պայթուցիկ սարք
Մետրոնոմում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էին ԱԻՆ-ից, այսօր՝ 14:13-ին, ահազանգ էր ստացվել, որ «Մետրոնոմ» առևտրի կենտրոնում պայթուցիկ սարք կա տեղադրված։ Արդյունքում՝ «Մետրոնոմից» տարհանվել էր մոտ 500 քաղաքացի։ Ինչպես հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, տեղազննման արդյունքում պայթուցիկ չի հայտնաբերվել։ Նշենք, որ նմանատիպ ահազանգեր են ստացվել նաև «Ռոսիա մոլի» ու «Մեգամոլի» վերաբերյալ։
Մետրոնոմ, Ռոսիա մոլ, այժմ էլ՝ Մեգամոլ․ կրկին ահազանգ՝ ռումբի առկայության մասին
Հիմա էլ ահազանգ է ստացվել, որ պայթուցիկ սարք կա տեղադրված «Մոգամոլ» առևտրի կենտրոնի տարածքում։ Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ ահազանգը ստացվել է այսօր՝ ժամը 15:32-ին։ Ըստ աղբյուրի՝ փրկարարներն ու ոստիկաններն այժմ տարհանման աշխատանքներ են իրականացնում։ Հիշեցնենք, որ ավելի վաղ պայթուցիկների առկայության վերաբերյալ ահազանգեր էին «Ռոսիա մոլի» ու «Մետրոնոմի» դեպքերում։ 2…
Ռոսիա մոլի տարածքում պայթուցիկի առկայության մասին ահազանգ է ստացվել
Ավելի վաղ հայտնել էինք, որ մեր տեղեկություններով՝ տարհանում է իրականացվում Երևանի «Ռոսիա մոլ» առևտրի կենտրոնից։ Այս լուրը հաստատել են ԱԻՆ-ից։ Նախարարությունից նշում են, որ այսօր՝ ժամը 14:56-ին ահազանգ է ստացվել, որ «Ռոսիա մոլի» տարածքում պայթուցիկ սարք է տեղադրված: Նշվում է, որ փրկարարներն ու ոստիկանները առևտրի կենտրոնից մոտ 1000 քաղաքացու են տարհանել։
Մոտրոնոմից տարհանվել է մոտ 500 քաղաքացի
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր` ժամը 14:13-ին, ԱԻՆ տեղեկություն է ստացվել, որ «Մետրոնոմ» առևտրի կենտրոնում պայթուցիկ սարք կա տեղադրված։ Նոր հրապարակված տվյալների համաձայն՝ առևտրի կենտրոնից տարհանվել են մոտ 500 քաղաքացիներ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։ Նշվում է, որ իրականացվում են տեղազննման աշխատանքներ:
Ահազանգ պայթուցիկ սարքի վերաբերյալ. ԱԻՆ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկանում ենք, որ հուլիսի 15-ին, ժամը 09։35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայում գտնվող Կապույտ մզկիթում պայթուցիկ սարք է տեղադրված։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական և…
ԱԻՆ ահազանգել են, որ քաղաքացին փորձում է պայթուցիկ սարք տեղադրել օդանավակայանում
Փետրվարի 22-ին, ժամը 19:11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ քաղաքացին փորձում է պայթուցիկ սարք տեղադրել օդանավակայանում: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական…
ԱԻՆ-ը նախազգուշացնում է երեխաների կողմից պայթուցիկ սարքերի օգտագործման հնարավոր վտանգի մասին
Ամանորին ընդառաջ, մարդկանց կյանքն ու առողջությունը հրդեհներից, պայթյուններից պաշտպանելու նպատակով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է հատկապես երեխաներին զերծ պահել զանազան ճայթռուկների, պայթուցիկ սարքերի օգտագործումից, ինչի հետևանքով, ցավոք սրտի, յուրաքանչյուր տարի արձանագրվում են դժբախտ դեպքեր՝ երեխաների ձեռքերի մեջ պայթուցիկների պայթելու պատճառով: Քանի որ դեռևս օրենսդրական մակարդակով կենցաղային պայթուցիկների վաճառքի սահմանափակումների հարցը կանոնակարգված չէ, արտակարգ պատահարներից…
Կալիֆոռնիայի դպրոցներից մեկի տարածքում ռումբ է հայտնաբերվել
Ինքնաշեն ռումբ է հայտնաբերվել ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սան Խոսե քաղաքում դպրոցի կայանատեղիում: Այս մասին հաղորդում է Mercury News-ը՝ հղում անելով ոստիկանությանը: Ինչպես փոխանցում են ոստիկանությունից, կասկածելի սարքի մասին հաղորդում է ստացվել տեղական ժամանակով ժամը 11:30-ին: Առաջինն այն հայտնաբերել է դպրոցի այգեպանը, որը սարքը տեղափոխել է դպրոցի վարչական շենք եւ այդ մասին հայտնել ղեկավարությանը: Դեպքի վայր…
Ահազանգ՝ «Հայաթ Փլեյս Երևան» հյուրանոցում պայթուցիկ սարքի վերաբերյալ
Հոկտեմբերի 29-ին, ժամը 11:20-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վազգեն Սարգսյան 26/1 հասցեում գտնվող «Հայաթ Փլեյս Երևան» հյուրանոցի շենքում պայթուցիկ սարք է տեղադրված: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը, հատուկ նշանակության…
«Իսլամական պետությունը» ստանձնել է Սիրիայում ռուս զինվորականներին պայթեցնելու փորձի պատասխանատվությունը
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Սիրիայի հարավում ռուսական ռազմական ոստիկանության պարեկման երթուղում 2 ինքնաշեն պայթուցիկ սարքերի պայթյունի պատասխանատվությունը: Այս մասին հայտնում է համացանցում ահաբեկիչների գործունեությանը հետևող SITE Intelligence Group պորտալը: Նշվում է, որ հոկտեմբերի 11-ին Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Բակինը հայտնել է, որ Սիրիայի հարավում Դերաա նահանգում ռուսական ռազմական…
Զանգվածային սպանություն է կանխվել Կիրովի դպրոցներից մեկում
Կիրովում հաջողվել է կանխել զանգվածային սպանությունը դպրոցներից մեկում։ Այս մասին, ինչպես փոխանցում է РИА Новости-ն, հայտնել է ՌԴ ՆԳՆ ծայրահեղականության հակազդեցության վարչության պետի տեղակալ Վլադիմիր Մակարովը: Նրա խոսքով՝ օրերս ոստիկանությանը հայտնի էր դարձել, որ աշակերտներից մեկը հետաքրքրվում է դպրոցական բռնության թեմայով և հարձակում է ծրագրում սառը զենքի ու ինքնաշեն պայթուցիկ սարքի կիրառմամբ: Առայժմ այլ մանրամասներ…
ԻՊ-ը իր վրա է վերցրել Աֆղանստանում տեղի ունեցած ահաբեկչությունը
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում երեկ ուշ երեկոյան տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը։ Պայթյունի հետևանքով զոհվել է 63 մարդ, ևս ավելի քան 180-ը՝ տուժել։ Նշենք, որ պայթյունը տեղի է ունեցել հարսանեկան արարողության ժամանակ՝ հարսանեկան սրահներից մեկում, տեղական ժամանակով 22:40-ին: Պայթուցիկ սարքը գործի է դրել մահապարտ ահաբեկիչը: Ականատեսների պատմելով՝ նա միտումնավոր հայտնվել է…
Պայթուցիկ նյութը գործածվել էր ավելի վաղ, քան մեքենաները կհասնեին․ մանրամասներ նախկին պատգամավորի դեմ մահափորձից
Նախաքննական մարմինը դեռ չունի հստակ պատասխան, թե ինչու ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի դեմ կազմակերպված մահափորձը ձախողվեց: «Համալիր փորձաքննություն ենք նշանակել ու դրա պատասխանը կստանանք ավելի կոնկրետ համապատասխան փորձաքննության եզրակացությունը ստանալուց հետո: Բայց նախնական, պայթուցիկ նյութը գործածվել էր ավելի վաղ, քան մեքենաները կհասնեին իրենց կողմից տեղադրված համապատասխան պայթուցիկ նյութի տեղանք, ինչպես նաեւ մեքենաները մի փոքր…
Երևան-Սևան մայրուղում տեղի ունեցած պայթյունի գործով 3 անձ կալանավորվեց
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում Երևան-Սևան մայրուղում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ քննվող քրեական գործով երեք անձ կալանավորվեց՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ կատարելու մեղադրանքով: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Երևան-Սևան մայրուղու 15-րդ կմ հատվածում գտնվող կամրջի տակ նախապես տեղադրվել էր…
Երևան-Սևան մայրուղում տեղի ունեցած պայթյունի գործով 3 անձի մեղադրանք է առաջադրվել
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով շարունակվում են իրականացվել ակտիվ և անհետաձգելի քննչական գործողություններ, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ Երևան-Սևան մայրուղում տեղի ունեցած պայթյունի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Երեք անձի մեղադրանք է առաջադրվել: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Երևան-Սևան մայրուղու 15-րդ կմ հատվածում գտնվող կամրջի տակ նախապես տեղադրվել էր…