շրջակա միջավայր
Մարտի 23-ին մտադիր ենք Հայաստանում իրականացնել հեղափոխական մասշտաբի շաբաթօրյակ. Նիկոլ Փաշինյան
Որպես պետություն-համայնք համագործակցության հաջորդ կարևոր ուղղություն՝ վարչապետ Փաշինյանն առանձնացնում է շրջակա միջավայրի պահպանության և բնապահպանական մաքրության ապահովման ուղղությամբ հետևողական աշխատանքը։ «Վերջերս կառավարության նիստերից մեկում ասացի, որ կհամարեմ, որ Հայաստանի Հանրապետությունում էական, լրջագույն փոփոխություններ եղել են այն ժամանակ, երբ մեզ հաջողվի Հայաստանը մաքրել աղբից, ավտոմեքենաների ժանգոտած մասերից, ժանգոտած, տձև կրպակներից: Սա իսկապես այն ոլորտն է, որտեղ…
Չեխիայի դեսպանն ասել է, որ իրենց հետաքրքրում են Երևանում «կանաչ» տրանսպորտի և թափոնների վերամշակման նախագծերով
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկային: Շնորհավորելով Հայկ Մարությանին Երևանի ավագանու ընտրություններում ձեռք բերած տպավորիչ արդյունքների կապակցությամբ՝ դեսպանը գոհունակություն է հայտնել Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարացման գործընթացների կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է քաղաքապետարանը։ Դեսպան Միկիսկան նշել է, որ չեխական կողմը շահագրգռված է Երևանում շրջակա միջավայրի պաշտպանությանը վերաբերող մի շարք նախագծերով, ինչպիսիք են՝ «կանաչ» տրանսպորտը, թափոնների վերամշակումը և այլն: Նշելով, որ մայրաքաղաք Պրահան աշխարհում առաջատար դիրքեր է զբաղեցնում հանրային տրանսպորտի կազմակերպման և կենցաղային թափոնների վերամշակման բնագավառներում, դեսպան Միկիսկան պատրաստակամություն է հայտնել նպաստելու երկու քաղաքների համագործակցությանն այս ոլորտներում: Քաղաքապետ Հայկ Մարությանն ընդգծել է, որ Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական փոփոխությունները, որոնք ներառում են նաև դատական համակարգի բարեփոխումը, էապես կնպաստեն Երևանում գործարար միջավայրի բարելավմանը: Կողմերը հույս են հայտնել, որ երկու մայրաքաղաքների ղեկավարները հնարավորինս մոտ ապագայում կկարողանան փոխայցելություններ կատարել՝ խորացնելու երկու մայրաքաղաքների միջև բարեկամական կապերը: Աղբյուր՝ Hetq.am


