fbpx
Աշխարհ

Կալիֆոռնիայի դպրոցներից մեկի տարածքում ռումբ է հայտնաբերվել

Ինքնաշեն ռումբ է հայտնաբերվել ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սան Խոսե քաղաքում դպրոցի կայանատեղիում: Այս մասին հաղորդում է Mercury News-ը՝ հղում անելով ոստիկանությանը:

Ինչպես փոխանցում են ոստիկանությունից, կասկածելի սարքի մասին հաղորդում է ստացվել տեղական ժամանակով ժամը 11:30-ին: Առաջինն այն հայտնաբերել է դպրոցի այգեպանը, որը սարքը տեղափոխել է դպրոցի վարչական շենք եւ այդ մասին հայտնել ղեկավարությանը:

Դեպքի վայր ժամանած ոստիկանությունը գտնված իրը որակել է որպես «ինքնաշեն պայթուցիկ սարք»: Դպրոցի տարհանումից հետո ռումբը վնասազերծվել է: Բացի այդ, շենքում խուզարկում է անցկացվել, որի ընթացքում այլ կասկածելի սարքեր չեն հայտնաբերվել: Ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում: Դպրոցում դասերը հետաձգվել են:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ