Շրի Լանկա
ԿԳՄՍ նախարարն ընդունել է Հայաստանում Շրի Լանկայի նորանշանակ դեսպանին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Միգահալանդ Դուրաջ Լամավանսային: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։ Նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ վերջինս իր ներդրումը կունենա Հայաստանի ու…
Հնդկաստանում, Բանգլադեշում, Նեպալում և Շրի Լանկայում ՀՀ դեսպանը հետ է կանչվել
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով Արմեն Մարտիրոսյանը հետ է կանչվել Հնդկաստանում, Բանգլադեշում, Նեպալում և Շրի Լանկայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Արմեն ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ հետ կանչել Հնդկաստանի Հանրապետությունում, Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետությունում, Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում և Շրի Լանկայի Ժողովրդավարական…
Աղետ. 4000000 դելֆինների բռնել են թունա ձուկ որսալիս
Համաձայն Endangered Species Research պարբերականում հրապարակված հետազոտության՝ վերջին տասնամյակում Հնդկական օվկիանոսում դելֆինների թիվը կրճատվել է ավելի քան 80%-ով: Շուրջ 4 000 000 այդ կենդանիներից բռնել են թունա ձուկ որսալիս: 2006 թվականին շուրջ 100 000 կետաձեւերի, հիմնականում դելֆինների, որսացել են կոմերցիոն ցանցերով: Ընդ որում՝ 20119 թվականի ցուցանիշները կազմում են շուրջ 80 000 կետաձեւ: Ընդ որում՝ հետազոտության…
ԱՄՆ-ն ցանկանում է Շրի Լանկայի հետ ռազմական համաձայնագիր կնքել
ԱՄՆ-ը ցանկանում է համաձայնագիր կնքել Շրի Լանկայի հետ հատուկ նշանակության զորքերի միջև համագործակցության մասին բյուրոկրատիայից խուսափելու համար և մտադիր չէ երկրի տարածքում տեղակայել իր ռազմաբազան: Այս մասին, ինչպես հաղորդում է Reuters-ը, հայտարարել է Շրի Լանկայում ԱՄՆ-ի դեսպան Էլեյնա Թեփլիցը: Դեսպանն այս հայտարարությունով նպատակ ուներ ցրել երկու երկրների զինված ուժերի կարգավիճակի մասին համաձայնագրի շուրջ ստեղծված անհանգստությունը:…
Շրի Լանկան 43 տարվա մեջ առաջին անգամ մահապատժի համար դահիճների կվարձի
Շրի Լանկան 43 տարվա մեջ առաջին անգամ 4 մահապատժի նախաշեմին 2 դահիճի կվարձի: Այս մասին հաղորդում է BBC-ը: Մահապատժի մասին որոշումն ընդունվել է, երբ 4 մարդու մեղադրել են թմրանյութերի հետ կապված հանցանք կատարելու մեջ: Այդ մահապատիժները կչեղարկեն 1976 թվականից գործող պատժի միջոցի մորատորիումը: Դահիճի պաշտոնի համար փետրվարից թեկնածություն է առաջադրել 1000 մարդ՝ ուժեղ բարոյական որակներով:…
Շրի Լանկայի խորհրդարանը նախազգուշացրել է նախագահին չխոչընդոտել Զատկի օրը ահաբեկչությունների հետաքննությունը
Շրի Լանկայի խորհրդարանը նախազգուշացրել է նախագահ Մայտրիպալա Սիրիսենային չխոչընդոտել Զատկի օրն ահաբեկչությունների առնչությամբ բաց թողնված անվտանգության վերաբերյալ հետաքննությանը։ Այս մասին հաղորդում է AFP-ը: Նախազգուշացումը հնչել էր, երբ Սիրիսենան հայտարարել էր, որ չի համագործակցելու խորհրդարանական հետաքննության հետ և թույլ չի տալու պաշտպանության կամ ոստիկանության ներկայացուցիչներին ցուցմունք տալ խորհրդարանական հանձնաժողովին: «Ցանկացած պետական պաշտոնյա պարտավոր է ցուցմունք տալ»,-Սիրիսենային…
Իսլամ դավանող պաշտոնյաները հրաժարական են տվել Շրի Լանկայում
Շրի Լանկայի կառավարությունում իսլամ դավանող նախարարները հրաժարական են տվել՝ մուսուլմանների վրա հարձակումների ֆոնին: Վերջիններս չեն դադարում ապրիլի վերջին քրիստոնեական եկեղեցիներում իրականացված պայթյուններից հետո։ Այս մասին հաղորդում է AFP-ը: Ըստ տեղեկությունների՝ ընդհանուր առմամբ հրաժարական է տվել 9 մարդ, որոնց մեջ են մի քանի նախարար և 2 նահանգապետ: Ավելի վաղ լանկիական Մուսուլմանական կոնգրեսի ղեկավար Ռաուդ Հակիմը թվիթերյան…
Շրի լանկայում սոցցանցերն արգելափակվել են
Reuters-ի փոխանցմամբ՝ Շրի Լանկայի կառավարությունը որոշել է ժամանակավորապես արգելափակել սոցցանցերը, մասնավորապես Facebook-ն ու WhatsApp-ը, երկրում բռնության աճի պատճառով։ Վերջին դեպքը տեղի է ունեցել մայիսի 12-ն, երբ Facebook –ում ծագած վեճից հետո անհայտ անձինք քարեր են նետել մզկիթների ու մահմեդականներին պատկանող խանութների ուղղությամբ։
Շրի Լանկայում փրկել են փոսն ընկած փղիկների
Շրի Լանկայում փրկել են երկու փոքրիկ փղերի, որոնք ընկել էին փոսը և չէին կարողանում դուրս գալ այնտեղից: Նրանց փրկելու են հասել հարևան բնակավայրերի բնակիչները, քանի որ մայրերը նույնպես չէին կարողանում փրկելձագերին:
Շրի Լանկայում ահաբեկչությունների վտանգի պատճառով եկեղեցական ժամերգությունները հետաձգվել են
Շրի Լանկայի կաթոլիկ եկեղեցին երկրում պահպանվող ահաբեկչական վտանգավորության բարձր մակարդակի ֆոնին վերանայել է իր վերջերս ընդունած որոշումը մայիսի 5-ից որոշ եկեղեցիներում կիրակնօրյա ժամերգությունները վերականգնելու մասին, հինգշաբթի: Այս մասին հայտնել է թեմի ներկայացուցիչ Կոլոմբո Էդմունդ Տիլակարանտեն: Չի հստակեցվում, թե երբ կվերականգնվեն եկեղեցական ժամերգությունները: Երեքշաբթի կարդինալ Մալքոլմ Ռանջիթը հայտարարել էր, որ ահաբեկչությունների շարքից հետո առաջին կիրակնօրյա ժամերգությունները…
Շրի Լանկայի նախագահը չի բացառել, որ ահաբեկչությունները կարող էին դրսից կազմակերպված լինել
Շրի Լանկայի նախագահ Մայտրիպալա Սիրիսենան հայտարարել է, որ երկրում տեղի ունեցած ահաբեկչությունները կարող են ծրագրված լինել արտերկրում: Այս մասին նա խոսել է Sky News-ին տված հարցազրույցում: «Շատ հավանական է, որ ահաբեկիչները շփման մեջ են եղել արտերկրում գտնվող անձանց հետ, ովքեր էլ օգնել են նրանց»,- հայտարարել է Սիրիսենան: Նա հավելել է նաև, որ «Իսլամական պետություն» (Ռուսաստանում…
Շրի Լանկայում հանվել է սոցցանցերի օգտագործման արգելքը
Շրի Լանկայում ապրիլի 21-ի ահաբեկչություններից հետո սոցցանցերի ժամանակավոր արգելք էր դրվել, սակայն արգելքը արդեն հավել է, տեղեկացնում է News 1st պորտալը: Սահմանափակումները հանվել են այն բանից հետո, երբ Շրի Լանկայի նախագահ Մայթրիպալա Սիրիսենան դիմել է հեռահաղորդակցությունների վերահսկման հանձնաժողովին համապատասխան խնդրանքով։ Արգելքի նպատակներ էր կանխել գրոհներին մասնակից ահաբեկիչների շրջանում տեղեկատվության տարածումը։
Շրի Լանկայում կարգելվի դեմքը ծածկող հագուստը
Վաղվանից Շրի Լանկայում կարգելվի դեմքը ծածկող հագուստը։ Այս մասին տեղեկանում ենք News First-ի թվիթերյան էջից։ Նշվում է, որ այդ որոշումն ընդունվել է հասարակության անվտանգությունն ապահովելու նպատակով: Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին՝ Զատկի կիրակի օրը, երկրում որոտացել է ութ պայթյուն, որոնք, համաձայն առողջապահության նախարարության, խլել են 250-260 մարդու կյանք: Կատարվածի պատասխանատվությունն ստանձնել է ԻՊ ահաբեկչական խմբավորումը: Ուրբաթ…
Շրի Լանկայի ոստիկանները սպանել են ահաբեկչության մեջ կասկածվողի երեք հարազատներին
Շրի Լանկայի անվտանգության ուժերը հատուկ գործողութուն են իրականցրել։ Դրանց հետևանքով սպանվել են ապրիլի 21-ի պայթյունների շարքի կազմակերպման մեջ կասկածվողի երեք հարազատները։ Այս տեղեկությունը հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ոստիկանության և զոհվածների ընտանիքի աղբյուրներին։ Գործակալությունը նշում է, որ խոսքը կասկածյալի եղբայրների և հոր մասին է։ Նրանց կացարանն իրավապահները զավթել են գրոհով։ Այդ մարդիկ երևացել են սոցցանցերում…












