նաև մարզպետարանը:

«Վարչապետի կողմից հստակ հանձնարարական տրվեց՝ սեղմ ժամկետում հասկանալ խնդիրը, որովհետև մեզ համար դեռևս խնդրի ծավալը պարզ չէ»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե երկրաշարժից 30 տարի է անցել ու արդյոք հնարավո՞ր չէր այս ընթացքում հասկանալ, թե ում է հատկացվել բնակարան, ում՝ չէ, մարզպետը նշեց, որ այդ մասով տեղեկատվությունը մասնակի է, քանի որ որոշ մարդիկ երբեմն բարվոք վիճակից անցում են կատարում վատթար կենցաղի և սկսում են տնակներում ապրել, հետևաբար տեղեկատվության հստակեցման խնդիր է լինում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ