Կորոնավիրուսի հնդկական շտամը կրկնակի, եռակի անգամ վարակիչ է, քանի ի սկզբանե Չինաստանում հայտնաբերված շտամը։
Այս մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից։
Նշվում է, որ այս շտամն ավելի հեշտ է փոխանցվում։ Եթե չինական տարբերակում վարակակիրը կարող է վարակել 2 հոգու, ապա այս դեպքում՝ 4, 6 ու նույնիսկ 8 մարդու։
Կա կանխատեսում, որ ապագայում հենց հնդկական շտամն է աշխարհում գերիշխող դառնալու։
Նշենք, որ այս պահի դրությամբ՝ նշված շտամն առկա է 85 երկրում։

