fbpx
Աշխարհ

Տոկաևը ստանձնել է Ղազախստանի նախագահի պաշտոնը

Ղազախստանի արտահերթ նախագահական ընտրություններում հաղթած Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երդմնակալության արարողության ժամանակ ստանձնել է պետության ղեկավարի պաշտոնը: Նա երդվել է ծառայել Ղազախստանի ժողովրդին, երաշխավորել քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները և բարեխղճորեն կատարել նախագահի պարտականությունները։

Տոկաևը հայտարարել է, որ Աստանան կշարունակի հավասարակշռված արտաքին քաղաքականություն վարել՝ առաջնահերթությունը տալով հարևան երկրների՝ Ռուսաստանի, Չինաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների հետ գործակցությանը: Նա հավելել է, որ Ղազախստանը կզարգացնի հարաբերությունները նաև ԱՄՆ-ի, Եվրամիության, Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի երկրների հետ:

«Ղազախստանը հավատարիմ է միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի կանոնադրությանը: Մենք հետևելու ենք «տարբեր կարծիքներ, մեկ ազգ» սկզբունքին»։ Իսկ հասարակության մեջ տարաձայնություններ սերմանող, ազգի միասնությունը խաթարող և մեր պետության դեմ ուղղված սադրանքները խստորեն կճնշվեն»,- ընդգծել է նախագահը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ