պաշտոնական այց
ԱՄՆ փոխնախագահի պաշտոնական այցը Հայաստան
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը փետրվարի 9-10-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան, որտեղ կհանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ:
Աբբաս Արաղչին պաշտոնական այցով այսօր մեկնում է Թուրքիա
Աբբաս Արաղչին հունվարի 30-ին պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա՝ բարիդրացիական հարաբերությունները ամրապնդելու նպատակով։
ԱԺ պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Հունաստան
ԱԺ պատվիրակությունը նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2-ը պաշտոնական այցով կմեկնի Հունաստան՝ քննարկելու երկկողմ հարաբերությունների խորացման հարցեր։
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի պաշտոնական այցը Հայաստան
Նոյեմբերի 26-ին Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան պաշտոնական այցով կմեկնի Հայաստան։ Այս մասին հայտնել են Հայաստանի նախագահի աշխատակազմից։ Անջեյ Դուդայի այցը կարևոր իրադարձություն է հայ-լեհական հարաբերությունների զարգացման և ամրապնդման համար։ Այցի շրջանակում նախատեսվում են երկու երկրների նախագահների հանդիպումները և համատեղ հայտարարություններ մամուլի համար։ Չնայած այցի մանրամասները դեռևս հրապարակված չեն, այն ակնկալվում է, որ անդրադարձ կլինի տնտեսական,…
Պաշտոնական այցով Երևան կժամանի Ղազախստանի նախագահը
Պաշտոնական այցով Երևան կժամանի Ղազախստանի նախագահը։ Այս մասին հայտնել է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը։ Այցը մեկօրյա է, ապրիլի 15-ին Կասիմ ժոմարտ Տոկաևը կհանդիպի ՀՀ վարչապետի և նախագահի հետ։
Փաշինյանը Կոբախիձեին հրավիրել է պաշտոնական այց կատարել Հայաստան
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ: ՀՀ վարչապետը Վրաստանի գործընկերոջը ևս մեկ անգամ շնորհավորել է բարձր պաշտոնը ստանձնելու առիթով և մաղթել հաջողություններ: Զրուցակիցները կարևորել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումն ու խորացումը և պատրաստակամություն հայտնել սերտորեն համագործակցել այս ուղղությամբ: Վարչապետ Փաշինյանը վարչապետ Կոբախիձեին հրավիրել է պաշտոնական այց կատարել Հայաստանի Հանրապետություն:…
Պաշտոնական այցով Հայաստան է ժամանում Ֆրանսիայի ԱԺ նախագահը
Հունվարի 12-14-ը պաշտոնական այցով Հայաստան է ժամանում Յաել Բրոն-Պիվեն իր հայ պաշտոնակցի՝ Ալեն Սիմոնյանի հրավերով։ Նրան կուղեկցի հայ-ֆրանսիական հարաբերություններում ներգրավված ֆրանսիացի պատգամավորների պատվիրակությունը։ Այս մասին հայտնում են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատնից: «Այցի նպատակն է ամրապնդել երկու խորհրդարանների միջև կապերը և հավաստել Ֆրանսիայի համերաշխությունը Հայաստանին ներկայիս դժվարին համատեքստում։ Ազգային ժողովի նախագահը կհանդիպի իր հայ պաշտոնակցին, ՀՀ վարչապետ…
Թուրքիայում հանդիպել են Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները
Պաշտոնական այցով Թուրքիայում գտնվող Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ն: Հասանովը դեկտեմբերի 20-ին ժամանել է Թուրքիայի Կայսերի նահանգ՝ մասնակցելու Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարների 9-րդ հանդիպմանը։ «Հանդիպմանը քննարկվել են ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական և այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ադրբեջանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Վրաստան
Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը դեկտեմբերի 15-ին պաշտոնական այցով մեկնել է Վրաստան: Այս մասին հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը: Այցի շրջանակներում նախատեսվում է Ալի Ասադովի և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հանդիպումը: Այնուհետև երկու երկրների վարչապետների գլխավորությամբ տեղի է ունենալու վրաց-ադրբեջանական տնտեսական համագործակցության համատեղ տնտեսական հանձնաժողովի 10-րդ նիստը։
Ադրբեջանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Վրաստան
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Վրաստանի պաշտպանության նախարար Ժուանշերա Բուրչուլաձեի հրավերով նոյեմբերի 14-ին պաշտոնական այցով մեկնել է Վրաստան: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Նախարարները հանդիպման ժամանակ քննարկել են տարածաշրջանային անվտանգության, ռազմական համագործակցության զարգացման հեռանկարների, համատեղ վարժանքների անցկացման և աշխատանքային հանդիպումների կազմակերպման հետ կապված հարցեր։ Բացի այդ, քննարկվել են ռազմական, ռազմատեխնիկական,…
Հոկտեմբերի 25-26-ը ՀՀ ԱԳ նախարարը պաշտոնական այցով կլինի Վատիկանում
Հոկտեմբերի 25-26-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կլինի Վատիկանում: Այցի շրջանակներում նախատեսված են նախարար Միրզոյանի հանդիպումները Սուրբ Աթոռի ու Մալթայի Ինքնիշխան Ուխտի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Սանտա Մարիա Մաջիորե պապական տաճարում Արարատ Միրզոյանը ներկա կլինի «Խաղաղություն Հայաստանին» խորագրով պատարագին:
Ալեն Սիմոնյանը պաշտոնական այց է կատարել Իրանի Իսլամական Հանրապետություն
Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի հրավերով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պաշտոնական այցով Իրանում է: Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 15-ին հանդիպել է ԻԻՀ Մեջլիսի նախագահին: ՀՀ ԱԺ նախագահը, շնորհակալություն հայտնելով հանդիպման և ծանոթության համար, նշել է, որ իր առաջին այցն է Իրանի Իսլամական Հանրապետություն՝ հավելելով, որ փոխայցերը շարունակական կլինեն: Նա իր…
Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր պաշտոնական այցով ժամանել է Վրաստան: Թբիլիսիի «Շոթա Ռուսթավելի» միջազգային օդանավակայանում նախագահ Խաչատուրյանին դիմավորել են Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին, Վրաստանի փոխարտգործնախարար Լաշա Դարսալիան, պաշտոնատար այլ անձինք։
Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն
Պաշտոնական այցով մայիսի 26-ին Հայաստան է ժամանել Փարիզի քաղաքապետը: Ինչպես տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում Անն Իդալգոյին դիմավորել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը: Ողջույնի խոսքում Երևանի առաջին փոխքաղաքապետը հույս է հայտնել, որ Երևանի քաղաքապետարանում առաջիկա հանդիպումների ընթացքում քննարկվելու են ոչ միայն ծրագրերը, որոնք արդեն իսկ իրականացվել են երկու մայրաքաղաքի…
Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչը
Երկօրյա պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչը: Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բարձրաստիճան հյուրին դիմավորել են էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները կատարող Խաչատուր Պողոսյանը, պաշտոնատար այլ անձինք:















