պաշտոնական այց
Զելենսկին պաշտոնական այցով մեկնում է Ադրբեջան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դեկտեմբերի 16-17-ը պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան: Այս մասին տեղեկացնում է երկրի ղեկավարի մամուլի ծառայությունը։ Աղբյուրի փոխնցմամբ՝ այցի շրջանակներում նախատեսված են Զելենսկու բանակցություններն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և վարչապետ Ալի Ասադովի հետ: «Նախատեսվում է մի շարք երկկողմ փաստաթղթերի ստորագրում, որոնք ուղղված են առաջնային ոլորտներում Ուկրաինայի և Ադրբեջանի միջև համագործակցության խորացմանը»,-նշված է հաղորդագրության…
Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանն այցելել են Միլանի կաթոլիկ տաճար
Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Իտալիայի Հանրապետություն։ Հայաստանի վարչապետը գտնվում է Միլան քաղաքում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այսօր այցելել է Միլանի կաթոլիկ տաճար, շրջել տաճարով, ծանոթացել պատմամշակութային մեծ արժեք ներկայացնող տաճարի ճարտարապետությանն ու պատմությանը։ Միլանի տաճարը՝ Duomo di Milano-ն, գոթական ոճի կաթոլիկ տաճար է, գտնվում է Իտալիայի Լոմբարդիա շրջանի վարչական…
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Իտալիայի Սենատի նախագահի հետ
Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Իտալիայի Հանրապետություն։ Հայաստանի վարչապետը Միլանում նախատեսված հանդիպումներից և միջոցառումներից հետո այսօր ժամանել է Հռոմ. Իտալիայի մայրաքաղաքում Հայաստանի վարչապետի առաջին հանդիպումն Իտալիայի Սենատի նախագահ Մարիա Էլիզաբետա Կազելատիի հետ էր։ Իտալիայի Սենատի նախագահը ողջունել է Հայաստանի վարչապետի այցը Իտալիա, որը նոր լիցք կհաղորդի երկկողմ հարաբերություններին։ Նա նշել է, որ Իտալիան…
Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ այցելել է Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոն
Պաշտոնական այցով Իտալիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն նոյեմբերի 20-ին տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոն: Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը դիտել են գերմանացի երգահան և դիրիժոր Ռիխարդ Շտրաուսի «Եգիպտական Ելենա» օպերան: Այս մասին տեղեկացնում են ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։
Արմեն Սարգսյանը Դոհայում հանդիպել է Կատարի վարչապետի հետ
Պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Դոհայում հանդիպել է Կատարի Պետության վարչապետ, ներքին գործերի նախարար Աբդուլահ բին Նասեր բին Խալիֆա ալ Թանիի հետ։ Վարչապետ Աբդուլահ բին Նասեր բին Խալիֆա ալ Թանին ողջունել է Հայաստանի նախագահի պաշտոնական այցը Կատարի Պետություն՝ կարևորելով միջպետական հարաբերությունները Հայաստանի Հանրապետության հետ։ Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել…
Վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Իտալիա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ նոյեմբերի 20-22-ը պաշտոնական այց կկատարի Իտալիայի Հանրապետություն: Վարչապետի այցը կմեկնարկի Վենետիկ քաղաքից. Նիկոլ Փաշինյանը կայցելի Վենետիկի Սուրբ Ղազար կղզի՝ Մխիթարյան միաբանության Մայրավանք, որտեղ հանդիպում կունենա Մխիթարյան միաբանության անդամների հետ: Այնուհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Միլան: Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում նախատեսվում է ՀՀ վարչապետի հանդիպումը հայ…
Հեռանկարային համագործակցություն. նախագահն այցելել է Կատարի հիմնադրամ
Պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Կատարի հիմնադրամ։ Կրթության, գիտության, համայնքային զարգացման ոլորտներում նշանակալի ծրագրեր իրականացնող հիմնադրամն ստեղծվել է 1995 թվականին՝ շեյխ Համադա բին Խալիֆա Ալ Թանիի և նրա տիկնոջ՝ շեյխուհի Մոզա բինթ Նասեր ալ-Միսնեդի կողմից։ Վերջինս նաև հիմնադրամի նախագահն է, ակտիվ ներգրավվածություն ունի երկրի կրթական ու սոցիալական…
Արմեն Սարգսյանը պաշտոնական այցով ժամանել է Կատար
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ պաշտոնական այցով ժամանել է Կատարի Պետություն։ Դոհայի «Համադ» միջազգային օդանավակայանում բարձրացված էին Հայաստանի Հանրապետության և Կատարի Պետության պետական դրոշները, կանգնած էր պատվո պահակախումբը։ Նախագահ Արմեն Սարգսյանին դիմավորել են Կատարի տրանսպորտի և կապի նախարար Ջասիմ Սաիֆ Ահմեդ ալ Սուլեյթը, պաշտոնատար այլ անձինք։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ…
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին: Իր ողջույնի խոսքում Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ուրախ է ՌԴ արտգործնախարարին տեսնել Հայաստանում: «Վերջին անգամ պաշտոնական այցով Երևան եք եկել երկու տարի առաջ: Այս ընթացքում Հայաստանում բավական մեծ փոփոխություններ են տեղի ունեցել, որոնցից հետո մեր երկու երկրների հարաբերությունները նոր դինամիկա են…
Պաշտոնական այցով Հայաստան կժամանի ՌԴ ԱԳ նախարարը
Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը նոյեմբերի 10-11-ին պաշտոնական այցով կայցելի Երեւան։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ այցի շրջանակում տեղի կունենան Լավրովի հանդիպումները Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Արմեն Սարգսյանի, ինչպես նաեւ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։ Հանդիպումների ընթացքում կքննարկվեն երկկողմ համագործակցության հարցեր, այդ թվում՝ ՀԱՊԿ եւ ԵՏՄ շրջանակում, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգության…
Հունաստանի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի և Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ: Պրոկոպիոս Պավլոպուլոսն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացել ցուցադրությանը, ինչպես նաև անվանական եղևնի է տնկել հուշահամալիրի Հիշողության…
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Հունաստանի նախագահի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսի հետ: Այս մասին հայտնում է Վարչապետի աշխատակազմը: Վարչապետը, ողջունելով Հունաստանի նախագահին ՀՀ կառավարությունում, վստահություն է հայտնել, որ նրա այցը մեր երկիր կնպաստի հայ-հունական եղբայրական կապերի զարգացմանն ու ընդլայնմանը, իսկ հունվար ամսին սպասվելիք եռակողմ՝ Հայաստան-Հունաստան-Կիպրոս ձևաչափով առաջին գագաթնաժողովը՝ հարաբերությունների առավել…
Արարատ Միրզոյանը պատվո մեդալներ և պատվոգրեր է հանձնել Իտալիայի խորհրդարանի մի շարք պատգամավորների
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Պաշտոնական այցով Իտալիայի Հանրապետությունում մասնակցեցի նաև Իտալիայում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպված Հայաստանի Հանրապետության անկախության օրվան նվիրված ընդունելությանը, որի ընթացքում հայ-իտալական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման մեջ ունեցած ավանդի համար պատվո մեդալներ և պատվոգրեր հանձնեցի Իտալիայի խորհրդարանի մի շարք պատգամավորների»։ https://www.facebook.com/President.Parliament.AM/posts/2704671532904627
Արցախի ԱԳ նախարարը ներկա է գտնվել ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը
Հոկտեմբերի 29-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակությունը ներկա է գտնվել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նիստերի դահլիճում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի քննարկմանը և ընդունմանը։ Քվեարկությունից հետո նախարար Մայիլյանը հանդիպել է Ներկայացուցիչների պալատի անդամներ Ֆրենկ Փալոունի և Աննա Էշուի հետ ու երախտագիտություն հայտնել ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված հետևողական ջանքերի և պատմական…














