ոստիկանություն
17-ամյա պատանին դանակահարել է հասակակցին
Հոկտեմբերի 5-ին, ժամը 22.25-ին, հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ «որովայնի առաջնային պատի և ձախ արմնկային հոդի ծակած-կտրած վերք» ախտորոշումով բուժօգնության է տեղափոխվել 17-ամյա պատանի: Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են Տավուշի մարզի Պտղավան բնակավայրի 17-ամյա բնակչին մարմնական վնասված պատճառողի ինքնությունը: Մասիսի քաղաքապետարան ներխուժած զինված քաղաքացին ինքնասպան է…
Մալաթիայում հնչած կրակոցների և երկու անձի սպանության դեպքը բացահայտվել է. կա ձերբակալված
Սեպտեմբերի 24-ի երեկոյան ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Մալաթիայի ոսկու շուկայի հետնամասում կրակոցներ են: ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ դեպքի վայր էին մեկնել ոչ միայն Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբն ու տարածքային քննչական մարմնի ծառայողները, այլև ոստիկանության այլ ստորաբաժանումների, իրավապահ այլ կառույցների ներկայացուցիչներ, փորձաքրեագետներ ու դատաբժիշկ։ «Իրավապահները Ծերենցի…
Եռաբլուրում ոստիկանության գործողությունների առնչությամբ ծառայողական քննություն է կատարվում
Սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ոստիկանության գործողությունների առնչությամբ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է կատարվում: Այս մասին հայտնում են Ոստիկանությունից: Եռաբլուրում միջադեպ էր տեղի ունեցել զոհված զինծառայողների հարազատների, «Հայաստան» դաշինքի պատգամավորներ Քրիստինե Վարդանյանի, Ասպրամ Կրպեյանի ու ոստիկանների մասնակցությամբ:
Ռիկի Մարտինի եղբորորդին ոստիկանություն բողոք է ներկայացրել երգչի դեմ
Երգիչ Ռիկի Մարտինի եղբոր որդին՝ Դենիս Յադիել Սանչեսը, սեռական ոտնձգության վերաբերյալ բողոք է ներկայացրել նրա դեմ՝ ֆիզիկական և հոգեբանական ոտնձգության հայցի մերժումից հետո։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ Սան Խուանի ոստիկանության ներկայացուցիչ Էդվարդ Ռամիրեսը նշել է, որ երգչի դեմ դիմումը ներկայացվել է ուրբաթ՝ սեպտեմբերի 9-ին։ Հրատարակությունը նշում է, որ դիմումատուի մասին տեղեկատվությունը չի հրապարակվել…
Առինջ գյուղի խանութում հարձակվել է աշխատակցուհու վրա, խփել աչքին և գրպանից գողացել 250 000 դրամ
Սեպտեմբերի 8-ին, ժամը 22.45-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է, որ Առինջ գյուղի խանութում մի տղամարդ հարվածել է խանութի աշխատակցին և գրպանից գողացել խանութի փողը: Դեպքի վայր է Մեկնել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ժամը 22.00-ից ժամը 22.30-ն ընկած ժամանակահատվածում ոմն Գարեգին Առինջ գյուղի Մաշտոցի փողոցի խանութում հարձակվել է 70-ամյա աշխատակցուհու վրա, բռունցքով…
Երիտասարդը օտարերկրացի կնոջից փորձել է գողություն անել
Սեպտեմբերի 6-ին, ժամը 21.40-ին, ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները, գողության փորձի հիմնավոր կասկածանքով, Հանրապետության հրապարակում ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել 31-ամյա երիտասարդի, նաև բաժին են հրավիրել օտարերկրացի մի կնոջ: Ոստիկանությունից հայտնում են, որ պարզվել է, որ երիտասարդը փորձել էր կնոջ պայուսակից գողանալ բջջային հեռախոսը: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել…
Բերձորում և Աղավնոյում 13 տների հրկիզման դեպքերով քրգործերի հարուցումը մերժվել է արդարացման հիմքերով
Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունը պարզաբանում է տարածել Բերձորում և Աղավնոյում բնակիչների կողմից իրենց տների հրկիզման դեպքերի վերաբերյալ: «Հաշվի առնելով, որ վերջին ժամանակներս հանրային լայն հնչեղություն է ստացել Բերձոր քաղաքում և Աղավնո համայնքում բնակիչների կողմից իրենց տների հրկիզման դեպքերը, Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունն իրազեկում է, որ սույն թվականի օգոստոսի 14-24-ն ընկած ժամանակահատվածում…
Արցախի դատախազության հայտարարությունը
ԱՀ դատախազությանը բացարձակապես այլ ենթատեքստով արված հարցման պատասխանի հիման վրա տարբեր լրատվամիջոցներ տեղեկություններ են տարածել այն մասին, որ սույն թվականի օգոստոս ամսում Քաշաթաղի շրջանի Աղավնո և Բերձոր համայնքներում բնակելի տների հրկիզման դեպքերի առթիվ ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից նախաձեռնվել էր քրեադատավարական գործընթաց: Հրապարակված տեղեկության կապակցությամբ անմիջապես սկսեցին ներկայացվել տարբեր բնույթի ու ծագման մեկնաբանություններ ու…
22-ամյա աղջիկը դանակահարել էր 40-ամյա տղամարդուն
Օգոստոսի 25-ին՝ ժամը 00.10-ին, «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ որովայնի կտրած-ծակած, թափանցող վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 40-ամյա տղամարդ: Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ օգոստոսի 24-ին՝ ժամը 23.30-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Բաղրամյան փողոցի շենքերից մեկի բակում կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 40-ամյա տղամարդուն դանակահարել էր…
ՄԻՊ–ը պարզաբանումներ է պահանջել ոստիկանությունից
2022թ. օգոստոսի 24-ին Երևանի Ազատության հրապարակում արտոնված հավաքի մասնակիցներին բերման ենթարկելու առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են ոստիկանության համապատասխան բաժին՝ բերման ենթարկված անձանց իրավունքների պաշտպանությունն ապահովելու նպատակով։ ՄԻՊ-ից հայտնում են, որ պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել բերման ենթարկված անձանց հետ, կապի մեջ են գտնվել փաստաբանի հետ։ Հաջորդիվ պաշտպանի աշխատակազմը Ոստիկանության կողմից տեղեկացվել է…
Բացահայտվել է օտարերկրյա քաղաքացու կողմից ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու փորձ կատարելու դեպք
Սույն թվականի օգոստոսի 19-ին Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Հ.Զ-ն, շրջանցելով ՀՀ սահմանային «Մեղրի» անցակետը, Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերի կողմից հսկվող տարածքում, հաղթահարելով ինժեներատեխնիկական պատնեշը, առանց սահմանված փաստաթղթերի և պատշաճ թույլտվության, փորձել է ապօրինի հատել ՀՀ պետական սահմանը և Հայաստանի Հանրապետության կողմից մուտք գործել Իրանի Իսլամական Հանրապետություն։ ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ…
Քոքոբելյանի հոր առևանգումը բացահայտվել է. (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ոստիկանությունը մանրամասներ է ներկայացրել «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման գործից: Ինչպես հայտնել են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, հուլիսի 27-ին ոստիկանության Իջևանի բաժնում ստացվել էր հաղորդում, որ Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակիչ 83-ամյա մի տղամարդ անհետ կորել է: ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննիչ Արթուր Այվազյանը ներկայացրել է…
Ոստիկանություն էր զանգել՝ սպառնալով պայթեցնել բաժնի շենքը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 22.25-ին, ոստիկանություն զանգած անձը հայտնել էր, որ եթե 10 րոպեից իր ծանոթին Աշտարակի ոստիկանները բաց չթողնեն, ապա նա կպայթեցնի ոստիկանության Աշտարակի բաժնի շենքը և կվնասի բաժնի ղեկավարությանը։ Աշտարակի բաժնի ծառայողները րոպեների ընթացքում ճշտել են զանգողի անձն ու գտնվելու վայրը։ 42-ամյա տղամարդն ահազանգից 25 րոպե անց հայտնաբերվել է Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցում և…
Պակիստանի ոստիկանությունը նախկին վարչապետին մեղադրում է ահաբեկչության մեջ
Պակիստանի ոստիկանությունը մեղադրանք է առաջադրել երկրի նախկին վարչապետ Իմրան Խանին ահաբեկչության դեմ պայքարի օրենքներով։ Նրանց հետաքննությունը սկսվել է այն բանից հետո, երբ նա մեղադրել է ոստիկանությանը և դատական համակարգին իր մտերիմ օգնականին կալանավորելու և խոշտանգելու մեջ: Երկրում լարվածությունը մեծ է, նախկին առաջնորդի կողմնակիցները, որոնք հավաքվել են նրա տան մոտ, խոստանում են «վերցնել իշխանությունը» եթե նրան…
Մասիսի քաղաքապետարան ներխուժած զինված քաղաքացին ինքնասպան է եղել. Ոստիկանություն
Մասիսի քաղաքապետարան զինված ներխուժած անձի հետ բանակցությունների ընթացքում հնչել են կրակոցներ: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Ոստիկանության հատուկ նշանակության վարչության ծառայողները՝ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ, մտել են ներս և հայտնաբերել 36 տարեկան Էդվարդ Մարգարյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Նա ինքնասպան է եղել: Ոստիկանների…















