«Չելսիի» կիսապաշտպան Ֆրանսեսկ Ֆաբրեգասը հայտնվել է «Միլանի» հետաքրքրությունների շրջանակում:
«Ռոսսոներիի» մարզական տնօրեն Լեոնարդոն բանակցում է լոնդոնցիների տնօրենի հետ 31-ամյա իսպանացու վարձակալության հարցով:
Ֆաբրեգասը «Չելսիում» խաղային պրակտիկայի պակասուրդ ունի, մրցաշարի ավարտից հետո նա կարող է ստանալ ազատ գործակալի կարգավիճակ:
