Չելսի
Գոնսալո Իգուաինն այսօր բուժզննում կանցնի «Չելսի»-ում
«Յուվենտուս»-ի հարձակվող Գոնսալո Իգուաինը, որը վարձավճարով հանդես է գալիս «Միլան»-ում, մոտ է «Չելսի» տեղափոխվելուն: Ըստ Corriere dello Sport-ի՝ 31-ամյա արգենտինացին այսօր բուժզննում կանցնի լոնդոնյան ակումբում: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ «Չելսի»-ն կվարձակալի Իգուաինին մինչև տարեվերջ՝ մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ: Գործարքի ձևակերպման ավարտից հետո սպասվում է, որ «Միլան»-ը կհայտարարի «Ջենովա»-ի հարձակվող Կշիշտոֆ Պանտեկի տեղափոխության մասին: Անցյալ…
Աթլետիկոն ցանկանում է ձեռք բերել Մորատային, բայց Չելսին համաձայն չէ
«Աթլետիկոն» դեռևս չի կարողանում համաձայնության գալ «Չելսիի» հետ ձմեռային տրանսֆերաին պատուհանի ընթացքում հարձակվող Ալվարո Մորատայի տեղափոխության շուրջ: Ինչպես հայտնում է Daily Mail-ը, իսպանական ակումբը ցանկանում է վարձակալել 26-ամյա ֆուտբոլիստին մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Այդուհանդերձ, լոնդոնցիները պատրաստ են միայն իսպանացու վաճառքին կամ եթե վարձակալությանը, ապա հետագայում տրանսֆերը գնելու պարտավարությամբ: Ավելի վաղ ԶԼՄ-ներում հաղորդվում էր, որ անձամբ…
112 միլիոն եվրո ՝ Էդեն Ազարի համար
Լոնդոնի «Չելսին» սահմանել է այն տրանսֆերային գինը, որով կարող է բելգիացի հարձակվող Էդեն Ազարը տեղափոխվել Մադրիդի «Ռեալ», այն կազմում է՝ 112 մլն. եվրո։ Այս մասին հայտնում է The Telegraph- ը: Հիշեցնենք, որ «արիստոկրատների» հետ պայմանագիրն ուժի մեջ է մինչեւ 2020 թվականի ամռանը, եւ կողմերը դեռ չեն համաձայնվել երկարաձգել պայմանագիրը: 28-ամյա էդեն Ազարը տեղափոխվել է «Չելսի»…
Իգուաինը «Չելսի» տեղափոխվելու հայտ է ներկայացրել
«Միլանի» հարձակվող Գոնսալո Իգուաինը ցանկանում է «Չելսի» տեղափոխվել: 31-ամյա արգենտինացին լոնդոնյան ակումբ տեղափոխվելու պաշտոնական հատ է ներկայացրել, գրում է Football Italia՝ հղում անելով Sky Sport Italia-ին: «Միլանը» մրցաշարի սկզբին վարձակալել է Իգուաինին «Յուվենթուսից»՝ 18 միլիոն եվրոյով՝ գնման իրավունքով:
Իգուայինը կարող է տեղափոխվել Չելսի
«Միլանի» հարձակվող Գոնսալո Իգուայինը կարող է տեղափոխվել «Չելսի»: Նիկոլյա Իգուայինը` ֆուտբոլիստի եղբայրն ու գործակալը, այսօր ժամանել է Լոնդոն, որպեսզի քննարկի արգենտինացու հնարավոր տեղափոխությունը լոնդոնյան ակումբ: «Չելսին» հարձակվողի է փնտրում ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Ակումբը պատրաստ է վարձակալության տրամադրել Մորատային, իսկ Իգուայինը նրանց գլխավոր նպատակն է: Նիկոլյա Իգուայինը Լոնդոնում անձամբ հանդիպել է «Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո…
Անգլիայի գավաթ. Արսենալ – Մանչեստեր Յունայթեդ
Ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկությունում անց է կացվել 1/16 եզրափակչի վիճակահանությունը: Վիճակահանության արդյունքում Լոնդոնի «Արսենալ»-ը կմրցի «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ: Մյուս զույգերը կազմել են՝ «Մանչեսթեր Սիթի»-«Բարնլին», «Չելսի»-«Շեֆիլդ»/«Լուտոն», «Տոտենհեմ»-«Քրիսթալ Փելաս», «Սուոնսի»-«Ջիլինգհեմ»,«Ուիմբլդոն»-«Վեսթ Հեմ», «Սթոկ»/«Շրեսբուրի»-«Վուլվզ», «Միլուոլ»-«Էվերթոն», «Բրայթոն»-«Վեսթ Բրոմվիչ», «Աքրինգտոն»-«Դերբի»/«Սաութհեմփթոն», «Դոնկաստեր»-«Օլդհեմ Աթլետիկ», «Նյուքասլ»/«Բլքեբեռն»-«Ուոթֆորդ», «Միդլսբրո»-«Նյուպորտ», «Բարնետ»-«Բրենտֆորդ», «Պորտսմուրտ»-ՔՊՌ, «Բրիստոլ»-«Բոլտոն»: «Արսենալը» և «Մանչեսթեր Յունայթեդը» միմյանց հետ կմրցեն հունվարի 26-ին:
Գերմանական երկու ակումբ Մորատայի տրանսֆերը գնելու առաջարկ է արել
Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Ալվարո Մորատան մոտ է ակումբը լքելուն: Marca-ն հայտնում է, որ խաղացողի ծառայություններով հետաքրքրված է ոչ միայն «Սևիլիան», այլ նաև գերմանական երկու ակումբներ: Իսպանացուն իրենց կազմում են ցանկանում տեսնել նաև «Բորուսիա Դորտմունդը» և «Բավարիան»: Երկու ակումբներն էլ շաբաթ օրը տրանսֆերային առաջարկ են ուղարկել լոնդոնյան ակումբին: «Թոշակառուները» դեռևս պատասխան չեն տվել: Ավելի վաղ նշվում…
Ով է Գատուզոյին Միլանում փոխարինելու հիմնական թեկնածուն
Ինչպես հայտնում է Football Italia-ն, իտալական «Միլանը» կազմել է այն մարզիչների ցանկը, ովքեր դիտարկվում են որպես Ջենարո Գատուզոյին փոխարինող: ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ «Սպալի» հետ Ա Սերիայի հանդիպումից հետո իտալացին հեռացվելու է զբաղեցրած պաշտոնից: Գատուզոյին փոխարինելու հիմնական թեկնածուն Անտոնիո Կոնտեն է, ում գլխավորած վերջին ակումբը Լոնդոնի «Չելսին» էր: Եթե Կոնտեն չհամաձայնի գլխավորել միլանյան ակումբը, ապա…
Անգլիայի լիգայի գավաթ . Արսենալը կմրցի Տոտենհեմի հետ (ժամանակացույց և ուղիղ միացում)
Այսօր ուշ երեկոյան Անգլիայի լիգայի գավաթի շրջանականերում կկայանա երկու հանդիպում: Լոնդոնի Արսենալը սեփական հարկի տակ կմրցի լոնդոնյան մեկ այլ ակումբի՝ Տոտենհեմի հետ: ԿԿայանա ևս մեկ հանդիպում, որի ժամանակ կմրցեն Չելսին և Բորնմութը:Խաղերի ժամանակացույցին և ուղիղ եթերներին կարող եք հետևել ստորև՝Արսենալ – Տոտենհեմ 23:45Չելսի – Բորնմութ 23:45
«Չելսիի» կիսապաշտպանը հայտնվել է «Միլանի» հետաքրքրությունների շրջանակում
«Չելսիի» կիսապաշտպան Ֆրանսեսկ Ֆաբրեգասը հայտնվել է «Միլանի» հետաքրքրությունների շրջանակում: «Ռոսսոներիի» մարզական տնօրեն Լեոնարդոն բանակցում է լոնդոնցիների տնօրենի հետ 31-ամյա իսպանացու վարձակալության հարցով: Ֆաբրեգասը «Չելսիում» խաղային պրակտիկայի պակասուրդ ունի, մրցաշարի ավարտից հետո նա կարող է ստանալ ազատ գործակալի կարգավիճակ:










