պաշտոն

  • Գեորգի Ավետիսյանն ազատվել է ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնից

    Գեորգի Ավետիսյանն ազատվել է ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնից

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Գեորգի Ավետիսյանին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից ազատելու մասին: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով՝ 1. Գեորգի Ավետիսյանին ազատել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից: 2. Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունների կատարումը վերապահել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Գարիկ Սարոյանին»,- ասված…

  • Վահրամ Գրիգորյանն ազատվել է 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից

    Վահրամ Գրիգորյանն ազատվել է 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից

    ՀՀ նախագահի հրամանագրով` Վահրամ Գրիգորյանն ազատվել է 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի. Վահրամ Գրիգորյանին ազատել 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից»,- ասված է հրամանագրում:

  • Գրիգոր Մինասյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից

    Գրիգոր Մինասյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Գրիգոր Մինասյանին արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գրիգոր Մինասյանին ազատել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ:

  • ՀՀ փոխվարչապետի պաշտոնում կնշանակվի ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը․ Նիկոլ Փաշինյան

    ՀՀ փոխվարչապետի պաշտոնում կնշանակվի ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը․ Նիկոլ Փաշինյան

    Անվտանգության խորհրդի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ՀՀ փոխվարչապետի պաշտոնում կնշանակվի ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։ «Այսօր Հանրապետության նախագահի հետ էլ ենք քննարկել այդ հարցը և փոխվարչապետի պաշտոնում կնշանակվի Տիգրան Խաչատրյանը, ով մինչ այժմ զբաղեցնում էր ֆինանսների նախարարի պաշտոնը: Ֆինանսների նախարարի պաշտոնում կնշանակվի Վահե Հովհաննիսյանը, ով զբաղեցնում է ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը»,- ասաց Փաշինյանը:

  • Միշել Մարտինը հրաժարական է տվել Իռլանդիայի վարչապետի պաշտոնից

    Միշել Մարտինը հրաժարական է տվել Իռլանդիայի վարչապետի պաշտոնից

    Միշել Մարտինը պաշտոնապես հրաժարական է տվել Իռլանդիայի վարչապետի պաշտոնից՝ այդպիսով հող նախապատրաստելով Լեո Վարադկարի համար, հաղորդում է PA Media-ն: Ավելի ուշ Վարադկարը երկրորդ անգամ կհաստատվի երկրի վարչապետի պաշտոնում Դուբլինում խորհրդարանի հատուկ նիստից հետո: Fine Gael կուսակցության առաջնորդը կփոխարինի Fianna Fail-ի առաջնորդ Մարտինին կառավարության ղեկավարի պաշտոնում՝ համաձայն 2020 թվականին կնքված կոալիցիոն համաձայնագրի պայմանների: Կոալիցիային է միացել…

  • Ժիրայր Միրզոյանն ազատվել է Արցախի արդարադատության նախարարի պաշտոնակատարի պաշտոնից

    Ժիրայր Միրզոյանն ազատվել է Արցախի արդարադատության նախարարի պաշտոնակատարի պաշտոնից

    Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 13-ին ստորագրել է հրամանագիր Ժիրայր Միրզոյանին Արցախի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատարի պաշտոնից ազատելու մասին: Արցախի Հանրապետության արդարադատության նախարարի պարտականությունները ժամանակավոր վերապահվել են նախարարի առաջին տեղակալ Կամո Վիլենի Քոչարյանին:

  • Տոկաևը ստանձնել է Ղազախստանի նախագահի պաշտոնը

    Տոկաևը ստանձնել է Ղազախստանի նախագահի պաշտոնը

    Ղազախստանի արտահերթ նախագահական ընտրություններում հաղթած Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երդմնակալության արարողության ժամանակ ստանձնել է պետության ղեկավարի պաշտոնը: Նա երդվել է ծառայել Ղազախստանի ժողովրդին, երաշխավորել քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները և բարեխղճորեն կատարել նախագահի պարտականությունները։ Տոկաևը հայտարարել է, որ Աստանան կշարունակի հավասարակշռված արտաքին քաղաքականություն վարել՝ առաջնահերթությունը տալով հարևան երկրների՝ Ռուսաստանի, Չինաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների հետ գործակցությանը: Նա հավելել…

  • Արցախի նախագահը պաշտոններից ազատման վերաբերյալ հրամանագրեր է ստորագրել

    Արցախի նախագահը պաշտոններից ազատման վերաբերյալ հրամանագրեր է ստորագրել

    Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 23-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր՝ պաշտոններից ազատման վերաբերյալ: Համաձայն այդ հրամանագրերի՝ Միքայել Հայրիյանն ազատվել է առողջապահության նախարարի պաշտոնից: Առողջապահության նախարարի պարտականությունները ժամանակավոր վերապահվել են նախարարի տեղակալ Արթուր Օհանջանյանին: Նորայր Մուսայելյանն ազատվել է գյուղատնտեսության նախարարի պաշտոնից: Գյուղատնտեսության նախարարի պարտականությունները ժամանակավոր վերապահվել են նախարարի առաջին տեղակալ Տիգրան Առստամյանին: Անահիտ Հակոբյանն…

  • Գեղարքունիքի ու Շիրակի մարզերի դատախազներն ազատվել են պաշտոններից

    Գեղարքունիքի ու Շիրակի մարզերի դատախազներն ազատվել են պաշտոններից

    Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանն ու Գեղարքունիքի մարզի դատախազ Էդուարդ Հարությունյանը սեփական դիմումների համաձայն ազատվել են զբաղեցրած պաշտոններից։ Այս մասին գրում էգլխավոր դատախազության կայքը: Շիրակի մարզի դատախազը պաշտոնից կազատվի այսօր, Հարությունյանը պաշտոնից ազատվել է նոյեմբերի 17–ից։

  • Հակոբ Ավագյանն ազատվել է ԱԱՏՄ ղեկավարի պաշտոնից

    Հակոբ Ավագյանն ազատվել է ԱԱՏՄ ղեկավարի պաշտոնից

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հակոբ Ավագյանն ազատվել է ԱԱՏՄ ղեկավարի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով՝ 1. Հակոբ Ավագյանին ազատել առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից: 2. Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունների կատարումը վերապահել առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Սլավիկ Սարգսյանին»,- ասված է վարչապետի որոշման…

  • Ռիշի Սունակը պաշտոնապես ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը

    Ռիշի Սունակը պաշտոնապես ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը

    Ռիշի Սունակը պաշտոնապես ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը. նա Չարլզ 3-րդից ստացել է կառավարություն ձևավորելու մանդատ: Բուքինգեմյան պալատի մամուլի ծառայությունը տեսանյութ է տարածել Սունակի և Չարլզ 3-րդի հանդիպումից: Թագավորի հետ հանդիպումից հետո Ռիշի Սունակը մեկնել է վարչապետի նստավայր, որտեղից ուղերձով կդիմի Միացյալ Թագավորության ժողովրդին:

  • Գեղամ Շախբազյանն ազատվել է պաշտոնից

    Գեղամ Շախբազյանն ազատվել է պաշտոնից

    Գեղամ Շախբազյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «ՍԻՐԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ, ՀԱՐԳԵԼԻ ԸՆԿԵՐՆԵՐ, Սեպտեմբերի 29-ից սեփական դիմումիս համաձայն դադարեցնում եմ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնում գործունեությունս։ Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նման բարձր և պատասխանատու պաշտոնն այս տարիների ընթացքում ինձ վստահելու համար։ 2018 թվականի սեպտեմբերի 6-ին ստանձնել եմ Տեսչական մարմնի…

  • Արմեն Աֆանդյանը կազատվի գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից

    Արմեն Աֆանդյանը կազատվի գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից

    Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով Արմեն Աֆանդյանը սեպտեմբերի 26-ից կազատվի գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից: Դատախազի հրամանը հրապարակվել է ՀՀ գլխավոր դատախազության կայքում:

  • Աննա Վարդապետյանը ստանձնեց ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը

    Աննա Վարդապետյանը ստանձնեց ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը

    Աննա Վարդապետյանը երդմամբ ստանձնեց ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը: ԱԺ սեպտեմբերի 15-ի նիստում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ Գլխավոր դատախազն իր պաշտոնը ստանձնում է ԱԺ նիստում տրված երդմամբ: Աննա Վարդապետյանը, մոտենալով ԱԺ ամբիոնին, երդվեց. «Ստանձնելով Գլխավոր դատախազի պաշտոնը՝ երդվում եմ՝ անշեղորեն ղեկավարվել ՀՀ սահմանադրությամբ և օրենքներով, հանցավոր ոտնձգություններից պաշտպանել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները,…

  • Աննա Վարդապետյանն ազատվել է ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնից

    Աննա Վարդապետյանն ազատվել է ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնից

    Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Աննա Վարդապետյանին վարչապետի օգնականի պաշտոնից ազատելու մասին: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Աննա Վարդապետյանին 2022 թվականի սեպտեմբերի 14-ից ազատել վարչապետի օգնականի պաշտոնից»,- ասված է Նիկոլ Փաշինյանի որոշման մեջ: Ավելի վաղ Աննա Վարդապետյանն ԱԺ արտահերթ նիստում ընտրվել է ՀՀ գլխավոր դատախազ: Վարդապետյանի թեկնածությունն առաջադրել էր…