Շրի Լանկա
ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է անում վերանայել Շրի Լանկա ուղեւորությունները
ԱՄՆ Պետդեպարտամենտը նախազգուշական հայտարարությամբ է հանդես եկել, որը վերաբերում է երկրի քաղաքացիների` Շրի Լանկա ուղևորություններին։ Պատճառը կիրակի տեղի ունեցած ահաբեկչություններն են, որոնք 250 կյանք են խլել: Պետդեպարտամենտը պայթյունների պատճառով ամերիկացիներին կոչ է անում վերանայել Շրի Լանկա ուղևորությունը: ԱՄՆ-ն նաև կարգադրել է կղզում իր պետական ծառայողների ընտանիքներից բոլոր դպրոցական տարիքի երեխաներին հեռացնելու մասին: Բացի դրանից` Պետդեպը…
ԱՄՆ-ն Շրի Լանկայից դուրս է հանում իր դիվանագետների երեխաներին
Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը կարգադրել է Շրի Լանկայում գտնվող ամերիկացի դիվանագետների երեխաներին դուրս հանել այդ երկրի տարածքից՝ կապված հնարավոր նոր ահաբեկչությությունների վտանգի հետ: Այս մասին հայտնում է պետդեպարտամենտի կայքը: Նշենք նաև, որ Այս առնչությամբ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունը բարձրացրել է Շրի Լանկա այցելությունների վտանգավորության մակարդակը՝ 4 բալանի համակարգում հասցնելով 3-ի։
Շրի Լանկայի նախագահը քաղաքացիներին կոչ է արել չտրվել իսլամատյացությանը
Շրի Լանկայի նախագահ Մայթրիփալա Սիրիսենան հանրությանը կոչ է արել հրաժարվել հակամուսուլմանական հռետորաբանությունից: Պետության ղեկավարն այս հայտարարությունը կատարել է իր նստավայրում լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ: «Պայթյունների պատճառով, որոնք իրագործել են մի քանի ծայրահեղականներ, մուսուլմանների հանդեպ ատելությամբ մի լցվեք: Որովհետև բոլոր մուսուլմանները դատապարտում են այս հրեշավոր հարձակումը»,- շեշտել է Սիրիսենան: Նա հավաստիացրել է, որ շուտով տեղական…
Շրի Լանկայի նախագահը կառավարությանը մեղադրել է ահաբեկչությունները կանխել չկարողանալու մեջ
Շրի Լանկայի նախագահ Մայտրիպալա Սիրիսենան կառավարությանը մեղադրել է այն մի շարք պայթյունները կանխելու անկարողության մեջ, որոնք երկրում իրականացվեցին ապրիլի 21-ին: Այդ մասին ապրիլի 26-ին հայտնել է News 1st լրատվական պորտալը: «Ես միջոցներ կձեռնարկեմ բոլոր այն պաշտոնյաների դեմ, որոնք գլուխ չհանեցին իրենց պարտականություններից: Առաջիկա օրերի ընթացքում կիրականացվի մեր անվտանգության ծառայությունների ամբողջական վերակազմում»,- հայտարարել է նախագահը: Նա…
Զոհվել է Շրի Լանկայում պայթյունների ենթադրյալ համակարգողը
Շրի Լանկայի ոստիկանությունը հայտնել է գրոհային Զահրան Հաշիմի զոհվելու մասին, որը ենթադրաբար կապված է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ, և պայթյունների շարքի համակարգողն է, որոնք Զատկի կիրակի իրագործվել են երկրի տարբեր շրջաններում։ ««Ջամաթ աթ Թաուհիդ ալ Վաթանիա» խմբավորման առաջնորդը, որը համակարգել է Շրի Լանկայում իրագործված պայթյունները, զոհվել է Shangri-La հյուրանոցում»,- նշված է երկրի ոստիկանության հաղորդագրության…
Աշխարհի ամենաբարձր շենքը լուսավորվել է Շրի Լանկայի դրոշի գույներով
Աշխարհի ամենաբարձր շենքը՝ Դուբայի Burj Khalifa երկնաքերը, լուսավորվել է Շրի Լանկայի դրոշի գույներով՝ ի հիշատակ Սուրբ Զատկի օրը եկեղեցիներում ու հյուրանոցներում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի։ «Միասին դեպի աշխարհ՝ կառուցված հանդուրժողականության ու խաղաղ գոյակցության վրա»,- ասված է Burj Khalifa-ի թվիթերյան էջում հրապարակված լուսանկարին կից գրառման մեջ։ Շրի Լանկայի դրոշի գույներով են լուսավորվել նաև ԱՄԷ-ի այլ շինություններ՝…
Շրի Լանկայի մահապարտների թվում եղել են եղբայրներ Կոլոմբոյի ամենահարուստ ընտանիքից
Շրի Լանկայի մահապարտ ահաբեկիչներից 2-ը եղել են համեմունքի խոշորագույն արտահանողներից մեկի որդիները։ Նրանք եղել են մայրաքաղաք Կոլոմբոյի ամենահարուստ մուսուլմանական ընտանիքից։ Աս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Խոսքը Ishana Exports ընկերության հիմնադրի որդիներ Իմսաթ Ահմեդ Իբրահիմի և Իլհամ Ահմեդ Իբրահիմի մասին է։ Աղբյուրների փոխանցմամբ՝ նրանց հայրը՝ Մուհամմադը, եղել է հարձակումներից հետո ձերբակալված մի…
Շրի Լանկայում 200 պայթուցիչների պահեստ են գտել
Շրի Լանկայի ոստիկանության աշխատակիցները ստուգարշավի ընթացքում պայթուցիկ սարքերի համար նախատեսված մոտավորապես 200 դետոնատորների պահեստ են հայտնաբերել երկրի կենտրոնական մասի Նուվարա Էլիա քաղաքում: Այս մասին ապրիլի 25-ի հայտնել է հանրապետության իրավապահ մարմինների պաշտոնական ներկայացուցիչ Ռուվան Գունասեկարան: Ոստիկանի ասելով` մայրաքաղաքի շրջանում իրավապահները երեք մարդու են բերման ենթարկել 21 նռնակ պահելու համար: Նրանց մոտ նաև հայտնաբերվել են վեց…
Շրի Լանկայի ղեկավարությունն ընդունել է իր սխալը՝ կապված ահաբեկչությունների հետ
Շրի Լանկայի կառավարությունն ընդունել է, որ հետախուզական մեծ սխալ է թույլ տվել՝ կապված ապրիլի 21-ին տեղի ունեցած պայթյունների շարքի հետ: Հնդկաստանի հետախուզությունն ապրիլի սկզբին նախազգուշացրել էր նախատեսվող հարձակումների մասին, սակայն այդ տեղեկությունները չէին հաղորդվել իշխանություններին: Շրի Լանկայի նախագահ Մաիտրապալա Սիրիսենան աշխատանքից ազատել է պաշտպանության նախարարին և ոստիկանապետին: Լրատվամիջոցը նաև հաղորդում է, որ պայթյուններն իրականացնողների մեծ…
Շրի լանկայում արգելել են անօդաչու թռչող սարքերի կիրառումը
Շրի Լանկայի Քաղավիացիայի վարչությունն արգելել է երկրի օդային տարածքում անօդաչու թռչող սարքերի կիրառումը: ԱԹՍ-ների օգտագործման թույլտվություններն անորոշ ժամանակով ճանաչվել են անօրինական: Այս որոշումն ընդունվել է Շրի Լանկայում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո: Հիշեցնենք, որ Շրի Լանկայում ահաբեկչությունների շարքի զոհերի թիվը հասել է 359-ի: Կա մոտ 4 տասնյակ ձերբակալված:
Շրի Լանկայի ռեստորաններից մեկում ռումբ է վնասազերծվել
Շրի Լանկայի անվտանգության ծառայության աշխատակիցները ռումբ են վնասազերծել զբոսաշրջային քաղաք Կատանայի ռեստորաններից մեկում: Այս մասին հայտնում են տեղի ոստիկանությունից։ Ըստ տեղեկությունների` պայթուցիկ սարքը հայտնաբերվել է ուսապարկում: Շրի Լանկայում ապրիլի 21-ին` Զատիկի տոնակատարության ժամանակ, հյուրանոցներում և եկեղեցիներում որոտացել է 8 պայթյուն: Պայթյուններ են որոտացել Կոլոմբոյի 5 աստղանի 3 հյուրանոցում և Կոտահենա, Նեգոմբո և Բատիկալոա քաղաքների եկեղեցիներում:…
Շրի Լանկայում զոհերի թիվը հասել է 359-ի
Շրի Լանկայում ահաբեկչությունների շարքի զոհերի թիվը հասել է 359-ի: Այս մասին հայտնում է Ada Derana պորտալը` հղում անելով տեղի ոստիկանության ներկայացուցիչներին: Իրավապահները հետաքննության շրջանակում ձերբակալել են ևս 18 մարդու: Այդ գործողության ընթացքում Վարակապոլա շրջանում առգրավվել է ռադիոկապի 4 միջոց, մոտոցիկլետ: Ավելի վաղ հաղորդվել էր մոտ 40 ձերբակալվածի մասին:
Շրի Լանկայի նախարարը եկեղեցիների պայթյունները համարել է Նոր Զելանդիայի մզկիթների պայթյունների պատասխան
Շրի Լանկայի պաշտպանության նախարար Ռուվան Վիջևարդեն հայտարարել է, որ եկեղեցիներում և հյուրանոցներում տեղի ունեցած պայթյունների շարքը պատասխան էր Նոր Զելանդիայում մզկիթների վրա կատարված զինված հարձակումների: Նա նշել է, որ տեղի իրավապահները նման եզրակացության են եկել` հիմք ընդունելով հետաքննությունը: Նրա խոսքերով` հարձակման մեջ ներգրավված է երկու իսլամական խմբավորում: Ավելի վաղ հայտնել էին, որ Շրի Լանկայում տեղի…
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Շրի Լանկայի խորհրդարանի խոսնակին
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետության խորհրդարանի խոսնակ Կարու Ջեյասուրիյային: Ուղերձում ասված է. «Ձերդ գերազանցություն, խոր ցավով տեղեկացա Շրի Լանկայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների մասին, որոնք բազմաթիվ մարդկային զոհերի, վիրավորների և մեծ կորուստների պատճառ են դարձել: Մենք դատապարտում ենք ահաբեկչության և բռնության բոլոր դրսևորումները և հանձնառու ենք…











