ոստիկանություն

  • ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ հունիսի 23-ին ոստիկանության Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի նախասրահից, զենք, զինամթերք կրելու և պահելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել 21-ամյա երիտասարդի: «Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է առանց թույլտվության գազային թմբուկավոր ատրճանակ՝ լիցքավորված 4 փամփուշտով: Քաղաքացու ինքնության մասին տեղեկություն ունեցողներին ոստիկանությունը խնդրում է դիմել բաժին (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Ոստիկանությունը…

    Մետրոպոլիտենի ոստիկանները ապօրինի պահվող ատրճանակ են հայտնաբերել
  • ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ հունիսի 22-ին, ժամը 00.27-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Նոր Խարբերդում հայրը դանակով խփել է իրեն, իսկ մորը ծեծի է ենթարկել: Ժամը 01.25-ին հիվանդանոցից է ահազանգ ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 23-ամյա երիտասարդ և 47-ամյա կին: «Ժամը 02.10-ին մեկ այլ հիվանդանոցից է ահազանգ ստացվել, որ նախաբազկի կտրած…

    47-ամյա կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց և այնտեղ մահացել
  • Ամառային կենցաղի հետ կապված անվտանգության կանոնները բազմապիսի են` հակահրդեհային, առողջապահական, նաև, իհարկե, իրավական: Ամռան ամիսներին ավելանում է բնակարանային գողությունների թիվը, և պատճառները պարզ են: Ամռանը ընտանիքով հանգստի մեկնելը պատճառներից մեկն է: Տևական ժամանակ տունը դատարկ թողնելը բնակարանային գողերի համար նպաստավոր պայման է: Իսկ փորձառու բնակարանագողերի համար մեկ օրը չէ, հաշված ժամերն էլ բավական են` գործը…

    Ոստիկանության խորհուրդները դիմակայելու ամառվա շոգին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
  • Ոստիկանությունը տղամարդուն ճանաչողներին խնդրում է դիմել բաժին: Այս մասին տեղեկացել ենք ՀՀ ոստիկանության կայքէջից։

    Ոստիկանությունը տղամարդուն ճանաչողներին խնդրում է դիմել բաժին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
  • Աբովյան քաղաքի Դրոյի և Մ. Ավետիսյան փողոցների խաչմերուկում,հունիսի 15-ին, ժամը 23.05-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 61-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Հունիսի 16-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ վրաերթի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 61-ամյա Մարգարիտ Սայադյանը մահացել է: Քննությունը շարունակվում է։

    61-ամյա կինը Վրաերթի հետևանքով մահացել է
  • Հրազդանի ոստիկանները բացահայտեցին Լեռնանիստում արված բնակարանային գողությունը: Այս մասին հայտնել է ՀՀ ոստիկանությունը։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

    Լեռնանիստում արված բնակարանային գողությունը բացահայտվել է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
  • Հունիսի 12-ին՝ ժամը 23:16-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած տղամարդը հայտնել է, որ Ավանի Ծարավ Աղբյուրի փողոցի սուպերմարկետում գործող տարադրամի փոխանակման կետից փող են հափշտակել։ Այս մասին հայտնել է ՀՀ ոստիկանությունը։ «Դեպքի վայր են մեկնել Նոր Նորքի բաժնի և Ավանի բաժանմունքի օպերատիվ խմբեր, նաև քննիչներ, փորձաքրեագետներ ու պարեկներ։ Պարզվել է, որ կատարվածն ավազակություն է. ժամը…

    Տարադրամի փոխանակման կետում կատարված ավազակությունը բացահայտվել է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
  • Չարենցավանի քրեական հետախույզները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ 3-րդ թաղամասի 46-ամյա մի բնակիչ ապօրինի թմրանյութ է պահում և օգտագործում: ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հունիսի 13-ին նա իրենց շենքի շքամուտքից բերման ենթարկվեց բաժին: Անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգված։ Ըստ 46-ամյա տղամարդու՝ հայտնաբերվածը կանեփից պատրաստված թմրամիջոց է: Հանգամանքները պարզվում են:

    թմրաշրջանառության ապօրինի դեպք է բացահայտվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
  • Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 14-ից 15-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 64 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության` 11-ական, անձնական ունեցվածքի գողության` 10, յուրացնելու կամ վատնելու՝ 4, ծանր վիրավորանքի՝ 3, պետական-հասարակական ունեցվածքի գողության, գույքը դիտավորությամբ վնասելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ընտանեկան բռնության ու 16 տարին չլրացած անձի…

    Մեկ օրում բացահայտել է հանցագործության 64 դեպք
  • ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Վարդաշեն գյուղի 43-ամյա մի բնակիչ թմրամիջոց է պատրաստում, պահում և օգտագործում: Հունիսի 9-ին նրա տան զննությամբ հայտնաբերվեց կանեփի 25 բույս, իսկ բակում կայանված, չշահագործվող մեքենայում պլաստմասսե 15 տարա կար, որոնցից 8-ը՝ կանեփանման բույսերով: «43-ամյա տղամարդու ննջասենյակում էլ ոստիկանները հայտնաբերեցին հրացան՝ առանց…

    Ապօրինի թմրանյութ ու հրացան է հայտնաբերվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
  • Քաղաքացու ինքնության մասին տեղեկություն ունեցողներին ոստիկանությունը խնդրում է դիմել բաժին: Այս մասին հայտնել ՀՀ ոստիկանությունը։

    Քաղաքացու ինքնության մասին տեղեկություն ունեցողներին ոստիկանությունը խնդրում է դիմել բաժին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
  • ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ հունիսի 7-ի ցերեկը, ժամը 2․30-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնական բաժին ստացվում է հաղորդում: «Ահազանգել էին, որ Մաշտոցի պողոտայում վիճաբանություն է` բազմաթիվ երիտասարդների մասնակցությամբ: Հնարավոր հետևանքները կանխելու նպատակով բաժնի օպերատիվ խումբը մեկնեց նշված վայր, տեղյակ պահվեցին նաև տարածքում ծառայող պարեկները: Մինչ ոստիկանների ժամանելը վիճաբանությունն ավարտվել էր, և, ինչպես շուտով պարզվեց,…

    Վիճաբանությունն ավարտվեց դանակահարությամբ. կասկածվողը հայտնաբերվել է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
  • Հունիսի 7-ին, ժամը 14.30-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Մաշտոցի պողոտայում մի խումբ անձինք վիճում են: Քիչ անց հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բուժօգնության տեղափոխված 17-ամյա պատանին հայտնել է, որ Մաշտոցի պողոտայում անծանոթ անձը դանակահարել է իրեն: Ոստիկանության պարեկային ծառայության 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Մաշտոցի պողոտայում նկատել են, որ վիճաբանության…

    Վեճ և դանակահարություն Մաշտոցի պողոտայում
  • ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ հունիսի 4-ին, ժամը 04.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում էր ստացվել, որ որովայնի թափանցող վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 35-ամյա տղամարդ, որը, ըստ բժշկի, ի վիճակի չէ հաղորդում և բացատրություն տալու: «Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզել են, որ ժամը 01.00-ի սահմաններում Մասիս քաղաքի հացատներից մեկում տեղի ունեցած վիճաբանության…

    Վիճաբանություն և դանակահարություն հացատանը
  • Մայիսի 31-ի լուսադեմին ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի ոստիկանները մայրաքաղաքի Ռուբինյան փողոցից Քանաքեռ-Զեյթունի բաժին բերման ենթարկեցին Ստեփանավանի բնակիչ, 35-ամյա մի տղամարդու. կասկածանքը` թմրամիջոց պահելն ու օգտագործելը: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեցին մարիխուանայի նմանվող զանգվածներ: Հայտնաբերվածի տեսքը ոստիկաններին որոշակի ենթադրությունների տեղիք տվեց: Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվեց, որ բերման ենթարկվածը…

    Բացահայտվել է ապօրինի թմրաշրջանառության դեպք