ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շարք շնորհավորական ուղերձներ է հղել։ Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։
Փաշինյանը ուղերձները հղել է Էյդ Ալ-Ֆիտր սրբազան տոնի կապակցությամբ։ Դրանք հասցեագրվել են Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահին, Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահին, Թունիսի Հանրապետության վարչապետին, Իրաքի Հանրապետության վարչապետին, Լիբանանի Հանրապետության վարչապետին, Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավորին, Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահին, Քաթարի Պետության էմիրին և Քուվեյթի Պետության էմիրին՝ մաղթելով նրանց քաջառողջություն և երջանկություն:
Վարչապետ Փաշինյանը խաղաղություն ու բարօրություն է մաղթել այդ երկրների բարեկամ ժողովուրդներին և վստահություն հայտնել հետագա համագործակցության ընդլայնման վերաբերյալ:

