Պակիստան
Պակիստանում պայթեցվել է հեռուստալրագրողի ավտոմեքենան
Պակիստանի հարավում գտնվող Հուբ քաղաքում պայթեցվել է լրագրող Շահիդ Զեհրիի ավտոմեքենան։ Ինչպես հաղորդգում է Al Jazeera լրատվամիջոցը, սպանության պատասխանատվությունը ստանձնել է անջատողական «Բելուջիստանի ազատագրական բանակը»։ Ըստ աղբյուրի՝ հանցագործները մեքենայի վարորդի նստատեղի տակ տեղադրել են մագնիսական պայթուցիկ սարք: Վարելու ընթացքում տեղի է ունեցել պայթյուն։ Լրագրողը հոսպիտալացվել է, սակայն հիվանդանոցում մահացել է:
Ուժեղ երկրաշարժ Պակիստանում․ կան տասնյակ զոհեր
Պակիստանի Բելուջիստան նահանգում ուժեղ երկրաշարժ է գրանցվել, որի հետևանքով կան տասնյակ զոհեր։ Այս մասին տեղեկացնում է DW-ն։ Նշվում է, որ զոհվել է առնվազն 20 մարդ, կան ավերածություններ ու այլ տուժածներ։ Ըստ աղբյուրի՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5,7 մագնիտուդ։ Ցնցման օջախը եղել է 20,8 կիլոմետր խորությամբ։
Մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի համատեղ զորավարժությունները
Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի հատուկ նշանակության ջոկատների համատեղ զորավարժությունները: Այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: Ըստ աղբյուրի՝ «Երեք եղբայր – 2021» զորավարժությունների ընթացքում զինվորականները հետախուզություն են իրականացնում բարդ տեղանքով վայրերում, ինչպես նաև պայմանական հակառակորդի դիվերսիոն խմբերի հայտնաբերում և ոչնչացում:
Ադրբեջանը, Թուրքիան և Պակիստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն
Ադրբեջանը, Թուրքիան և Պակիստանը համատեղ «Երեք եղբայր-2021» զորավարժություններ կանցկացնեն, որը տեղի կունենա սեպտեմբերի 12-ից 20-ը` Բաքվում։ Այս մասին հաղորդել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: Ըստ հաղորդագրության` համատեղ վարժանքների հիմնական նպատակն է բարելավել բարեկամ և գործընկեր երկրների հատուկ նշանակության ստորաբաժանումների փոխազդեցությունը ռազմական գործողությունների ընթացքում, խաղաղ և պատերազմական գործողություններին նախապատրաստվելը, գիտելիքների և փորձի փոխանակումը:
Թուրքիան և Պակիստանը համատեղ հարվածային անօդաչու թռչող սարքեր կմշակեն
«Anadolu» լրատվական գործակալությունը հայտնել է, որ TUSAŞ-ում հայտնել են, որ Թուրքական TUSAŞ և Պակիստանի NESCOM ընկերությունները պայմանագիր են ստորագրել անօդաչու թռչող սարքերի մշակման և արդիականացման վերաբերյալ: Փաստաթուղթը ստորագրվել է Ստամբուլում պաշտպանական արտադրության 15-րդ միջազգային ցուցահանդեսի (IDEF-21) շրջանակներում: Նշվում է, որ շեշտը կդրվի «Anka» հարվածային անօդաչուների հետագա կատարելագործման վրա․ կհիմնվի Anka ԱԹՍ-ի համար բաղադրիչների համատեղ արտադրություն։…
Աֆղանստանում միայն 3 դեսպանատուն է աշխատում
«Թալիբան» ծայրահեղական շարժման կողմից Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլը զավթելուց ու իշխանությունը գրավելուց հետո երկրում մնացել են ընդամենը մի քանի դեսպանություններ։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Նշվում է, որ Քաբուլում աշխատող են մնացել միայն Ռուսաստանի, Չինաստանի ու Պակիստանի դեսպանատները։ Վերջին դեսպանատունը, որը դադարեցրեց իր աշխատանքը, Հնդկաստանինն էր։ ՌԴ-ն էլ մասամբ է տարհանել իր աշխատակիցներին, բայց դեսպանը դեռևս…
Պակիստանում ավտովթարից զոհվել է առնվազն 27 մարդ
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Պակիստանի Փենջաբ նահանգում, որի հետանքով զոհվել է առնվազն 27 մարդ։ Այս մասին տեղեկանում ենք Xinhua գործակալությունից։ Նշվում է, որ միմյանց են բախվել մարդատար ավտոբուսն ու բեռնատարը։ Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով տուժել է ավելի քան 30 մարդ։ Գործակալությունից հայտնում են, որ վթարի մեղավորը եղել է ավտոբուսը, որը գերազանցել է սահմանված արագությունն…
Պակիստանում ավտոբուս է պայթեցվել․ կա առնվազն 10 զոհ
Պակիստանի Վերին Կոխիստան շրջանում ողբերգական դեպք է գրանցվել․ պայթեցվել է մարդկանցով լի ավտոբուս։ Այս մասին տեղեկանում ենք այդ երկրի ԶԼՄ-ներից։ Նշվում է առնվազն 10 զոհի մասին։ Վիրավորների թիվը էլ ավելի մեծ է․ խոսվում է մինչև 39 վիրավորի մասին։ Պատահարը տեղի է ունեցել այսօր առավոտյան։
Պատերազմի «լեգիտիմությունն» ու Սերժ Սարգսյանի ձայնագրությունը
Ո՞նց կարելի է ասել, թե ինչ-որ մեկը լեգիտիմացրել է Ալիևի կողմից ուժի կիրառումը՝ պատերազմ սկսելը: Պատերազմը սկսելուց լեգիտիմ հիմքը ո՞րն է արցախյան տիպի կոնֆլիկտի դեպքում, եթե ոչ՝ ունեցած ռեսուրսները՝ պատերազմում հաղթելու համար: Այլ լեգիտիմ հիմք չկա պատերազմելու համար: Ու իբր ընդունված մասնագետները, պրոֆեսիոնալ շրջանակները, խոսում են ուժի կիրառման լեգիտիմացնելու մասին, որոնց վերջում կմնա հարցնել՝ իյա,…
Պակիստանում ահաբեկիչներ են ոչնչացվել
Պակիստանի հյուսիսում տեղի անվտանգության ուժերը ոչնչացրել են 8 ահաբեկիչ, որոնցից 3-ը՝ թալիբների հրամանատարներից են եղել։ Այս մասին հայտնում է Live Hindustan-ը։ Նշվում է, որ գործողություններն իրականացվել է շաբաթ օրը՝ Հյուսիսային Վազիրիստանում։ Ըստ աղբյուրի՝ ահաբեկիչները տարբեր խմբավորումների են պատկատել ու պարբերաբար ահաբեկչական ակտեր են կատարել պետության և բնակիչների նկատմամբ։
Հրաձգություն՝ Պակիստան-Հնդկաստան շփման գծում․ կա զոհ
Հնդկաստանի ու Պակիստանի միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել՝ Քաշմիրի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Daily Pioneer-ը, նշելով, որ ըստ Հնդկաստանի ՊՆ-ի՝ կրակն առաջինը բացել է Պակիստանը։ Նշվում է, որ կրակոցների հետևանքով հնդկական զինված ուժերի մեկ զինծառայող է զոհվել՝ ստանալով մահացու հրազենային վիրավորում։ Հնդկական կողմից հայտնել են, որ իրենք ոչ մի սադրանք չեն կիրառել, որը կարող…
Պակիստանում մթություն է տիրել․ երկրի մեծ մասը լույս չունի
210 միլիոնից ավել բնակչություն ունեցող Պակիստանի մեծ մասում էլեկտրականության անջատում է գրանցվել։ Այս մասին հայտնում է AFP-ն։ Նշվում է, որ Պակիստանի էլեկտրացանցերը բավականին նուրբ ու փխրուն են և դրա մի հատվածում խնդիրը կարող է մասշտաբային անջատումների պատճառ դառնալ։ Ըստ աբյուրի՝ հոսանզրկումն անդրադարձել է նաև երկրի մայրաքաղաք Իսլամաբադի վրա։
Պակիստանի նահանգներից մեկում ուժեղ տեղումներ են․ կա 17 զոհ
Պատկիստանի Փենջաբ նահանգում ուժեղ տեղումները դարձել են համատարած հեղեղումների պատճառ, հայտնում է TASS գործակալությունը։ Նշվում է, որ գրանցվել են սողանքներ ու եղել են բազմաթիվ փլուզումներ։ Ըստ աղբյուրի՝ հեղեղումների հետևանքով մինչ այս զոհվել է 17 անձ, կան բազմաթիվ տուժածներ, ինչպես նաև անհետ կորածներ։ Նշվում է, որ կանխատեսումների համաձայն՝ տեղումներն առաջիկա շաբաթվա ընթացքում դեռևս կշարունակվեն։













