fbpx
Աշխարհ

Միշել Մարտինը հրաժարական է տվել Իռլանդիայի վարչապետի պաշտոնից

Միշել Մարտինը պաշտոնապես հրաժարական է տվել Իռլանդիայի վարչապետի պաշտոնից՝ այդպիսով հող նախապատրաստելով Լեո Վարադկարի համար, հաղորդում է PA Media-ն:

Ավելի ուշ Վարադկարը երկրորդ անգամ կհաստատվի երկրի վարչապետի պաշտոնում Դուբլինում խորհրդարանի հատուկ նիստից հետո:

Fine Gael կուսակցության առաջնորդը կփոխարինի Fianna Fail-ի առաջնորդ Մարտինին կառավարության ղեկավարի պաշտոնում՝ համաձայն 2020 թվականին կնքված կոալիցիոն համաձայնագրի պայմանների:

Կոալիցիային է միացել նաև իռլանդական «Կանաչների» կուսակցությունը։

Իր հերթին, Sinn Fein կուսակցությունը մեղադրել է իր երկու հիմնական մրցակիցներին դավադրության մեջ՝ իրեն իշխանության չթողնելու համար, և շարունակում է կոշտ քննադատել կոալիցիոն վարչակազմին՝ հանդես գալով խորհրդարանում գլխավոր ընդդիմադիր կուսակցության դերում:

Վարադկարը նախկինում վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2017-2020 թվականներին։

Ինքը՝ Մարտինը, կդառնա փոխվարչապետ, ինչպես նաև կզբաղեցնի նախարարական պաշտոն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ