պայթյուն

  • Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Բախտաձեին

    Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Բախտաձեին

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեին՝ Թբիլիսիի Դիդի Դիղոմի թաղամասում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ, որը մարդկային զոհերի պատճառ է դարձել: Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Հայաստանի վարչապետը ցավակցություն է հայտնել Վրաստանի վարչապետին, Վրաստանի բարեկամ ժողովրդին՝ զոհվածների ընտանիքների անդամներին ու հարազատներին մաղթելով ուժ և համբերություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ…

  • Հայտնի է Լիոնի համալսարանում պայթյունների նախնական պատճառը

    Հայտնի է Լիոնի համալսարանում պայթյունների նախնական պատճառը

    Ֆրանսիայի Լիոն քաղաքի համալսարանի գրադարանում հրդեհի բռնկումից հետո մի քանի պայթյուն է որոտացել. հայտնում է Газета.ру-ն: Նախնական տվյալներով` շենքի պատշգամբում մի քանի գազի տարա է եղել, որոնք հրդեհից հետո պայթել են: Միջադեպը պատահական բնույթ է կրել: Տուժածներ չկան:

  • Թբիլիսիում պայթյունի հետևանքով գրանցված զոհերի և տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան

    Թբիլիսիում պայթյունի հետևանքով գրանցված զոհերի և տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան

    Հունվարի 16-ին Թբիլիսիի Դիղոմի թաղամասի բնակելի շենքերից մեկում գազի արտահոսքից տեղի ունեցած պայթյունի հետևանքով գրանցված զոհերի և տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան։ Այս մասին հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը: Հիշեցնենք, որ պայթյունի հետևանքով զոհվել է 4 մարդ, իսկ 8 մարդ ստացել է տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ։ Վրաստանում ՀՀ դեսպանությունը ցավակցում է ողբերգական…

  • Սիրիայի Մանբիջ քաղաքում պայթյունի հետևանքով կան զոհեր

    Սիրիայի Մանբիջ քաղաքում պայթյունի հետևանքով կան զոհեր

    Առնվազն ինը մարդ Է զոհվել, եւս 20-ը՝ տարբեր աստիճանի ծանրության վերքեր ստացել հունվարի 16-ին Սիրիայի Մանբիջ քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով սեփական աղբյուրի: Yeni Safak թուրքական թերթի տեղեկատվությամբ, պայթյունից զոհվել Է ԱՄՆ-ի հինգ զինծառայող: Նշվում Է, որ պայթյունը որոտացել Է Մանբիջի կենտրոնի…

  • Կիևի առևտրի կենտրոնում պայթյուն է որոտացել

    Կիևի առևտրի կենտրոնում պայթյուն է որոտացել

    Կիևի առևտրի կենտրոնում պայթյուն է որոտացել, տուժել է մեկ մարդ:  Նրան ձեռքի վնասվածքով հոսպիտալացրել են:  Տեղում աշխատում են իրավապահներն ու բժիշկները:  Ենթադրվում է, որ պայթյունը տեղի է ունեցել վերանորոգման աշխատանքների ժամանակ:

  • Փարիզի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժել է 20 մարդ

    Փարիզի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժել է 20 մարդ

    Ավելի քան 20 մարդ է տուժել Փարիզի կենտրոնում գազի արտահոսքից առաջացած պայթյունից։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ–ը՝ փարիզյան ոստիկանության տվյալներին հղումով։ BFM–ի տվյալներով՝ տուժածներից մի քանիսը ծանր վիճակում է։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ պայթյունը որոտացել է Թրևիս փողոցում տեղակայված հացաբուլկեղենի փռում։ Վերջինը շաբաթ օրերը չի աշխատում։ Պայթյունն այնքան ուժեղ է եղել, որ առաջին…

  • Փարիզի կենտրոնում հզոր պայթյուն է որոտացել

    Փարիզի կենտրոնում հզոր պայթյուն է որոտացել

    Փարիզի կենտրոնում գտնվող խանութներից մեկում հզոր պայթյուն է որոտացել: Այս մասին հաղորդում է Ինտերֆաքս գործակալությունը՝ վկայակոչելով Ֆրանսիայի ոստիկանությանը: «Տրևիզ փողոցի վրա գտնվող խանութի հրդեհը մարելու գործողություններ են իրականացնում հրշեջները: Այնտեղ հրդեհ է սկսել, ապա հզոր պայթյուն որոտացել», – նշվում է ոստիկանության հաղորդագրության մեջ: Տուժածների մասին տեղեկություններ դեռ չկա:

  • Բաքվի տներից մեկում գրանցված պայթյունի հետևանքով 3 մարդ է մահացել

    Բաքվի տներից մեկում գրանցված պայթյունի հետևանքով 3 մարդ է մահացել

    Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի Յասամալի շրջանում գտնվող տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ բռնկվել: Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը: Դեպքի վայրում հայտնաբերվել է 3 մարդու մարմին: Պայթյունի հետևանքով մահացել են տան 3 բնակիչները: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

  • Պայթյուն Նյու Յորքում

    Պայթյուն Նյու Յորքում

    Նյու Յորքի Քուինսի շրջանում տրանսֆորմատոր է պայթել Consolidated Edison ընկերության գործարանում: Դեկտեմբերի 27-ին այս մասին իր Twitter-ում հայտնել է քաղաքի ոստիկանությունը։ «Լույսը, որը դուք քաղաքում տեսնում եք, ինչպես պարզվեց, հայտնվել է Քուինսի Con Ed ձեռնարկությունում տրանսֆորմատորի պայթյունի պատճառով: Հրդեհը վերահսկվում է: Մենք կհաղորդենք նորությունները, երբ ավելի շատ տեղեկատվություն լինի»,- ասված է հայտարարության մեջ: Նյու Յորքի…

  • Աթենքի կենտրնում եկեղեցու մոտ պայթյուն է տեղի ունեցել

    Աթենքի կենտրնում եկեղեցու մոտ պայթյուն է տեղի ունեցել

    Աթենքի կենտրոնում Սուրբ Դիոնիսի եկեղեցու մոտակաքում պայթյուն է որոտացել. հայտնում է Sputnik Греция-ն: Վիրավորվել է ոստիկանը, ով մոտեցել է ռումբին: Տեղեկության համաձայն` նա ձեռքի և գլխի շրջանում վնասվածքներ է ստացել և տեղախովել հիվանդանոց: Այլ մանրամանսեր հայտնի չեն:

  • Սոմալիում պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել

    Սոմալիում պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել

    Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոում պայթուցիկներով լցված ավտոմեքենայի պայթյունի հետևանքով առնվազն վեց մարդ է մահացել, 13-ը՝ վիրավորվել: Այս մասին հաղորդում է Radio Dalsan ռադիոկայանը Twitter- ում իր էջում:  «Մոգադիշոում  ազգային թատրոնի հարևանությամբ գտնվող անցակետում պայթուցիկներով լի մեքենան պայթեցվել է: Առնվազն վեց հոգի մահացել է, 13-ը՝ վիրավորվել», – ասված է հայտարարության մեջ:  Նշվում է, որ հետագայում եղել են…

  • Չինաստանում պայթյունը խլել է 2 մարդու կյանք, կա ավելի քան 20 տուժած

    Չինաստանում պայթյունը խլել է 2 մարդու կյանք, կա ավելի քան 20 տուժած

    Առնվազն երկու մարդ է մահացել, 24-ը՝ վիրավորվել Չինաստանի հյուսիսային Ցզիլին նահանգի մեքենաշինական գործարանում նախօրեին տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Ինչպես հայտնում է ТАСС-ը, պայթյունը տեղի է ունեցել կեսգիշերին սկսված բռնկման հետևանքով: Նշվում է, որ տուժածներին հոսպիտալացրել են: