fbpx
Քաղաքականություն

ԱԳՆ ցավակցություն է հայտնել Կազանի ողբերգության կապակցությամբ

agn

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ցավակցությունն է հայտնում այսօր Կազանի թիվ 175 դպրոցում տեղի ունեցած ողբերգական միջադեպի հետևանքով զոհվածների հարազատներին և բարեկամներին:

«Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում այսօր Կազանի թիվ 175 դպրոցում տեղի ունեցած ողբերգական միջադեպի հետևանքով զոհվածների հարազատներին և բարեկամներին: Մաղթում ենք շուտափույթ ապաքինում բոլոր տուժածներին»,- ասված է ԱԳՆ հայտարարությունում:

Հիշեցնենք, որ ողբերգությունը տեղի է ունեցել այսօր առավոտյան, ուսումնական հաստատության շենքում։ Քոլեջի 19-ամյա ուսանողը տեղի դպրոցում կրակ է բացել։ Իշխանության տվյալներով զոհվել է 7 աշակերտ և ուսուցչուհին, 21 մարդ տուժել է։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ