պանդմեիա
Մահացել է ռուս երաժիշտ և դերասան Պյոտր Մամոնովը
Կյանքի 71-րդ տարում մահացել է ռուս դերասան և երաժիշտ Պյոտր Մամոնովը: Դերասանի մահվան պատճառը կորոնավիրուսային հիվանդությանը հաջորդած բարդացումներն են եղել: Մամոնովը «Քովիդ-19»-ով վարակվել է երկու շաբաթ առաջ: Հուլիսի 1-ին հայտնի էր դարձել, որ վերջինս գտնվում է Կոմունարկայի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, որտեղ նրան միացրել էին թոքերի արհեստական օդափոխման սարքին: Պյոտր Մամոնովն իր ստեղծագործական կյանքի ընթացքում թողարկել…
Էկոնոմիկայի նախարարի տեղակալը 5 օրով կգործուղվի Իտալիա
Հուլիսի 14-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Արման Խոջոյանին Իտալիայի Հանրապետություն գործուղելու մասին որոշում է ստորագրել։ «ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Արման Խոջոյանին Իտալիայի Հանրապետություն գործուղելու մասին որոշում է ստորագրել։ «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝ 1․ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանին 2021 թվականի հուլիսի…
Այսօրվանից Հայաստանի քաղաքացիները կրկին կարող են մուտք գործել Ուկրաինա
Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը գրառում է կատարել Facebook-ում: Դեսպանությունը հայտնում է, որ այսօրվանից Հայաստանի քաղաքացիները կրկին կարող են մուտք գործել Ուկրաինա: «ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Այսօրվանից Հայաստանի քաղաքացիները կրկին կարող են մուտք գործել Ուկրաինա առանց սահմանափակման։ Պայմանը՝ COVID-19-ը ծածկող ապահովագրության առկայությունն է (բացառությամբ մշտական բնակության թույլտվություն ունեցողների համար)։ Մինչև հոկտեմբերի 2-ը Հայաստանից ժամանող ուղևորները կարիք չունեն մեկուսանալու կամ COVID-19-ի…
ԱՄՆ-ում կորոնավիրուսի 22,388 նոր դեպք է հաստատվել
Worldometers պորտալից տեղեկանում ենք, որ ԱՄՆ-ում, այսօր` օգոստոսի 16-ին կորոնավիրուսային հիվանդության 22,388 նոր դեպք է հաստատվել, 520 մարդ մահացել է: Երկրում ընդհանուր 5,498,654 դեպք է հաստատվել, որոնցից 2,878,551-ը առողջացել է, իսկ 172,055-ը` մահացել: Հայտնենք, որ այս ցուցանիշով ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Տվյալներին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:
Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ ընկերությունը վերսկսում է թռիչքները ՀՀ
Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը գրառում է կատարել Facebook-ում: Դեսպանությունը հայտնում է, որ Ուկրաինայի միջազգային ավիաուղիները վերսկսում է թռիչքները Հայաստան: «Օգոստոսի 12-ից վերացվել է օտարերկրացիների մուտքի արգելքը Հայաստան` 14-օրյա ինքնամեկուսացում անցնելու պայմանով (ինքնամեկուսացման ընթացքում կարելի է անցնել ՊՇՌ հետազոտություն և թեստի բացասական պատասխան ստանալու դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից): «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերությունը վերսկսում է թռիչքները Կիև-Երևան-Կիև երթուղիով…
Վրաստանում կորոնավիրուսի 25 նոր դեպք է հաստատվել
Վրաստանում այսօր` օգոստոսի 10-ին, կորոնավիրուսային հիվանդության 25 նոր դեպք է հաստատվել, ևս 10 մարդ առողջացել է: Հայտնենք, որ երկրում ընդհանուր 1250 դեպք է հաստատվել, որոնցից 1010-ը արդեն առողջացել է, իսկ 17-ը` մահացել: Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը:
Արցախում մեկնարկել է «Stop COVID 19» ծրագրի երկրորդ փուլը
Արցախի տեղեկատվական շտաբը լուսանկարներ է հրապարակել Facebook-ում և գրառում է կատարել: Տեղեկատվական շտաբը հայտնում է, որ «Ստեփանակերտ Սերվիս» ընկերությանը պատկանող 17 երթուղայիններում մեկնարկել է «Stop COVID 19» ծրագրի երկրորդ փուլը: «ԱՀ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարության և ԱՀ ներդրումային հիմնադրամի համատեղ նախաձեռնությամբ հուլիսի 27-ից «Ստեփանակերտ Սերվիս» ընկերությանը պատկանող 17 երթուղայիններում մեկնարկել է «Stop COVID…
Ամենամիամիտ հարցադրումները ԲՀԿ-ից, ամենածուղակ հարցերը ԼՀԿ-ից դատախազին. Այվազյան
Azat TV մեդիանախաձեռնության համահիմնադիր Նարեկ Այվազյանը գրառում է կատարել Facebook-ում: Նա անդրադարձել է այսօրվա ԱԺ նիստին: «Ամենամիամիտ հարցադրումները ԲՀԿ-ից, ամենածուղակ հարցերը ԼՀԿ-ից դատախազին ԼՀԿ-ն սարդիչ հարցեր է ուղղում, որպեսզի բորբոքի կաշառք ստացողներին և հնարավորություն ընձեռի իրենց հանցավոր գործընկերներին փողոց հանել նրանց՝ պատասխանատվություն կանչելու սպառնալիքով։ Սա կանխարգելելու համար քաղաքական ու իրավական առումներով իրենց համար հնարավորինս անվնաս…
Հայաստանում 195 նոր դեպք է հաստատվել. 85 մարդ առողջացել է
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հունիսի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 13325 դեպք, որոնցից 4099-ն` առողջացած, 211-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8943 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 70000 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 195 նոր դեպք և 85 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում…
COVID-19-ի բուժման գործընթացում կարող են ներգրավվել բժշկական կենտրոնները. ԱՆ
ՀՀ առողջապահության նախարարությունը գրառում է կատարել Facebook-ում: Նախարարությունը հայտնում է, որ կորոնավիրուսային հիվանդության բուժման գործընթացում կարող են ներգրավվել բժշկական կենտրոնները: «ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Կորոնավիրուսային հիվանդության բուժման գործընթացում ներգրավվելու ցանկություն ունեցող բժշկական կենտրոնները կարող են հայտ ուղարկել ՀՀ ԱՆ բժշկական օգնության քաղաքականության վարչություն` knar_ghonyan@moh.am էլեկտրոնային հասցեով: Դիմող կազմակերպությունները պետք է հաշվի առնեն իրենց շենքային պայմանները` սանիտարական և հակահամաճարակային…
Չկայացած միջոցառումների տոմսերի գումարները կփոխհատուցվեն. Միշուստին
Վարչապետ Միխայիլ Միշուստինը արտակարգ իրավիճակի պատճառով չկայացած միջոցառումների տոմսերի գումարները փոխհատուցելու մասին որոշում է ստորագրել։ Հայտնենք, որ Ավելի վաղ Դմիտրի Չեռնիշենկոն նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը պատմել էր, որ ռուսաստանցիները կկարողանան արժեթղթեր ստանալ կորոնավիրուսի պատճառով հետաձգված մշակութային միջոցառումների համար և առանց հավելավճարի մասնակցել դրանց։ Չեռնիշենկոն հավելել է, որ այժմ երկրի բնակիչների ձեռքում ավելի քա յոթ…
Արդեն 2 ամիս է, ինչ ընտանիքիս մեծ մասին չեմ տեսել. ԿԳՄՍ նախարար
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել Facebook-ում: Նա հայտնում է, որ կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված արդեն 2 ամիս չի տեսել իր ընտանիքի անդամների մեծ մասին: «Արդեն ավելի քան երկու ամիս է, ինչ ընտանիքիս մեծ մասին չեմ տեսել: Նույնիսկ տանեցիներին ջիգյարով չեմ կարողանում գրկել: ‼️Վստահ եմ, որ սահմանափակումները, որոնք կորոնավիրուսով են պայմանավորված, ստիպելու են յուրաքանչյուրին…
Արարատի մարզում վարակակիրների թիվը 360 է. Մարզպետ
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը գրառում է կատարել Facebook-ում: Նա նոր տեղեկատվություն է հայտնել մարզում կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված իրավիճակի մասին: «Արարատի մարզում, վերջին տվյալներով, կորոնավիրուսով հաստատված վարակակիրների թիվը 360 է, որոնցից 159-ը՝ առողջացած, 4-ը՝ մահվան ելքով։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 197 պացիենտ»,-գրել է նա: https://www.facebook.com/Garik.M.Sargsyan/posts/705041100262298
Պանդեմիայի զոհ է դարձել 279,279 հազար մարդ. Worldometers
Worldometers պորտալից տեղեկանում ենք, որ աշխարհում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի թիվը հատել է 4 միլիոնի սահմանը: Պանդեմիայի զոհ է դարձել 279,279 հազար մարդ, իսկ ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում 47,687-ը: Ընդհնաուր առմամբ կորոնավիրուսային հիվանդությունը հաղթահարել և ապաքինվել է 1,425,105 հազար մարդ: Աշխարհում հաստատված դեպքերի, մահվան և առողջացման դեպքերի թվով առաջատար է շարունակում մնալ ԱՄՆ-ն, որտեղ…














