Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Նորվեգիայի վարչապետին

Ամենադիտվածներ

Լինքոլն համալսարանում զանգվածային հրաձգություն․ տոնական միջոցառման ժամանակ զոհվել է 1 մարդ, վիրավորվել՝ 6-ը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Նորվեգիայի Թագավորության վարչապետ Էռնա Սոլբերգին Սահմանադրության օրվա կապակցությամբ, հայտնում են վարչապետի պաշտոնական կայքից։

Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Նորվեգիայի բարեկամ ժողովրդին Նորվեգիայի Թագավորության ազգային տոնի՝ Սահմանադրության օրվա կապակցությամբ։

Ջերմությամբ եմ հիշում Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում մեր ունեցած հանդիպումը, որի ժամանակ հաճելի զրույց ունեցանք:

Հայաստանը շահագրգռված է Նորվեգիայի հետ բարեկամական կապերի ամրապնդմամբ, երկկողմ և բազմակողմ համագործակցության ընդլայնմամբ։

Լիահույս ենք, որ ընդհանուր արժեհամակարգն ու փոխադարձ վստահությունը հիմք կծառայեն հագեցնելու երկկողմ հարաբերությունների օրակարգն ապագային միտված նոր ծրագրերով։

Մաղթում եմ Ձերդ Գերազանցությանը քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Նորվեգիայի բարեկամ ժողովրդին՝ առաջընթաց և բարօրություն»։

Ամենաթարմ