Շտամ
Կորոնավիրուսի ավելի վտանգավոր շտամի առաջացման վտանգ կա․ ԱՀԿ ղեկավար
Կորոնավիրուսի նոր, ավելի վտանգավոր շտամի առաջանալու վտանգը, որի դեմ գոյություն ունեցող պատվաստանյութերն անզոր կլինեն, միանգամայն իրական է։ Այս մասին Բրատիսլավայում Globsek-2022 անվտանգության հարցերով համաժողովի ժամանակ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը։ Նրա ելույթի տեքստը Ժնեւում տարածել է ԱՀԿ-ի մամուլի ծառայությունը: «Գոյություն ունի նոր, ավելի վտանգավոր տարբերակի [SARS-CoV-2 վիրուսի] առաջացման իրական և…
Օմիկրոն է հայտնաբերվել Եգիպտոսում
Կորոնավիրուսի Օմիկրոն շտամը հասավ նաև Եգիպտոս․ երկրի մայրաքաղաքի օդանավակայան ժամանածներից 3-ի մոտ հաստատվել է շտամի առկայությունը։ Այս մասին հայտնել է Եգիպտոսի առողջապահության նախարարության խոսնակը։ Նշվում է, որ նրանցից միայն մեկի մոտ են առկա քովիդային ախտանշաններ։ Բոլորի մոտ հիվանդությունն ունի թեթև ընթացք։ Նրանք մեկուսացված են։
Օմիկրոն հայտնաբերվեց նաև Թուրքիայում
Կորոնավիրուսի Օմիկրոն շտամը հասավ հարևան Թուրքիա։ Թուրքիայի առողջապահության նախարարը շաբաթ օրը հայտարարել է, որ երկրում հայտնաբերվել է Օմիկրոնով վարակվածության 6 դեպք։ Նա նշել է, որ վարակվածներից 5-ն ապրում են Իզմիրում, իսկ մեկը՝ Ստամբուլում։ Վարակվածների հիվանդությունը թեթև է ընթանում և հոսպիտալացման կարիք չկա։
Հրապարակվել է Օմիկրոն շտամի առաջին Լուսանկարը
Հաջողվել է ստանալ վերջերս աշխարհն իրար խառնած կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամի պատկերը։ Սա հաջողվել է անել Հոնկոնգի համալսարանի գիտնականներին։ Նշվում է, որ պատկերը ստացվել է էլեկտրոնային մանրադիտակի միջոցով։ Նշենք, որ Օմիկրոն շտամով վարակման դեպքեր արդեն իսկ հայտնաբերվել են Հոնկոնգում, Իսրայելում, Բելգիայում, Չեխիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում և մի շարք այլ երկրներում։
Օմիկրոն շտամը հասավ Ավստրիա
Կորոնավիրուսը կրկին աշխարհը խառնել է իրար․ հայտնվել է նոր՝ Օմիկրոն անունը ստացած շտամը, որն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից գնահատվել է որպես անհանգստություն առաջացնող։ Մի քանի երկրներում գրանցվելուց հետո Օմիկրոնը սկսել է տարածվել երկրներով մեկ։ Պաշտոնական աղբյուրները հաղորդում են, որ, ամենայն հավանականությամբ, Օմիկրոն շտամով վարակման առաջին դեպք է գրանցվել Ավստրիայում։ Դեպքը գրանցվել է Շվարց շրջանում։ Ըստ…
Հայտնաբերվել է քովիդի նոր շտամ, որը կարող է ունենալ մեծ ագրեսիվություն
Նոր Զելանդիայում կորոնավիրուսի նոր շտամ է հայտնաբերվել՝ C 1.2 անվանումով, որն արդեն հասցրել է տարածվել մի շարք երկրներում, այդ թվում՝ Չինաստանում, Մեծ Բրիտանիայում, Շվեյցարիայում և այլն։ Այս մասին տեղեկացնում է Ayuitness լրատվականը։ Նշվում է, որ նոր շտամը կարող է բավական ագրեսիվ լինել, ինչպես նաև պատվաստանյութերի նկատմամբ ունի բարձր կայունություն։ Այս շտամն առաջին անգամ Նոր Զելանդիայում…
ՀՀ-ում 30 նմուշից 25-ում հայտնաբերվել է կորոնավիրուսի «Դելտա» շտամը
Հայաստանի Հանրապետությունում իրականացվել է կորոնավիրուսի ՊՇՌ դրական արդյունքով պացիենտների նմուշների մոլեկուլյար-գենետիկ հետազոտություն: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարության Facebook-ի էջից։ Նշվում է, որ վերցվել է 30 նմուշ, որոնցից 4-ում հայտնաբերվել է բրիտանական շտամը, իսկ 25-ում՝ «Դելտա» շտամը: Ըստ աղբյուրի՝ հետազոտությունն իրականացրել են ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, Հայ–ռուսական Սլավոնական համալսարանը և Գիտությունների…
Ինչ է հայտնի COVID-19-ի Դելտա շտամի մասին․ ԱՆ անդրադարձը
Հուլիսի 16-ին ՀՀ առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել և հայտնում է, կորորոնավիրուսային հիվանդության «Դելտա» շտամն աշխարհում մտահոգության առիթ է, քանի որ դրա վարակելիությունը բարձր է: COVID-19-ի այս շտամն արդեն իսկ շրջանառվում է մի շարք երկրներում։ «Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հետևում է «Դելտա» շտամի աշխարհով մեկ արագ տարածման միտումներին: Ներկայումս կորոնավիրուսային հիվանդության «Դելտա» շտամով վարակման դեպքեր…
Կորոնավիրուսի դելտա շտամը 90 անգամ ավելի արագ է փոխանցվում, քան քովիդի սովորական տարբերակը
Կորոնավիրուսը հնդկական շտամը, որը ավելի հայտնի է՝ «դելտա» անվանումով, տարածվում է շատ արագ։ Ու այս արագության մեջ կարևոր դեր է խաղում այն, թե որքան ժամանակում է վիրուսը փոխանցվում մեկից մյուսը։ Օրինակ՝ կորոնավիրուսի սկզբնական տարբերակով վարակվելու համար պետք է առնվազն 15 րոպե։ Այնինչ՝ դելտա շտամի փոխանցման համար հերիք է 5-ից 10 վայրկյանը։ Այսպիսի հայտարարություն է արել…
Կորոնավիրուսի հնդկական շտամը 2, 3 կամ 4 անգամ ավելի վարակիչ է Ուհանի շտամից․ ԱՀԿ
Կորոնավիրուսի հնդկական շտամը կրկնակի, եռակի անգամ վարակիչ է, քանի ի սկզբանե Չինաստանում հայտնաբերված շտամը։ Այս մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից։ Նշվում է, որ այս շտամն ավելի հեշտ է փոխանցվում։ Եթե չինական տարբերակում վարակակիրը կարող է վարակել 2 հոգու, ապա այս դեպքում՝ 4, 6 ու նույնիսկ 8 մարդու։ Կա կանխատեսում, որ ապագայում հենց հնդկական շտամն…
Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի հարավաֆրիկյան շտամի 1 դեպք
Հարևան Վրաստանում կորոնավիրուսի հարավաֆրիկյան շտամով վարակման մեկ դեպք է արձանագրվել։ Այս մասին հայտնում են Վրաստանի առաջին ալիքից։ Նշվում է, որ վարակակիրը՝ մինչ իր մոտ հիվանդության հաստատումը, եղել է Դուբայում։ Ըստ աղբյուրի՝ պացիենտը առողջացել է ու այժմ նրա կլինիկական վիճակը բավարար է գնահատվում։
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 576 նոր դեպք
Վրաստանի կառավարության հատուկ stopcov.ge կայքէջի հաղորդմամբ՝ երկրում արձանագրվել է կորոնավիրուսի 1 576 նոր դեպք, ապաքինվել է 584 մարդ: Մահացել է 29 պացիենտ: Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է նոր կորոնավիրուսի 329 407 դեպք: Այստեղից ապաքինվել է 307 918 մարդ, մահացել`4 426 պացիենտ: Պատվաստվել է 85 286 մարդ:
Հայաստանում նոր կորոնավիրուսի բրիտանական շտամով վարակվածության 10 դեպք է հայտնաբերվել
Հայաստանում հայտնաբերվել է նոր կորոնավիրուսի բրիտանական շտամով վարակվածության 10-ը դեպք ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի մարդու գենոմիկայի և իմունոմիկայի լաբորատորիայի, կենսաինֆորմատիկայի գիտական խմբի և Հայ-Ռուսական համալսարանի կենսաինժեներիայի, կենսաինֆորմատիկայի և մոլեկուլային կենսաբանության ամբիոնի գիտաշխատողների կողմից իրականացվել են նոր կորոնավիրուսի ևս 12 ամբողջական գենոմի վերծանում՝ 3-րդ սերնդի սեկվենավորման կիրառմամբ։ Այս մասին տեղեկանում ենք առողջապահության նախարարությունից: Նմուշները տրամադրվել…
Ֆրանսիայում կորոնավիրուսի նոր շտամ է հայտնաբերվել
Ֆրանսիայի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Բրետանի շրջանում հիվանդանոցներից մեկի 8 հիվանդ վարակվել է կորոնավիրուսի նոր շտամով։ Նշվում է՝ նոր շտամը չի հայտնաբերվում ՊՇՌ թեստի միջոցով: Մասնագետները պարզել են, որ վարակակիրների մոտ հայտնաբերվել են հիվանդության ախտանշաններ, սակայն ՊՇՌ թեստը բացասական արդյունք է ցույց տվել: Անհրաժեշտ է եղել իրականացնել արյան շճաբանական հետազոտություն, որն էլ հենց դրական…
Հայաստանում կորոնավիրուսի նոր շտամներ առայժմ չեն հայտնաբերվել. նախարար
Այօր լգարողների հետ զրույցում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ Հայաստանում կորոնավիրուսի նոր շտամներ առայժմ չեն հայտնաբերվել: Նախարարի խոսքով՝ վիրուսի շտամը որոշելու համար անցկացվում է ԴՆԹ-ի սեքվենիրացման հատուկ հետազոտություն: Երկրում արդեն անցկացվել են այդպիսի մի քանի հետազոտություններ, սակայն հետազոտված նմուշներում վիրուսի նոր շտամներ չեն հայտնաբերվել:















