Ուսման Դեմբելե
Յուվեն Դիբալայի հավանական փոխարինողին գտել է Բարսայում
Թուրինի «Յուվենտուսը» շարունակում է հետաքրքրվել «Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեի ծառայություններով։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։ Նշվում է, որ «Յուվեն» կսկսի բանակցել Դեմբելեի հետ, երբ թիմը լքի Պաուլո Դիբալան։ Հիշեցնենք, որ ավելի վաղ «Բարսայի» ֆուտբոլիստի գործակալը հայտարարել էր՝ Դեմբելեն կմնա կատալոնական ակումբում։ «Բարսելոնայի» հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատվում է 100 միլիոն եվրո։
Վստահ եմ՝ Դեմբելեն կմնա Բարսայում․ Սիսոկո
«Բարսելոնայի» կիսապաշտպան Ուսման Դեմբելեի գործակալ Մուսա Սիսոկոն նշել է, որ ֆուտբոլիստը ոչ մի րոպե չի մտածել ակումբից հեռանալու մասին։ «Նա իրեն շատ լավ է զգում ակումբում, չնայած եվրոպական մեծ թիմերի հետաքրքրությանը, նա ցանկանում է երկարաժամկետ հաջողության հասնել։ Ցավոք, վնասվածքը ժամանակավորապես հնարավորություն չի տա խաղալ Ուսմանին, բայց դա չի ազդում նրա հաջողության ծարավի վրա: Համոզված եմ,…
Դեմբելեի վնասվածքի վերաբերյալ նոր տեղեկություններ են հայտնի դարձել
Նոր տեղեկություն է հրապարակվել «Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեի վնասվածքի վերաբերյալ: Ինչպես հաղորդում է El Chiringuito-ն, Իսպանիայի առաջնության մեկնարկային տուրի՝ «Աթլետիկի» հետ խաղից (0-1) հետո Դեմբելեն հրաժարվել է բուժզննում անցել: Նա ակումբի բժշկական անձնակազմին հայտնել է, որ ցավեր չի զգում, և ստացած վնասվածքը լուրջ չէ: Ավելին՝ Դեմբելեն մեկնել է Սենեգալ: Նա օդանավակայանում 5 ժամ սպասել է…
Դեմբելեն ցանկանում է վերադառնալ Գերմանիա․ Bild
«Բարսելոնա»-ի վինգեր Ուսման Դեմբելեն ցանկանում է տեղափոխվել «Բավարիա», եթե ստիպված լինի հրաժեշտ տալ Կատալոնիային։ Այս մասին հայտնում է Bild-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆրանսիացին մյունխենյան ակումբը գերադասել է ՊՍԺ-ից։ Վերջինս ևս հետաքրքրված է իր ծառայություններով: Դեմբելեն Բունդեսլիգայում հանդես գալու փորձ ունի. 2016/17 մրցաշրջանում նա պաշտպանել է Դորտմունդի «Բորուսիա»-ի գույները: Պրիմերայի 2018/19 մրցաշրջանում 22-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 29…
Նեյմարի և Գրիզմանի տեղափոխությունը Բարսելոնա կարող է օգնել Բավարիային
«Բարսելոնա»-ի հավանական նորեկներ Գրիզմանի ու Նեյմարի տրանսֆերային սագայի ավարտը ոչ միայն հարկավոր է կատալոնական ակումբին, այլ նաև «Բավարիա»-ին: Այս մասին տեղեկացնում է France Football-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ գերմանական ակումբը լրջորեն հետաքրքրված է «կապտանռնագույններ»-ի վինգեր Ուսման Դեմբելեի խաղով: Այնուամենայնիվ, մյունխենյան թիմի սպորտային տնօրենն Հասան Սալիհամիջիչը չի շտապում բանակցություններ սկսել՝ լավ հասկանալով, որ ֆրանսիացու տրանսֆերը կարելի է ավելի…
Բավարիան մտադիր է գնել Ուսման Դեմբելեին
Մյունխենի «Բավարիան» հետաքրքրված է «Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեով: Այս մասին հաղորդում է Sport Bild-ը: Ըստ աղբյուրի՝ ակումբը ֆրանսիացուն ուշադրության տակ է առել «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Լերոյ Սանեի տրանսֆերի հարցում անհաջողության հասնելու պատճառով։ «Բարսելոնան» պատրաստ է քննարկել 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ առաջարկները, քանի որ կատալոնացիները ցանկանում են հետ բերել ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին։
Բարսելոնայի առաջատարներից մեկը չի ընդգրկվել Ռեալի դեմ խաղի հայտացուցակում
Կատալոնական «Բարսելոնան» ներկայացրել է Մադրիդի «Ռեալի» դեմ խաղի հայտացուցակը: Հանդիպումը կկայանա Իսպանիայի Գավաթի կիսաեզրափակչի շրջանակում` փետրվարի 6-ին: Հայտացուցակում ընդգրկվել է Լիոնել Մեսսին, որի մասնակցությունը հարցականի տակ էր: Էլ Կլասիկոյին չի մասնակցի Ուսման Դեմբելեն: Ֆուտբոլիստը նոր է ապաքինվում վնասվածքից: Հաղորդում է armsport.am-ը։
Հնարավոր է՝ Դեմբելեն բաց թողնի Ռեալի հետ հանդիպումը
«Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն, հնարավոր է, բաց թողնի Իսպանիայի Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի՝ «Ռեալի» հետ առաջին հանդիպումը: 21-ամյա ֆուտբոլիստն ապաքինվել է ոտնաթաթի վնասվածքից և փետրվարի 4-ից պետք է վերսկսեր մարզումներն ընդհանուր խմբում: Սակայն այսօր Դեմբելեն հիվանդ է ժամանել «Բարսելոնայի» մարզաբազա, ֆրանսիացին կոկորդի ցավեր է ունեցել և ջերմել է: AS-ի հաղորդմամբ՝ «Բարսելոնայի» բուժանձնակազմը Դեմբելեին թույլ չի…
Բարսելոնայի հարձակվող Ուսման Դեմբելեի նկատմամբ կարող են պատժամիջոցներ կիրառվել
«Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեի նկատմամբ կարող են լուրջ պատժամիջոցներ կիրառվել, եթե նա չփոխի իր պահվածքը, հայտնում է Sport.es-ը: Ակումբի ղեկավարությունը ֆրանսիացի ֆուտբոլիստին վերջնագիր է ներկայացրել. եթե նա չվերանայի իր կարգապահությունը, ապա կհեռացվի կապտանռնագույնների առաջին թիմից: Բացի դա, «Բարսելոնան» պատրաստ է դիտարկել հաջորդ ամառ Դեմբելեին վաճառելու տարբերակը: Ընդ որում ակումբը ցանկանում է տրանսֆերից նվազագույնը 100 մլն…









