շոգ
Հանրապետության տարածքում` Հուլիսի 8-ին, 10-13-ն առանձին շրջաններում, 9-ին՝ շրջանների զգալի մասում հիմնականում կեսօրից հետո և գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 9-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, 11-13-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հուլիսի…
Իրաքի շատ շրջաններում պետական աշխատողներին հանգստյան օր է տրվել, քանի որ մի քանի շրջաններում ջերմաստիճանը բարձրանում է 50C-ից, այս մասին տեղեկացնում են տեղական լրատվամիջոցները: Երկրի մի քանի քաղաքներ օրը գլխավորել են աշխարհի ամենաշոգ վայրերի ցուցակը։ Բարձր ջերմաստիճանի առնվազն 10 նահանգներ դադարեցրել են աշխատանքը պետական աշխատողների մեծ մասի համար: Հանրապետությունում շոգը շարունակվում է հուլիսի կեսերից և…
Արևմտյան Եվրոպայում անոմալ շոգերը շարունակվում են, որոնք ուղեկցվում են անտառային ուժգին հրդեհներով։ BBC-ին հաղորդում է, որ Իսպանիայի հյուսիսում երեկ գրանցվել է ըստ Ցելսիուսի 43 աստիճան, Ֆրանսիայի արևմուտքում՝ 42 աստիճան, Մեծ Բրիտանիայում ջերմաստիճանն առաջին օրերին կգերազանցի 40 աստիճանը։ Աղբյուրը նշում է, որ Լոնդոնի Լյուտոն օդանավակայանում թռիչքուղու մակերևույթին թերություններ են առաջացել, թռիչքները 2 ժամով դադարեցվել են․ պատճառը…
«Դիմադրության» շարժումը հետաձգել է նախատեսված հանրահավաքը՝ պայմանավորված առաջիկա օրերին սպասվող աննախադեպ շոգ եղանակով: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է շարժման համակարգող, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը: «Սիրելի հայրենակիցներ, մի շարք գործընկերներ և քաղաքացիներ առաջարկել են հետաձգել հինգշաբթի օրը՝ հուլիսի 21-ի հանրահավաքը՝ հաշվի առնելով առաջիկա օրերին սպասվող աննախադեպ շոգ եղանակը: Մենք քննարկել ենք այդ…
Ճապոնիայում ջերմային կաթվածով հոսպիտալացվել է առնվազն 14300 մարդ: Այս մասին հայտնել է երկրի գլխավոր հրշեջ վարչությունը, որն իրականացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության գործառույթները։ Շաբաթվա ընթացքում շոգի պատճառով հոսպիտալացման սանդղակը աճել է 3,2 անգամ։ Միաժամանակ, հունիսին ողջ երկրում ջերմային կաթվածով հոսպիտալացվել է առնվազն 15657 մարդ, ինչը այս ամսվա համար բացարձակ ռեկորդ է՝ ըստ վիճակագրության: Ճապոնիայում անցած…
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից տեղեկացնում են,որ ջերմաստիճանի բարձրացման և ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությունը, ինչպես նաև օրգանիզմի անցանկալի գերտաքացումը մեղմելու կամ կանխելու համար անհրաժեշտ է հետևել մի քանի պարզ կանոնի` ✅ խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, հատկապես` ժամը 12:00-ից 17:00-ը հնարավորության սահմաններում դրսում չմնալ, ✅ պաշտպանվել ուլտրամանուշակագույն ճառագայթումից` կրելով գլխարկ, արևային ակնոց, հովանոց, հագնել սպիտակ…
Կանադայի անոմալ շոգերն արդեն հարյուրավոր մարդկանց կյանք են խլել։ Վերջին տվյալներով՝ շոգի հետևանքով հանկարծամահ է եղել 719 մարդ։ Այս մասին տեղեկանում ենք CBC լրատվականից։ Նշվում է, որ բավական շատ են եղել հանկարծամահության մասին հաղորդագրությունները՝ նախորդ ուրբաթ օրվանից մինչև այս հինգշաբթին։ Ըստ աղբյուրի՝ վերջին մի քանի տարիների ընթացքում շոգը դարձել է ընդամենը 3 մարդու մահվան պատճառ։…
Ամերիկայի Միացյալ Նահանգների Օրեգոն Նահանգում անոմալ շոգի զոհ է դարձել առնվազն 63 ամերիկացի։ Այս մասին տեղեկանում ենք նահանգային The Oregonian պարբերականից։ Նշվում է, որ բնակիչների մանվան պատճառ է դարձել հիպերթերմիան։
Ճապոնիայում օդի ջերմաստիճանը անցած շաբաթվանից ռեկորդներ գրանցելով բարձրանում է ու երկրի կենտրոնական հատվածներում այն արդեն հասել է 41,1 ցելսիուսի։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Նշվում է, որ անոմալ շեգի հետևանքով արդեն մահացել է 79 մարդ, որոնցից 80 տոկոսը մեծ տարիքի մարդիկ են։ Մահը շատերի մոտ գրանցվել է հենց իրենց տներում, որտեղ չեն եղել օդորակիչներ։ Ըստ…
Ճապոնիայում ավելի քան 70 հազար մարդ է հոսպիտալացվել շոգի պատճառո․, նրանցից 126-ը մահացել են, Այս մասին հաղորդում է Ճապոնիայի գլխավոր հրշեջ վարչությանը։ Ընդհանուր առմամբ, մայիսի սկզբից մինչև հոկտեմբերի առաջին շաբաթն ընկած ժամանակահատվածում շոգից տուժել և հոսպիտալացվել է 71 հազար 452 մարդ: Սա մեծությամբ երկրորդ ցուցանիշն է անցյալ տարվա ռեկորդից հետո, երբ հոսպիտալացվել էր 95 հազար…
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվելիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում ուժեղ շոգի պայմաններում կարող են օգտագործվել ձյուն արտադրող մեքենաներ, որպեսզի հանդիսատեսի համար ավելի հարմարավետ լինի մրցումներին հետևելը, հաղորդում է Reuters-ը: Մեքենաները գործի կանցնեն, եթե օդի ջերմաստիճանը գերազանցի 30 աստիճանը: Սեպտեմբերի 13-ին Տոկիոյում տեղի կունենա նմանատիպ փորձարկում, որի ընթացքում մեքենաները կարտադրեն 2 տոննա ձյուն: Նշվում է նաև, որ…
Անցած շաբաթ Ճապոնիայում անոմալ շոգերի պատճառով առնվազն 57 մարդ է մահացել, ևս շուրջ 20 հազարը հայտնվել են հիվանդանոցներում: Այս մասին հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով Ճապոնիայի գլխավոր հակահրդեհային ծառայությանը: Ընդամենը 7 օրում հոսպիտալացման կարիք է ունեցել երկրի 18 347 քաղաքացի: Մահացածների մեծ մասը տարեց մարդիկ են, ովքեր չեն կարողացել օգտվել հովացուցիչ համակարգերից: Հուլիսի 22-28-ն անոմալ…
Ճապոնիայի գրեթե ամբողջ տարածքում հաստատված տապի պատճառով միայն մեկ շաբաթում՝ հուլիսի 22-ից մինչև 28-ը, մահացել է 11 մարդ, հիվանդանոցներ է ուղարկվել 5 664 մարդ։ Վիճակագրությունը հրապարակել է երկրի Գլխավոր հրշեջ վարչությունը: Հոսպիտալացվածների թիվը նախորդ շաբաթվա ցուցանիշները գերազանցել է եռակի: Գլխավոր պատճառը դարձել է շոգի կտրուկ սկսվելը ճապոնական չափանիշներով շատ զով հունիսի և հուլիսի առաջին կեսից…
Ուժեղ երաշտը և անտառային հրդեհների բարձր հավանականությունը Ֆրանսիայում հաջորդել են անոմալ շոգի ալիքին: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն։ Անցած շաբաթ Ֆրանսիայի քաղաքներում ջերմաստիճանը բարձրացել է անսովոր ցուցանիշների․ հինգշաբթի բացարձակ ռեկորդներ են սահմանվել 50 քաղաքներում։ Օդի ջերմաստիճանը Փարիզում հասել է +42,6-ի, ինչը նոր ռեկորդ է։ Երկրի դեպարտամենտների մեծ մասում հայտարարվել է նախազգուշացման բարձրացված, երբեմն էլ՝…
Ֆրանսիայի Meteo France օդերևութաբանական ծառայությունը հայտնել է, որ հունիսյան շոգերի ժամանակ օդի ջերմաստիճանը երկրի պատմության մեջ առաջին անգամ հասել է 46 աստիճանի ըստ Ցելսիուսի, ոչ թե 45.9-ի, ինչպես հայտնել էին ավելի վաղ: Հունիսի վերջին Ֆրանսիայում գրանցվել էր արտասովոր շոգ եղանակ: Այդ ամսվա վերջին շաբաթում գրանցվել էր ամենաբարձր ջերմաստիճանը՝ սահմանելով բացարձակ ռեկորդ: Սկզբում գրանցվել էր 44.3…