Չինարի

  • Հրդեհ Չինարիում․ այրվել է հացի փռի տանիքը

    Հրդեհ Չինարիում․ այրվել է հացի փռի տանիքը

    Փետրվարի 11-ին, ժամը 04:38-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չինարի գյուղում այրվում է հացի փռի տանիք, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի…

  • Հրդեհ Չինարիում

    Հրդեհ Չինարիում

    Դեկտեմբերի 13-ին, ժամը 06։45-ին ահազանգ է ստացվել, որ Չինարի գյուղում այրվում է տուն, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Չինարիի հենակետից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է,…

  • Նախագահ Սարգսյանն այցելել է սահմանամերձ Չինարի (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Նախագահ Սարգսյանն այցելել է սահմանամերձ Չինարի (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Տավուշի մարզ աշխատանքային այցի շրջանակում նախագահ​ ​Արմեն​ Սարգսյանը​ Տավուշի​ թեմի​ առաջնորդ​ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի և Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի ուղեկցությամբ​ այցելել​ է​ Չինարի​ սահմանամերձ​ գյուղ, հայտնում են ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։ Նշվում է, որ Չինարին Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանի ամենաթեժ կետում է, անմիջապես գյուղի հարևանությամբ ադրբեջանական ռազմական դիրքերն են: Գտնվելով ադրբեջանական կողմի մշտական հսկողության ներքո՝ գյուղը…

  • Փաստաբաններն օգնություն են տրամադրել Չինարիին

    Փաստաբաններն օգնություն են տրամադրել Չինարիին

    Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատում մեկնարկել է Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին օժանդակություն ցուցաբերելու նախաձեռնություն, որի շրջանակներում ՀՀ փաստաբանների պալատը, ՀՀ փաստաբանական դպրոցը, փաստաբանները և փաստաբանական գրասենյակները որոշակի միջոցներ են տրամադրել, հայտնում են ՀՀ փաստաբանների պալատի պաշտոնական կայքից։ Նշվում է, որ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ խորհրդակցելու արդյունքում պարզվել են սահմանամերձ գյուղերի առաջին անհրաժեշտության կարիքները: Տրամադրված…

  • Անցած գիշեր ու առավոտյան հակառակորդը 17 անգամ խախտել է կրակի դադարեցման ռեժիմը

    Անցած գիշեր ու առավոտյան հակառակորդը 17 անգամ խախտել է կրակի դադարեցման ռեժիմը

    ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշաննա Ստեփանյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Հուլիսի 27-ի լույս 28-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։ Ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 17 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 220 կրակոց: Չինարի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում` 2 անգամ: Ցղունի ուղղությամբ…

  • Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի մոտ դրական դինամիկա չկա. Հովհաննիսյան

    Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի մոտ դրական դինամիկա չկա. Հովհաննիսյան

    Որպես ՊՆ ներկայացուցիչ ասեմ՝ այո՛, տեխնիկապես ՀՀ ԶՈՒ-ն մշտապես ունեցել է ադրբեջանական ենթակառուցվածքներին հարվածելու հնարավորություն, բայց «երբեք չի ունեցել և չունի նման ցանկություն»: Այս մասին ճեպազրույցում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ ի պատասխան լրագողներից մեկի հարցին: «Դա Ադրբեջանի կողմից շրջանառվող կեղծ թեզ է: Մենք նման ծրագրիր չունենք, և դա հայեցի չէ ոչ մի տեսակետից:…

  • Հրետանակոծությունից տուժած բնակավայրերում վերականգնման աշխատանքները մեկնարկել են

    Հրետանակոծությունից տուժած բնակավայրերում վերականգնման աշխատանքները մեկնարկել են

    Հրետանակոծությունից տուժած բնակավայրերում վերականգնման աշխատանքները մեկնարկել են: Այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը՝ հրապարակելով լուսանկարներ: https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/posts/740446446791285

  • Վարչապետը հանդիպում է ունեցել ՊՆ և Զինված ուժերի ղեկավար կազմի հետ

    Վարչապետը հանդիպում է ունեցել ՊՆ և Զինված ուժերի ղեկավար կազմի հետ

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Պաշտպանություն նախարարություն, որտեղ հանդիպում է ունեցել ՊՆ և Զինված ուժերի ղեկավար կազմի հետ՝ նախարար Դավիթ Տոնոյանի և ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցել է նաև Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: Վարչապետ Փաշինյանն իր խոսքում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերին արձանագրվող լարվածությանը: «Այսօրվա մեր հանդիպման նպատակը…

  • ՄԻՊ-ը Արարատ Միրզոյանին է ներկայացրել փաստահավաք աշխատանքների արդյունքները

    ՄԻՊ-ը Արարատ Միրզոյանին է ներկայացրել փաստահավաք աշխատանքների արդյունքները

    ԱԺ-ի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից հայտնում են, որ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ: Այս մասին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ նշել է, որ հանդիպման ընթացքում պրն Թաթոյանը ներկայացրել է ադրբեջանական զինված ուժերի կողմից Տավուշի մարզի Բերդ,…

  • Աշխատանքները սկսված են, շինանյութի մատակարարում է կատարվել․ Տավուշի մարզպետ

    Աշխատանքները սկսված են, շինանյութի մատակարարում է կատարվել․ Տավուշի մարզպետ

    Իջևանի տեղեկատվական կենտրոնում Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը նշել է, որ այսօր ունեցել ենք խաղաղ օր, և բնակիչները կարողացել են վերադառնալ իրենց բնականոն աշխատանքին։ «Ինքս եղել եմ գյուղերում, ծանոթացել եմ ընթացքին։ Առաջնահերթ վերականգնում ենք այն տները, որոնք երկար նախագծային աշխատանքներ չեն պահանջում։ Աշխատանքները սկսված են, շինանյութի մատակարարում է կատարվել։ Աշխատանքները շատ ակտիվ իրականացվում են Այգեպար գյուղում,…

  • Չինարիի վիրավորված բնակչի մոտ դրական դինամիկա է դիտվում․ Նիկողոսյան

    Չինարիի վիրավորված բնակչի մոտ դրական դինամիկա է դիտվում․ Նիկողոսյան

    Երեկ հայտնի դարձավ, որ հակառակորդի հարվածից վիրավորվել է Չինարի գյուղի 48-ամյա բնակիչ Արամայիս Հովակիմյանը: Նրա  վերաբերյալ այսօր Facebook-ի իր էջում գրառում է կատարել Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ «Հակառակորդի հարվածից վիրավորում ստացած Չինարի գյուղի 48-ամյա բնակիչ Արամայիս Հովակիմյանի մոտ դիտվում է դրական դինամիկա և կյանքին վտանգ չի սպառնում», – գրել է Նիկողոսյանը։ https://www.facebook.com/alina.nikoghosyan/posts/2755186127916496?__cft__[0]=AZXO4lRZwr4xZ4kR527HwxjV_ntRIHOG7Z4ckAp4FTDVItMT0SFimd1b9lR1y6XUUClstoaSCg9Q0B8AtT3oDOLHgglckm3Qp3h6g1_ekDS7w8bH4szt57FHcSZnBugWQ4w&__tn__=%2CO%2CP-R

  • ՔԿ նախագահը մեկնել է Տավուշ դեպքերի վայրերի զննությունները ղեկավարելու նպատակով

    ՔԿ նախագահը մեկնել է Տավուշ դեպքերի վայրերի զննությունները ղեկավարելու նպատակով

    ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու և Ժնևյան կոնվենցիաների պահանջները, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը կոպտորեն խախտելու փաստերով հարուցված քրեական գործերի քննությունը կազմակերպելու և դեպքերի վայրերի զննությունները ղեկավարելու նպատակով ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը մեկնել է Տավուշի մարզ: «Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու և Ժնևյան կոնվենցիաների պահանջները,…

  • ՄԻՊ-ը նոր լուսանկարներ է հրապարակել Տավուշի մարզից

    ՄԻՊ-ը նոր լուսանկարներ է հրապարակել Տավուշի մարզից

    ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը փաստահավաք աշխատանքների նոր լուսանկարներ է հրապարակել իր Facebook-ի էջում, որոնք արված են Տավուշի մարզի Բերդ, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի, Նորաշեն քաղաքացիական բնակավայրերում: «Բացառապես իրավապաշտպան սկզբունքներով առաջնային աղբյուրից ձեռք բերված հավաստի տվյալները, փաստահավաք աշխատանքների ու անհրաժեշտ ուսումնասիրությունների արդյունքները կուղարկվեն ինչպես միջազգային կառույցներին, այնպես էլ ՀՀ համապատասխան պետական ու հասարակական իրավապաշտպան կառույցներին»,- ասված…

  • Հակառակորդի անօդաչուի հարվածից Չինարիի բնակիչ է վիրավորվել․ Հովհաննիսյան

    Հակառակորդի անօդաչուի հարվածից Չինարիի բնակիչ է վիրավորվել․ Հովհաննիսյան

    Անօդաչուի հարվածից վիրավորվել է Չինարիի բնակիչ Արամայիս Հովակիմյանը։ Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ «Այսօր հակառակորդի մարտական անօդաչուի հարվածից վիրավորվել է Չինարի գյուղի բնակիչ Արամայիս Հովակիմյանը», – գրել է Հովհաննիսյանը։ https://www.facebook.com/arcrun/posts/3165449863490600?__cft__[0]=AZWdYqu8jfzpg_RcCEGQRG1OPGn9-dzH9lr0QF8eGcOSLwP-eRKyxJEyEHHL1kqmKiwNsZcsSymQ-QeLtLKrPHofkM-_hrwpR4rdRWnzfPwwE94jkQ8kWCB3it0TCsBKstA&__tn__=%2CO%2CP-R

  • Ադրբեջանը ԶՈւ-ն արկեր է արձակել Չինարիի ուղղությամբ․ խոսնակ

    Ադրբեջանը ԶՈւ-ն արկեր է արձակել Չինարիի ուղղությամբ․ խոսնակ

    ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշաննա Ստեփանյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Ադրբեջանական զինված ուժերը 82մմ տրամաչափի ականանետից յոթ արկ են արձակել Չինարի բնակավայրի ուղղությամբ։ Տուժածներ չկան, վնասվել է բնակելի տներից մեկի տանիքը։ ԹԱՐՄԱՑՎԱԾ- Քիչ առաջ ադրբեջանական զինված ուժերը 120մմ տրամաչափի ականանետից երեք արկ են արձակել Չինարի բնակավայրի ուղղությամբ։ Արկերից մեկը ընկել է տան վրա, երկուսը՝…