ուրանի հարստացում
Իրանը չի քննարկում ուրանի հարստացման դադարեցումը՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների ընթացքում
Իրանը հայտարարում է, որ ուրանի հարստացման դադարեցումը օրակարգում չէ՝ այն համարելով անհրաժեշտ էներգետիկ և բժշկական ոլորտների համար։
Իրանը պատրաստ է քննարկել ուրանի հարստացման նվազեցումը ԱՄՆ-ի հետ
Իրանի փոխնախագահ Մոհամադ Էսլամին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցություններում դիտարկել ուրանի հարստացման մակարդակի նվազեցման հնարավորությունը, եթե ԱՄՆ-ն ամբողջությամբ հանի Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները:
Իրանը հայտնել է, որ պատրաստ է հավասարակշռված գործարք կնքել ԱՄՆ-ի հետ
Իրանը հայտարարել է, որ պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները ԱՄՆ-ի հետ, սակայն միայն հավասարակշռված և փոխադարձ հարգանքի վրա հիմնված պայմաններով։ Իրանի Գերագույն առաջնորդի արտաքին քաղաքական խորհրդական Կամալ Խարրազին նշել է, որ Թեհրանը չի պատրաստվում դադարեցնել ուրանի․․․
ԱՄՆ-Իրան միջուկային բանակցությունները մոտ են լուծմանը
ԱՄՆ-ը և Իրանն առաջընթաց են գրանցում միջուկային համաձայնագրի շուրջ, սակայն ուրանի հարստացման հարցը մնում է հիմնական խոչընդոտը:
Իրանը մտադիր է ամսական 200 կիլոգրամով ավելացնել ուրանի հարստացման պաշարները
Իրանը ներկայում ունի 800 կիլոգրամ հարստացված ուրան, և յուրաքանչյուր ամիս դրա պաշարները կավելանան մոտավորապես 200 կիլոգրամով: Այս մասին հայտարարել է հանրապետության Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին։ Իրանական միջուկային խնդրի կարգավորման Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրով Իրանին թույլատրվում էր ունենալ 300 կիլոգրամ ցածրհարստացված ուրան, իսկ ավելացուկները նա պարտավոր էր ուղարկել արտասահման: Հարցին՝ որոշել է արդյոք…
ԱՄՆ-ն Իրանից պահանջում է դադարեցնել ուրանի հարստացումը Ֆորդոյի օբյեկտում
ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Քելլի Քրաֆթը կոչ է արել Իրանին անհապաղ դադարեցնել ուրանի հարստացումը Ֆորդոյի օբյեկտում։ «Իրանն ի սկզբանե Ֆորդոն կառուցել է որպես ամրացված ստորգետնյա բունկեր՝ ուրանի գաղտնի հարստացման համար: Իրանն օրինական ոչ մի պատճառ չունի այդ օբյեկտում շարունակելու ուրանի հարստացումը»,-ասել է Քրաֆթը: Նա շեշտել է, որ Իրանը պարտավոր է անհապաղ այնտեղ դադարեցնել ուրանի հարստացման…
Իրանը զգուշացրել է միջուկային պայմանագրի եվրոպական երկրներին
Պաշտոնական Թեհրանը միջուկային պայմանագրի եվրոպական մասնակիցներին տեղեկացրել է, որ կշարունակի նվազեցնել իր պարտավորությունները համաձայնագրի նկատմամբ, քանի դեռ նրանք չեն աջակցում Իրանին ԱՄՆ պատժամիջոցների հետ կապված։ Վաշինգտոնը անցյալ տարի դուրս եկավ համաձայնագրից և նոր պատժամիջոցներ սահմանեց Թեհրանի նկատմամբ: Իրանը, իր հերթին, սպառնացել է փակել Հորմուզի նեղուցով տարհանվող նավթի ճանապարհը։ Վերջերս Իրանը սկսեց մեծացնել ուրանի հարստացման ծավալները՝…
Թրամփը Իրանի դեմ պատերազմ չի ուզում, բայց դրան դեմ չէր լինի նրա շրջապատը․ Զարիֆ
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն ամերիկյան NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի դեմ պատերազմ չի ցանկանում, բայց դրան դեմ չէր լինի նրա շրջապատը։ «Թրամփը ճնշման տակ է, բայց շրջապատի փորձերը՝ ազդելու նրա որոշման վրա, հաջողությամբ չեն ավարտվի, քանի որ նա կկարևորի ողջամտությունը։ Իրանը մեծ, հպարտ երկիր է,…
ԱԷՄԳ-ն կքննարկի Իրանի գործողությունները ուրանի հարստացման հարցով
Հուլիսի 10-ին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարող խորհուրդը արտահերթ նիստում կքննարկի Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրադարձությունների զարգացումը: Արտահերթ հանդիպումն անցկացնելու խնդրանքով դիմել է Վիեննայում միջազգային կազմակերպություններում ԱՄՆ ներկայացուցիչ Ջեքի Ուոլքոթը։ Այս մասին հայտնում է Dpa գործակալությունը: Իրանի վրա հարկավոր է ճնշում գործադրել, որ հրաժարվի իր միջուկային հավակնություններից, նույն օրը թվիթերյան իր միկրոբլոգում հայտնել է…
Թրամփը զգուշացում է արել Իրանին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Իրանին զգույշ լինել ցածր հարստացված ուրանի սահմանաչափի բարձրացմանն առնչվող սպառնալիքների հետ։ Այս մասին նա գրառում է կատարել իր թվիթերյան էջում։ Iran has just issued a New Warning. Rouhani says that they will Enrich Uranium to “any amount we want” if there is no new Nuclear Deal. Be careful…
Գուտերեշը Իրանին կոչ է արել պահպանել միջուկային համաձայնագիրը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը Թեհրանին կոչ է արել շարունակել կատարել միջուկային համաձայնագրով նախատեսված իր պարտավորությունները: Այս մասին հաղորդում է Reuters-ը: «Իրանի նման գործողությունները չեն կարող պահպանել համաձայնագիրը և չեն ապահովում Իրանի ժողովրդի համար զգալի տնտեսական շահ: Կարևոր է, որ այդ հարցը որոշվի համաձայնագրով ստեղծված մեխանիզմի օգնությամբ»,- ասել է ՄԱԿ-ի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: Ավելի վաղ…
ԵՄ-ն չի դադարում Իրանին կոչ անել, որ պահպանի միջուկային համաձայնագիրը
ԵՄ-ը համառորեն կոչ է անում Իրանին պահպանել միջուկային համաձայնագիրը: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարի մամուլի քարտուղար Մայա Կոսյանչիչը: Նա հայտնել է, որ ԵՄ-ը կոչ է անում հրաժարվել հետագա քայլերից, որոնք խափանում են գործարքը: Նրա խոսքով՝ Եվրոպան կողմ է համաձայնագրի պահպանմանը, իսկ Իրանը պետք է իրականացնի իր պարտավորությունները: Այս մասին հայտնում է…
Սպիտակ տունը Իրանին ուղղված սպառնալիքներ է հնչեցրել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը «կրակի հետ է խաղում»։ Այս մասին նա ասել է լրագրողներին՝ մեկնաբանելով միջուկային գործարքով նախատեսված ցածր հարստացված ուրանի պաշարների ավելացումը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ «Նրանք գիտեն, թե ինչ են անում։ Նրանք գիտեն, թե ինչի հետ են խաղում, և ես կարծում եմ՝ նրանք խաղում են կրակի հետ»,-ասել…
Իրանում ուրանի հարստացման պաշարները գերազանցել են 300 կգ-ի շեմը․ Զարիֆ
Իրանում հարստացված ուրանի պաշարները գերազանցել են 300 կիլոգրամանոց շեմը, քանի որ իսլամական հանրապետությունը շարունակում է կրճատել միջուկային համաձայնագրի իր պարտավորությունները։ Այս մասին ասել է Իրանի ԱԳ նախարար Մուահամադ Ջավադ Զարիֆը, հաղորդում է Tasnim-ը։ «Մենք արդեն հայտարարել ենք, որ եվրոպական միջոցները բավարար չեն և, ինչպես ասել է իսլամական հանրապետությունը, մենք կիրականացնենք պարտավորությունների կրճատման երկրորդ փուլը»,- ասել…












