Պահեստազոր
ՊՆ-ն հայտնում է 2026 թվականի վարժական հավաքների օրերի մասին
2026 թվականին Հայաստանում կհայտարարվեն պահեստազորի վարժական հավաքներ:
Շարունակվում են պահեստազորայինների պատրաստության պարապմունքները
Սեպտեմբերի 8-ին պաշռպանության նախարարությունը հայտնում է, որ եռամսյա հավաքների մասնակից պահեստազորայինների մարտական պատրաստության պարապմունքները շարունակվում են։ 5-րդ զորամիավորումում սպայական կազմը մարզումների ընթացքում զինծառայողներին ուսուցանում է հաստիքային զենքից կրակ վարելու, մարտավարական տարբեր իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու, առաջադրված խնդիրները փոխգործակցաբար կատարելու հմտությունները։
Ստուգվել են պահեստազորայինների սննդի կազմակերպման պայմանները
Սեպտեմբերի 7-ին Հայաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ եռամսյա հավաքների շրջանակում բացազատված դաշտային սննդի կետերում իրականացվել են ստուգումներ։ Վերադաս հրամանատարությունը ստուգել է սննդի և մատուցվող ծառայությունների որակը, զրուցել պահեստազորայինների հետ, տվել համապատասխան հրահանգներ։
Հանրապետությունում մեկնարկել է եռամսյա վարժական հավաքների առաջին փուլը
Հանրապետությունում մեկնարկել է եռամսյա վարժական հավաքների առաջին փուլը, որը անցկացվելու է օգոստոսի 25-ից նոյեմբերի 25-ը։ Հավաքին մասնակցում են պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի ներկայացուցիչներ: Հնարավոր է, որ նրանք իրականացնեն մարտական հերթապահություն: Հավաքի մասնակցին կհատկացվի նաև ամսական աշխատավարձ՝ կախված զինվորական կոչումից։
Մեկնարկել են պահեստազորի եռամսյա հավաքները (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Այսօր՝ օգոստոսի 25-ին, մեկնարկել են պահեստազորի եռամսյա վարժական հավաքները։ Սրա վերաբերյալ տեսանյութ է պատրաստել «Զինուժ» մեդիան։ «Հզորացնենք բանակը ոչ թե խոսքով, այլ գործով», – ասվում է տեսանյութում։
Պաշտոնապես հայտարարվեց եռամսյա վարժական հավաքների մեկնարկի մասին
Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասով և «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասով, կառավարության 2021թ․ օգոստոսի 18-ի N 1356 – Ն որոշմամբ, պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման և վերապատրաստման նպատակով, 2021թ․ օգոստոսի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը հայտարարվում է պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային,…
ՀՀ կառավարության աջակցությամբ Արցախում լուծվելու է սպաներին բնակարաններով ապահովելու հարցը
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է «Արցախի պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության վարչության անդամներին։ Արցախի նախագահի աշխատակազմից հայտնում են, որ քննարկվել են զորացրված և պահեստազոր անցած սպաների սոցիալական խնդիրները։ Երկրի ղեկավարը նշել է, որ ՀՀ կառավարության գործուն աջակցությամբ մինչև 2023 թվականն ամբողջությամբ լուծվելու է գործող և թոշակառու սպաներին բնակարաններով ապահովելու հարցը, ինչպես նաև լրացուցիչ…
Թշնամին, կիրառելով զրահապատ տեխնիկա, հարձակման փորձ է ձեռնարկել
Նոյեմբերի 5-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, թշնամական ուժերը արևելյան հատվածում, զրահապատ մեքենաների կիրառմամբ, ձեռնարկել են հարձակման փորձ, հայտնում են Պաշտպանության բանակից։ ՊԲ ստորաբաժանումների ու պահեստազորայինների գրագետ գործողությունների արդյունքում՝ հակառակորդը, մարտադաշտում թողնելով 1 խփված զրահամեքենա, 1 բեռնատար մեքենա և մեծ քանակությամբ կենդանի ուժ, հետ է շպրտվել: Օպերատիվ իրադրությունը շարունակում է մնալ ՊԲ վերահսկողության ներքո: https://www.facebook.com/artsakhdefencearmy/posts/3831555606876781?__cft__%5B0%5D=AZVW7a_1x19IGxM2yIeRTUwkrnE0t6qY18n15GB1Vv6SJxW8aGgdyNQIuhHlRT5o3LQ71026ftyZ-ow1eB3vd1fw-2wrufoeRN8ToluDDVt4umaINGstVP6UgUaraJALt6zAU2b6Hj_CReo8fidnm9gE&__tn__=%2CO%2CP-R
Պահեստազորի հագեցած մարզումները (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշաննա Ստեփանյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Պահեստազորի կարճաժամկետ, բայց հագեցած մարզումները ճակատ մեկնելուց առաջ»: https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3329207093782094?__cft__%5B0%5D=AZV7g2MosSux2UaDXImniDBGh9H-sAymB3iVm_DXZ8SRVAfuygk7b39qUo8zbbK19C0GR_JoEtsqqU388633kEfnGfdUSyw86lTAL1wi28Jz_dRNyI-hIeFYKBolc45_-m7KeyXUcIqwY8BXxEnpIpLe&__tn__=%2CO%2CP-R
Արայիկ Հարությունյանը ՊԲ սպաների բնակարանային ապահովության հարցերի շուրջ խորհրդակցություն է հրավիրվել
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 3-ին հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն՝ նվիրված Պաշտպանության բանակի հերթացուցակում պահեստազորի և ծառայության մեջ գտնվող սպաների բնակարանային ապահովության հարցերին: Սպաների ընտանիքների թվաքանակի, նրանց՝ ըստ շրջանների բաշխվածության եւ նախատեսվող ֆինանսական ծախսերի մասին համախատասխան զեկույցներով հանդես են եկել ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը և…
Պահեստազորի զինապարտների հավաք-պարապմունք
Օգոստոսի 6-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկում պահեստազորի զինապարտների հետ անցկացվել է հերթական հավաք–պարապմունքը: Բացազատված ուսումնական կետերում զինապարտներին ուսուցանվել են տարբեր մասնագիտությունների առանձնահատկությունները, ինչպես նաև ստուգվել է մասնակիցների ֆիզիկական պատրաստվածության աստիճանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
Արամ MP3-ին զորակոչվում է բանակ
Araratnews.am-ը գրում է՝ Արամ MP3-ը առաջիկայում զորակոչվելու է ՀՀ զինված ուժեր՝ զինվորական ծառայության: Երգիչը հաստատել է տեղեկությունը, նշելով, որ ինքն ունի բժշկական կրթություն և օրենքով սահմանված կարգով մեկնում է զինված ուժեր որպես բժիշկ, ունի սպայի՝ լեյտենանտի կոչում: «Ես համարվում եմ պահեստազորի բժիշկ, մինչև 35 տարեկան պետք է գնամ և ծառայեմ: Գնում եմ հայրենիքիս առաջ պարտքս…













