fbpx
Սպորտ

Հնարավոր է՝ Դեմբելեն բաց թողնի Ռեալի հետ հանդիպումը

«Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն, հնարավոր է, բաց թողնի Իսպանիայի Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի՝ «Ռեալի» հետ առաջին հանդիպումը:

21-ամյա ֆուտբոլիստն ապաքինվել է ոտնաթաթի վնասվածքից և փետրվարի 4-ից պետք է վերսկսեր մարզումներն ընդհանուր խմբում: Սակայն այսօր Դեմբելեն հիվանդ է ժամանել «Բարսելոնայի» մարզաբազա, ֆրանսիացին կոկորդի ցավեր է ունեցել և ջերմել է:

AS-ի հաղորդմամբ՝ «Բարսելոնայի» բուժանձնակազմը Դեմբելեին թույլ չի տվել մարզվել: Հաղորդվում է, որ ֆուտբոլիստի ապաքինման համար կպահանջվի 3-4 օր:

Հիշեցնենք, որ «Բարսելոնա»-«Ռեալ» առաջին հանդիպումը կայանալու է փետրվարի 6-ին:

Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ