Ունայ Էմերի
Արսենալը ցանկանում էր Ֆաբինյոին ձեռք բերել, նախքան նրա Լիվերպուլ տեղափոխվելը. Էմերի
«Արսենալը» պարտվեց «Լիվերպուլին» ՝ Ֆաբինյոյի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու պայքարում։ Ունայ Էմերին բացահայտել է, որ «Արսենալը» փորձել է Ֆաբինոյի հետ պայմագիր կնքել, նախքան վերջինիս՝ 2018 թվականին «Լիվերպուլ» տեղափոխվելը: Ֆաբինոյի «անունը սեղանի վրա էր»,- անկեղծացել է Էմերին։ Նախորդ մրցաշրջանի մեկնարկից առաջ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Ֆաբինյոն «Մոնակոյից» տեղափոխվեց «Էնֆիլդ» ՝ 40 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց: Բրազիլացի կիսապաշտպանը…
Էմերին ասել է, թե ինչու Օզիլը պետք է պայքարի մեկնարկային կազմում իր տեղն ապահովելու համար
«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին նշել է, որ զինագործների կիսապաշտպան Մեսութ Օզիլը պետք է պայքարի մեկնարկային կազմում իր տեղն ապահովելու համար․ «Օզիլը կարողանում է խաղալ այնպես, ինչպես ես եմ ցանկանում, նա համապատասխանում է «Արսենալի» խաղաոճին, բայց դա չի երաշխավորում տեղը մեկնարկային կազմում։ Հիմա մենք շատ ֆուտբոլիստներ ունենք, ովքեր դաշտում ամեն դիրքի համար պայքարում են։ Նրանք…
Արսենալում նոր ավագ են նշանակել. Sky Sports
Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Գրանիտ Ջական այսուհետև թիմի նոր ավագն է։ Այս տեղեկությունները հաղորդում է Sky Sports-ը: «Վստահ եմ, որ Ջական իսկական ավագ կլինի «Արսենալ»-ի համար: Նա իր որակներով կարող է առաջնորդել թիմը»,- ասել է «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Ունայ Էմերին: «Արսենալ»-ի նոր ավագին ընտրել են թիմի ֆուտբոլիստները՝ փակ քվեարկության միջոցով: Գրանիտ Ջական «Արսենալ»-ում հանդես է գալիս…
Մենք վստահում ենք ու հույսեր ենք կապում Օզիլի հետ. Էմերի
Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայի Էմերին հայտնել է, որ վստահում է թիմի կիսապաշտպան Մեսութ Օզիլին: Այս մասին գրում է Mirror-ը: «Օզիլը պետք է մեզ: Նա պետք է լավ մարզվի, որպեսզի մարզավիճակ հավաքի: Մենք վստահում ենք ու հույսեր ենք կապում նրա հետ: Օրինակ, նախորդ շաբաթ նա 100 տոկոսով պատրաստ չէր «Լիվերպուլի» հետ խաղին: Այս շաբաթ ամեն…
Լիվերպուլի հետ խաղալը մեզ համար հիանալի մարտահրավեր է․ Ունայ Էմերի
«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին կիսվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի՝ «Լիվերպուլի» հետ հանդիպումից ունեցած սպասելիքների մասին: «Չենք ցանկանում խաղալ «Լիվերպուլի» հետ: Կգերադասեինք երբեք նրանց հետ չհանդիպել: Միևնույն ժամանակ սա մեզ համար հիանալի մարտահրավեր և սեփական ուժը հասկանալու հնարավորություն է: Լավ է, որ «Էնֆիլդի» խաղից առաջ 6 հնարավորից 6 միավոր ունենք: «Արսենալի» նպատակը «Լիվերպուլից»,…
Արսենալի աշխատանքից գոհ եմ. Էմերի
Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին խոսել է մինչմրցաշրջանային հավաքների ընթացքում «Արսենալի» կատարած աշխատանքի մասին: «Գոհ եմ «Արսենալի» կատարած աշխատանքից: Առանց լուրջ վնասվածքների մոտենում ենք մրցաշրջանի մեկնարկին: Առաջին տուրում մրցելու ենք «Նյուքասլի» հետ, և այս հանդիպումը շատ կարևոր է մեզ համար»,- ասել է մարզիչը: Այս մասին հայտնում է «Արսենալի» պաշտոնական կայքը: Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին…
Մխիթարյանը նույնպես մեկնել է Անժեի հետ ընկերական հանդիպմանը
Այսօր Լոնդոնի «Արսենալը» և «Անժեն» Ֆրանսիայում ընկերական հանդիպում կանցկացեն: Ունայ Էմերին 20 ֆուտբոլիստի է հայտավորել առաջիկա խաղին: «Արսենալի» կազմում Ֆրանսիա է մեկնել նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Հանդիպումը կկայանա Անժեի «Ռայմոնդ Կոպա» մարզադաշտում: Երևանի ժամանակով այն կմեկնարկի 21:30-ին:
Ինչու՞ է Մոյզե Քինը մերժել Արսենալ տեղափոխվելու առաջարկը
«Յուվենտուսի» հարձակվող Մոյզե Քինը մերժել է «Արսենալ» տեղափոխվելու առաջարկը: Բանն այն է, որ զինագործների գլխավոր մարզիչ Ունայ Էմերին մեկնարկային կազմում նրա համար տեղ չի երաշխավորել: Այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը: Նշվում է, որ այս պահին երիտասարդ հարձակվողը մոտ է 40 մլն եվրոյի դիմաց «Էվերթոն» տեղափոխությանը: 19-ամյա ֆուտբոլիստը մերժել է «Արսենալի» առաջարկը, քանի որ ի…
Կոսիելնին ևս մեկ քայլով մոտեցել է Արսենալից հեռանալուն
Լոնդոնի «Արսենալի» պաշտպան Լորան Կոսիելնին մեկ քայլով ավելի է մոտեցել ակումբից հեռանալուն, այն բանից հետո, երբ ակումբի գլխավոր մարզիչ Ունայ Էմերին հայտարարել է, որ ավելի լավ է աշխատում այն ֆուտբոլիստների հետ, ովքեր ցանկանում են լինել ակումբում: Կոսիելնին չի ցանկացել մեկնել ԱՄՆ՝ թիմի հետ մինչմրցաշրջանային խաղերին մասկացելու, և Էմերին, թվում է, մտադիր է հաջորդ մրցաշրջանն անցկացնել…
Մխիթարյանը կմասնակցի Բավարիայի դեմ խաղին․ Էմերի
Հայաստանի ազգային հավաքականի և «Արսենալի» կիսապաշտան Հենրիխ Մխիթարյանը, ինչպես նաև թիմի մյուս առանցքային խաղացողները, կմասնակցեն Չեմպիոնների միջազգային Գավաթի առաջին տուրի՝ «Բավարիայի» հետ խաղին: Այն տեղի կունենա հուլիսի 18-ին։ Այս մասին հայտնել է «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին, որը «Կոլորադո Ռեփիդսի» հետ այսօր կայացած խաղում (3:0) դաշտ էր դուրս բերել հիմնականում երիտասարդ խաղացողներին. «Չորեքշաբթի օրը խաղալու…
Մեր մոտիվացիան նույնն է, ինչ առաջին խաղից առաջ. Էմերի
Ունայ Էմերին խոսել է «Վալենսիայի» հետ պատասխան խաղից ունեցած սպասելիքների մասին. «Մեր մոտիվացիան նույնն է, ինչ առաջին խաղից առաջ: Շանսերն առաջվա պես 50/50 են, ու առաջին խաղի արդյունքը ոչինչ չի փոխել: Մեզ շատ բարդ հանդիպում է սպասվում: «Արսենալը» կմտածի հաղթանակի մասին: Իսկ հաղթելու համար մեզ գոլ է պետք: Դիմակայելու ենք լավ կազմակերպված թիմի՝ հուսալի պաշտպանությամբ,…
Մխիթարյանը և Օզիլը չեն արդարացնում Էմերիի սպասելիքները
Ունայ Էմերին որոշել է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում լուրջ փոփոխություններ կատարել «Արսենալում»: ԱՊԼ-ում անհաջող ելույթներից և Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկության ուղեգիր չնվաճելուց հետո Էմերին վերջնականապես որոշել է վաճառքի հանել որոշ ֆուտբոլիստների տրանսֆերներ: «Արսենալի» ղեկավարությունն ամառային տրանսֆերների համար Էմերիին մեծ գումար չի տրամադրելու, այդ իսկ պատճառով իսպանացի մասնագետը կբաժանվի մի քանի աստղային ֆուտբոլիստից: Էմերիի «սև ցուցակում»…
Եվրոպա լիգայում «Արսենալը» մեծ նպատակներ և լուրջ մոտիվացիա ունի. Էմերի
Ունայ Էմերին խոսել է «Վալենսիայի» հետ դիմակայության կարևորության մասին: «Եվրոպա լիգայում «Արսենալը» մեծ նպատակներ և լուրջ մոտիվացիա ունի: Սա կիսաեզրափակիչ հանդիպում է, նշանակում է՝ անչափ բարդ է լինելու: Դեռևս մրցաշրջանի մեկնարկում հասկանում էինք, որ Պրեմիեր լիգայի լավագույն քառյակում հայտնվելը բարդ է լինելու: Մենք շարունակում ենք պայքարել Պրեմիեր լիգայում, սակայն չենք ցանկանում անընդհատ նայել մրցաշարային աղյուսակին:…
Մխիթարյանի և Օզիլի ապագան Արսենալում հարցականի տակ է
Հենրիխ Մխիթարյանի ապագան «Արսենալում» հարցականի տակ է, վստահեցնում է Daily Mail-ը: Ունայ Էմերին 7 ֆուտբոլիստի է դիտարկում, որոնք ամռանը կարող են հեռանալ թիմից: Այդ խաղացողների թվում է նաև Մխիթարյանը: Էմերին ցանկանում է ուժեղացնել թիմի կազմը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, բայց տրանսֆերների համար ընդամենը 45 մլն եվրո բյուջե ունի: «Արսենալի» ղեկավարության կողմից Էմերին երաշխիք է ստացել,…
Պետք է շարունակենք կենտրոնացած մնալ և չկորցնենք սթափ դատելու ունակությունը. Էմերի
Ունայ Էմերին մեկնաբանել է Եվրոպա լիգայի շրջանակներում տեղի ունեցած «Նապոլիի» հետ խաղի արդյունքը: «Մենք վիթխարի պլան ունեինք` մրցակցին թույլ տալ տիրել գնդակին: «Նապոլին» արդյունքում մեկ պահ ստեղծեց առաջին կեսում և ևս երկուսն` ընդմիջումից հետո: Մենք խաղում էինք նաև երրորդ գոլի համար: Հյուրընկալվելիս ամեն ինչ այլ կլինի: Պետք է շարունակենք կենտրոնացած մնալ և չկորցնենք սթափ դատելու…