ուսումնական հաստատություններ
Լիբանանի բոլոր ուսումնական հաստատություններում դասերը կդադարեցվեն
Լիբանանի կրթության նախարար Աբբաս Ալ-Հալաբին կարգադրել է սեպտեմբերի 24-ից դադարեցնել դասերը Լիբանանի բոլոր ուսումնական հաստատություններում՝ Լիբանանի հարավում իսրայելական ռմբակոծությունների ուժեղացման պատճառով։ «Լիբանանի կրթության նախարար Աբբաս Ալ-Հալաբին կարգադրել է Լիբանանի բոլոր շրջաններում պետական և մասնավոր դպրոցները, քոլեջներն ու համալսարանները փակելու մասին»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ:
Ռումինիայի բարձրագույն ուսումնական հաստատություններ դիմելու ժամկետները երկարաձգվել է
ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից Ռումինիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում 2022-2023 ուսումնական տարում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով ավելի վաղ հայտարարված մրցույթի հայտերի ընդունման և մրցույթի անցկացման ժամկետները երկարաձգվել են: Մասնավորապես, մրցույթի մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերն ընդունվում են մինչև հուլիսի 1-ը ներառյալ, աշխատանքային օրերին, ժամը՝ 10:00-ից 17:00-ը: Ընդմիջում` ժամը 13:00-14:00: Քննությունները կանցկացվեն 2022 թվականի հուլիսի 6-8-ն…
Վարժանք. հրդեհաշիջման աշխատանքներ ուսումնական հաստատությունում
Մարզերում շարունակվում են իրականացվել շտաբային և տակտիկական ուսումնավարժանքները: Օրերս Գեղարքունիքի մարզի Արծվանիստ, Ծովինար, Զոլաքար և Աստղաձոր համայնքների միջնակարգ դպրոցներում, համայնքապետարաններում և մանկապարտեզներում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններ «Ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով: Իրականացվել են մանկավարժական անձնակազմի և աշակերտների տարահանում և պատսպարում: Վայոց ձորի մարզի Հերմոն և Տավուշի մարզի Ոսկեվան գյուղերի հիմնական դպրոցներում ևս անցկացվել են վարժանքներ՝…
ԱԱՏՄ-ն հիշեցնում է մանկապարտեզների համար սահմանված հիգիենիկ նորմերը
Հաշվի առնելով վերջին շրջանում նախադպրոցական կազմակերպություններում արձանագրված դեպքերը՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը՝ որպես բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում վերահսկողություն իրականացնող մարմին, հորդորում է խստագույնս պահպանել վերոնշյալ կազմակերպությունների համար սահմանված սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմերի պահանջները։ Մասնավորապես, կազմակերպությունների հատակը պետք է լվանալ օրը 2 անգամից ոչ պակաս, 1 անգամը՝ պարտադիր կահույքի տեղաշարժով,զուգարանների հատակը, նստակոնքերը…
ԱԳՆ ցավակցություն է հայտնել Կազանի ողբերգության կապակցությամբ
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ցավակցությունն է հայտնում այսօր Կազանի թիվ 175 դպրոցում տեղի ունեցած ողբերգական միջադեպի հետևանքով զոհվածների հարազատներին և բարեկամներին: «Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում այսօր Կազանի թիվ 175 դպրոցում տեղի ունեցած ողբերգական միջադեպի հետևանքով զոհվածների հարազատներին և բարեկամներին: Մաղթում ենք շուտափույթ ապաքինում բոլոր տուժածներին»,- ասված է ԱԳՆ հայտարարությունում: Հիշեցնենք, որ ողբերգությունը տեղի է…
Ռուսաստանում նոր ուսումնական տարին կսկսվի սեպտեմբերի 1-ին․ Պուտին
«Մոսկովսկի կոմսոմոլեց»-ի հաղորդմամբ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանում նոր ուսումնական տարին կսկսվի սեպտեմբերի 1-ին։ «Որոշումն ընդունվել է տարածաշրջանային և կառավարական մակարդակով»,- հայտնել է Պուտինը։ Նախագահը նշել է, որ պանդեմիայի պայմաններում ուսումնական գործընթացի կազմակերպման ժամանակ պետք է ճկուն և ստեղծագործ միտք ցուցաբերել եւ թույլ չտալ, որպեսզի ուսման որակին վնաս հասցվի: «Ուսուցիչների համար դա…
Սովորողները կգնան դպրոց. Արայիկ Հարությունյան
Այսօր պարետատան նիստի ժամանակ որոշում է կայացվել սեպտեմբերի 15-ից դասերը վերսկսել հանրակրթական դպրոցներում, նախնական և միջին մասնագիտական հաստատություններում, երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցներում՝ առկա ուսուցմամբ և սանիտարահիգիենիկ կանոնների պահպանմամբ: Այս մասին գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ «Բուհերի և մի շարք այլ ուսումնական հաստատությունների մասով որոշումները կկայացվեն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում: Պարետատունը, մեր մյուս գործընկերները և…
ՄԻՊ-ը քաղաքացիների բողոքներով դիմել է ԿԳՄՍ նախարարին
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտնում է, որ ՄԻՊ-ին են հասցեագրվել դիմում-բողոքներ բուհերի դիմորդներից և նրանց ծնողներից՝ կապված բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության հետ։ Մասնավորապես, բողոքներով դիմորդները և ծնողները մտահոգություններ են հայտնել, 2020-2021 թվականի պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության միասնական քննություններին մասնակցելու արդյունքում «12.0»-ից «18.75» միավոր ստանալու պարագայում՝ միավորները 1-ին հայտով նշված բուհ ընդունվելուն չբավականացնելու…
Սեպտեմբերին Արարատի մարզում կբացվի 5 նոր նախակրթարան
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը Facebook-ի էջոււմ գրառում է կատարել։ Գրառման մեջ նշվում է, որ Արարատի մարզի մի քանի համայնքներում սեպտեմբերին կբացվի 5 նոր նախակրթարան, ընթանում են շինարարարական աշխատանքներ։ «Այսօր այցելել եմ Արարատի մարզի Գետազատ, Նոր Կյանք և Դվին համայնքներ, ուր այս տարվա սեպտեմբերի մեկին կբացվեն նոր նախակրթարաններ: Աշխատանքներն ընթանում են ամբողջ…
Արցախում դպրոցները փակ կլինեն, բացի ռազմական ուսումնական հաստատություններից
Արտակարգ իրավիճակի ընթացքում Արցախի Հանրապետությունում փակ կլինեն ուսումնական հաստատությունները՝ բացառությամբ ռազմականի։ Այս մասին նշվում է արտակարգ իրավիճակ հայտարարելու հրամանագրում․ «27. Պարետի որոշմամբ Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում կամ առանձին համայնքներում կարող է արգելվել տնտեսական գործունեության առանձին տեսակների իրականացումը: Պարետի որոշմամբ կարող է ժամանակավորապես արգելվել նաև տնտեսական գործունեություն իրականացնող առանձին իրավաբանա-կան անձանց, անհատ ձեռնարկատերերի գործունեությունը, ինչպես նաև…
Չեռնգորիայում գրանցվել է կորոնավիտուսի առաջին դեպքը
Չեռնոգորիայի վարչապետ Դուշկո Մարկովիչը հայտնել է, որ երկրում արդեն կան հիվանդության հայտնաբերված առաջին դեպքերը, դրանք միանգամից երկուսը։ Երկրի իշխանությունները որոշում են կայացրել ուսումնական հաստատությունները մարտի 16-ից 15 օրով փակել, բոլոր զանգվածային միջոցառումները արգելել, չեռնոգորցիների երկրից դուրս գալու արգելքի դնել։ Նաև որոշվել է մինչև ապրիլի 2-ը արգելել զբոսաշրջային նավերի մուտքը Չեռնոգորիայի նավահանգիստներ։ Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային…
Դպրոցականների գարնանային արձակուրդները կմեկնարկեն մարտի 18-ից
Դպրոցականների գարնանային արձակուրդները կմեկնարկեն առաջին դասարանցիների համար` մարտի 18-ից, 2-12-րդ դասարանցիների համար` մարտի 25-ից: Համաձայն հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2018-2019 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների`առաջին դասարանցիների գարնանային արձակուրդները տրվում են 2019 թ. մարտի 18-ից 31-ը ներառյալ, 2-12-րդ դասարանցիներինը` 2019թ. մարտի 25-ից 31-ը ներառյալ:
ՀՀ ԱԱՏՄ-ն որոշ ուսհաստատություններում արձանագրել է սահմանվածից ցածր ջերմաստիճան
ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հայտարարությունը մարզերում կատարած ստուգումների վերաբերյալ. «Մարզերի մի շարք ուսումնական հաստատություններում հայտնաբերվել է սանիտարական նորմերով սահմանված պահանջներից ցածր ջերմաստիճան։ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հարուցել է վարչական վարույթներ՝ Լոռու, Շիրակի և Արագածոտնի մարզերի թվով 18 հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում, սանիտարական նորմերով սահմանված պահանջների պահպանումը պարզելու նպատակով։ Վարչական վարույթների…