ուսանողական խորհուրդ
ԵՊՀ ուսանողական խորհուրդը հայատարարություն է տարածել՝ հայտնելով, որ հրաժարվում է մասնակցելուց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ձևավորման ապօրինի գործընթացին: «ԵՊՀ ուսանողական խորհուրդը, վերահաստատելով իր համոզմունքը կառավարության 2021 թ. մայիսի 4-ի 704-Ն որոշման (այսուհետ՝ նաև որոշում) և դրա իրագործմանն ուղղված՝ լիազոր մարմնի գործողությունների հակասահմանադրական և հակաօրինական լինելու մասին, որն արտահայտվել է ԵՊՀ գիտական խորհրդի մայիսի 6-ի հայտարարությամբ, հաշվի…
ՇՊՀ Ուսանողական խորհուրդը նախագահության նիստից հետո որոշեց հանդես գալ հետևյալ հայտարարությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՇՊՀ Ուսանողական Խորհուրդի Facebook-ի էջից։ «Հաշվի առնելով համաճարակային իրավիճակի հետևանքով ուսումնական գործընթացի առցանց իրականացումն ու դրանից բխող բարդությունները՝ որոշեցինք դիմել ՀՀ կառավարությանը, ԿԳՄՍ նախարարությանը և բուհի ղեկավարությանը, որպեսզի այս իրավիճակում փոխհատուցվի ուսանողների վարձավճարների գոնե որոշակի մասը, ելնելով այն հանգամանքից, որ…
Գևորգ Ղուկասյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ նշել է Armenia TV-ի նախկին գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանի մանիպուլյատիվ ֆեյք նյուզի տարածումը և ՇՊՀ-ի ապօրինի Ուսանողական խորհուրդը վերահսկող վարչական աշխատող, իր հաստիքին չհամապասխանող Արթուր Չարչօղլյանի կապի մասին։ «Արդեն երկար ժամանակ է ինչ ուզում ենք անդրադառնալ այս թեմային, բայց ժամանակը հիմա է եկել։ Տվյալ վարչական…
Երևանի պետական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանին ԵՊՀ-ից երեկ բերման ենթարկելու կապակցությամբ ոստիկանությունում ծառայողական քննություն է նշանակվել։ Այս մասին, Tert.am-ի հարցին, թե ստուգվել են արդյոք ոստիկանության գործողությունները, ասաց լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։ «Ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվում է ծառայողական քննություն` ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանի բերման…
ԵՊՀ ուսանողական խորհուրդը լրջորեն անհանգստացած է ՈւԽ նախագահ Դավիթ Ափոյանին ապօրինի բերման ենթարկելու փաստով և բերման ենթարկելու ընգծված ռեպրեսիվ եղանակով: Նման հայտարարությամբ է հանդես եկել ԵՊՀ ուսխորհուրդը։ Հայտարության մեջ ասված է. «Մասնվորապես նրան ազատությունից զրկել են մի դեպքի կապակցությամբ, որի ժամանակ նա գտնվել է այլ վայրում` մասնակցելով ՈՒԽ կազմակերպած հրապարակային միջոցառման: Հատկապես տարակուսելի է ՈւԽ…
Ոստիկանները ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանին խնդրել են գա, ցուցմունք տա, նա դիմադրել է, որից հետո ոստիկանները նրան բերման են ենթարկել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը։ Գեղամ Գևորգյանը անդրադարձավ նաև լուրերին, թե ինքը տեսանյութ է ցույց տվել, որից հետո Ափոյանին բերման են ենթարկել․ «Ես Դավիթ Ափոյանին տեսանյութ ցույց չեմ…
Տնտեսագիտական համալսարանը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ բուհում ուսումնական գործընթացը շարունակվում է բնականոն հունով: «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր տրվեց նոր ուսումնական տարվա մեկնարկը: ՀՊՏՀ բակում հավաքված ուսանողների, նրանց ծնողների կողքին էին ՀՊՏՀ ղեկավար կազմը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, աշխատակիցներ: Ուսանողական խորհրդի ներկայացուցիչները ողջունեցին ուսանողներին, առաջին կուրսեցիներին և ուղեկցեցին լսարաններ: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ուսումնական գործընթացը…
Հունիսի 20-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հանդիպել է ԲՀԿ ուսանողական խորհրդի անդամների հետ: Ներկայացնելով կուսակցության տեսլականը՝ նա ընդգծել է, որ այն ստեղծման օրվանից իր ծրագրում հատուկ տեղ է հատկացրել պետության սոցիալական խնդիրների իրականացմանը, մարդկանց կենսամակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումներին: «Մեր քննադատական կեցվածքն ինքնանպատակ չէ, մենք իրատես քաղաքական ուժ ենք»,- ասել է պատգամավորը հավելելով, որ «Բարգավաճ…
Համացանցում տարածվել էր Արցախյան հերոսամարտի զոհերի հիշատակի առթիվ իբրև ԵՊԼՀ ՈՒԽ-ի կողմից ուղարկված ծաղկեպսակի լուսանկար, որի վրա լատինատառ գրված էր՝ «eplh usanoxakan xorhrdic»: Սակայն բուհի ուսանողական խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ՝ հերքելով, որ այդ պսակը ուղարկվել է իրենց կողմից: «ԵՊԼՀ ուսանողական խորհուրդը պաշտոնապես հերքում է, որ այս ծաղկեպսակն ուղարկվել է մեր կողմից և հորդորում բոլոր…