Ոստիկանություն
Արմենպրես-ը գրում է՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, բնապահապանության նախարարությունը, Գեղարքունիքի մարզպետարանը, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը դեկտեմբերի 20-ից Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում անցկացնում են համատեղ հատուկ միջոցառումներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մինչ միջոցառումների մեկնարկը նշված գերատեսչությունների պատասխանատուները հանդիպումներ են ունեցել Սևանա լճի շրջակա քաղաքների, համայնքների ղեկավարների ու ձկնորսների…
Արգենտինայի ոստիկանությունը հինգշաբթի 31 կտավ է առգրավել երկրի նախկին նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշների Բուենոս Այրեսի բնակարանից կոռուպցիայի գործով հետաքննության շրջանակում, հայտնել Է Infobae հրատարակությունը: Նկարների ընդհանուր արժեքը կազմում է 4 միլիոն դոլար: Օգոստոսին ոստիկանությունը խուզարկություններ էր կատարել նախկին նախագահի տանն այն բանից հետո, երբ ֆեդերալ դատավոր Կլաուդիո Բոնադիոն խնդրագիր ուղարկեց Սենատ առ այն, որ…
Նյու Յորքի Քուինսի շրջանում տրանսֆորմատոր է պայթել Consolidated Edison ընկերության գործարանում: Դեկտեմբերի 27-ին այս մասին իր Twitter-ում հայտնել է քաղաքի ոստիկանությունը։ «Լույսը, որը դուք քաղաքում տեսնում եք, ինչպես պարզվեց, հայտնվել է Քուինսի Con Ed ձեռնարկությունում տրանսֆորմատորի պայթյունի պատճառով: Հրդեհը վերահսկվում է: Մենք կհաղորդենք նորությունները, երբ ավելի շատ տեղեկատվություն լինի»,- ասված է հայտարարության մեջ: Նյու Յորքի…
Օրերս ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Կոտայքի մարզային վարչության և Կոտայքի բաժնի ծառայողների համատեղ միջոցառման արդյունքում բացահայտվեց յուրացման դեպք։ Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի միջնակարգ դպրոցներից մեկի տնօրենը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, յուրացրել է որպես հնոցապան և պահակ ձևակերպված աշխատակիցների՝ առանձնապես խոշոր չափերի հասնող…
Երևանցիների 81,1%-ը հեղափոխությունից հետո ոստիկանության աշխատանքում տեղի ունեցած փոփոխությունները դրական է գնահատել: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը ամփոփելով «Երևանցիները՝ Երևանի մասին» խորագրով հարցման արդյունքները: «Քաղաքացիներին խնդրել ենք պատասխանել հարցին, թե ինչպե՞ս են գնահատում Ոստիկանության աշխատանքի փոփոխությունները հեղափոխությունից հետո: Նրանց…
Դեկտեմբերի 24-ին, համագործակցելով Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի, Մեղրիի ոստիկանության և ՌԴ սահմանապահ զորքերի ծառայողների հետ, ժամը 3-ի սահմաններում պետական սահմանի «Ագարակ» անցակետի մաքսային հսկողության գոտում մաքսային զննման ենթարկվեց Իրանից ժամանած ավտոբուսը։ Ուղևորներից մեկի՝ Մոջտաբա Էզեդինֆումեշի անձնական խուզարկությամբ և նրա նստատեղի հենակի դարակում հայտնաբերվեց «Տրամադոլ» դեղամիջոցի «200» և «100» գրառմամբ՝…
Մեր տեղեկություններով, երեկ մայրաքաղաքի սրճաններից մեկում ոստիկանությունը հերթական «օպերացիան» է իրականացրել, ինչի շրջանակում թվով 4 քրեական հեղինակություններ են տարվել ոստիկանություն: Մեզ հաջողվեց ճշտել, որ նրանց թվում է եղել նաև քրեական հեղինակություն Զապ մականունով հայտնի Անդրանիկ Սողոյանը, մյուսների անունները հայտնի չեն: ՀՀ ոստիկանությունից մեր հարցին ի պատասխան միայն ասացին, որ կանխարգելիչ աշխատանքեր ոստիկանությունը մշտապես է կատարել,…
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով ոստիկանությունն անցել է 24 ժամյա ուժեղացված ծառայության։ ՀՀ Ոստիկանությունը հայտարարություն է տարածել․ «Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի ոստիկաններն ուժեղացված ծառայություն սկսելուց առաջ հրահանգավորվեցին։ Գնդի հրամանատար Արթուր Խուդինյանը ներկայացրեց ուժեղացված ծառայության նպատակները։ Պարեկայինները պետք է հասարակական կարգի պահպանությունից զատ կանխեն ու թարմ հետքերով բացահայտեն հանցագործության դեպքեր՝ արագ արձագանքելով ահազանգերին։ Կարմիր…
«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանը մտադիր է դատական հայց ներկայացնել Հայաստանի ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության դեմ, քանի որ այդ կառույցները 2012 թվականից իրեն ապօրինի գաղտնալսել են, իսկ ինքն այդ մասին իմացել է ընդամենը «Սասնա ծռեր» խմբի դատավարության ընթացքում: Հաղորդում է Infocom-ը։
Դեկտեմբերի 24-ին, ժամը 10.15-ի սահմաններում, Երևանի Թումանյան փողոցում գտնվող «Մելլաթ» բանկ է մուտք գործել մի երիտասարդ, պարսկերենով ինչ-որ պահանջներ ներկայացրել, դանակով ու էլեկտրաշոկով ահաբեկել է, այնուհետև սկսել էլեկտրաշոկը կիրառել: Բանկում ծառայություն իրականացնող ոստիկանության ՊՊԳՎ ծառայողներն արագ արձագանքելով, վնասազերծել են նրան և փոխանցել ոստիկանության Կենտրոնականի բաժին: Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ…
Դեկտեմբերի 23-ին կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններում Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր-Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Ավան վարչական շրջանի 14 փողոցի 99 տան մոտից: Նշված տան երկաթե դարպասի, եվրոպատուհանի և առաստաղի վրա…
Երեկ երեկոյան ֆրանսիայի ոստիկանությունը ավելի քան 220 մարդ է ձերբակալել «դեղին բաճկոնավորների» բողոքի ցույցի ժամանակ, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով France Info ռադիոկայանին։ Աղբյուրը նշում է, որ 81 մարդ պահվում է կալանքի տակ։ Մինչ այդ Փարիզում ձերբակալվել էր ավելի քան 140 մարդ։ Ֆրանսիական ոստիկանության տվյալներով, որոնց հղում են կատարում ֆրանսիական լրատվամիջոցները, 18։00-ի դրությամբ ցույցերին…
«Հետախուզում-2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ դեկտեմբերի 20-ին, ժամը 04.30-ին, Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից կամավոր բաժին է ներկայացել 1966 թ. ծնված Գագիկ Մ.-ն, որը 2009թ. հունիսի 10-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելը, իրացնելը կամ…
Բողոքողների և ոստիկանության միջև բախումներ են տեղի ունենում Բարսելոնայի մի շարք շրջաններում, որտեղ ներկայում ընթանում է Իսպանիայի Նախարարների խորհրդի նիստը։ Բողոքի մի քանի ակցիաների մասնակիցները փորձում են ճեղքել-հասնել Լիոտհա-դե-Մար պալատ, որտեղ անցկացվում է նիստը: Պալատի մատույցներում ոստիկանական պահպանաջոկատներ են կարգված: Բողոքի առավել արմատականորեն տրամադրված մասնակիցները քարեր ու ներկեր են նետում ոստիկանության վրա, շրջում են աղբամանները,…
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հերքում է ՊՊԾ գնդի գրավման 13-րդ օրը՝ 2016 թվականի հուլիսի 30-ին սպանված ոստիկան Յուրի Տեփանոսյանի հոր՝ Վահրամ Տեփանոսյանի հայտարարությունը, թե որդուն սպանել են ոստիկանները։ Հարցին, թե ինչպես կմեկնաբանի այդ հայտարարությունը, ոստիկանապետը նշեց. «Չեմ կարող մեկնաբանել, չգիտեմ՝ որտեղից, բայց դա իր երևակայությունն է, ընդհանրապես դա իրականությանը չի համապատասխանում։ Եթե փաստեր ունենար, մեր…