պաշտոնական այց

  • ՀՀ վարչապետը հանդիպել է Բունդեսթագի պատգամավորներին

    ՀՀ վարչապետը հանդիպել է Բունդեսթագի պատգամավորներին

    Ինչպես տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Գերմանիա կատարած պաշտոնական այցի շրջանակում, հունվարի 31-ի երեկոյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային ընթրիք-հանդիպում է ունեցել ԳԴՀ Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական բարեկամության խմբի պատգամավորների հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև Գերմանիայի կանցլերի աշխատակազմի և ԳԴՀ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներ: Ողջույնի խոսքում վարչապետ Փաշինյանը նշել…

  • ՀՀ վարչապետի ելույթը Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը

    ՀՀ վարչապետի ելույթը Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով երկօրյա պաշտոնական այցով Գերմանիայում է, ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Իմ ելույթը՝ Գերմանիայի հայ համայնքի հետ Քյոլնի հայկական եկեղեցում տեղի ունեցած հանդիպման ժամանակ»: Փաշինյանը նշել է, որ իր ղեկավարած կառավարությունը և անձամբ ինքը ստանձնում են և ստանձնել են իրենց վրա դրված պատասխանատվությունը, որը վերահաստատվել է…

  • Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բեռլին

    Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բեռլին

    Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: Հունվարի 31-ին ՀՀ վարչապետը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ Քյոլն քաղաքից ժամանել է Գերմանիայի մայրաքաղաք Բեռլին: Փետրվարի 1-ին Բեռլինում նախատեսված են ՀՀ վարչապետի հանդիպումները Գերմանիայի բարձրագույն ղեկավարության` նախագահ Ֆրանկ Վալտեր-Շտայնմայերի, կանցլեր Անգելա Մերկելի, Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ: Նիկոլ Փաշինյանը կայցելի նաև Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի գրասենյակ,…

  • Սալոմե Զուրաբիշվիլին նախագահի պաշտոնում առաջին անգամ պաշտոնական այցով մեկնել է Եվրոպա

    Սալոմե Զուրաբիշվիլին նախագահի պաշտոնում առաջին անգամ պաշտոնական այցով մեկնել է Եվրոպա

    Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր պաշտոնական այցով մեկնել է Բրյուսել, հաղորդում է «Ալիք Մեդիան»՝ վկայակոչելով Վրաստանի Առաջին ալիքին: Բելգիայի Թագավորությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նատալի Սաբանաձեի խոսքով՝ Վրաստանի նախագահի առաջին օտարերկրյա այցի մեկնարկը Բրյուսելից քաղաքական մեծ իրադարձություն է: Դեսպանի հավաստմամբ՝ նախագահի հանդիպումներից մեծ ակնկալիքներ կան: «Վրաստանի նախագահը կհանդիպի ՆԱՏՕ-ի և Եվրամիության մեր գործընկերներին: Նախատեսված…

  • Ավարտվել է Արմեն Սարգսյանի պաշտոնական այցն Արաբական Միացյալ Էմիրություններ

    Ավարտվել է Արմեն Սարգսյանի պաշտոնական այցն Արաբական Միացյալ Էմիրություններ

    Պաշտոնական այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Սարգսյանն այսօր այցելել են ԱՄԷ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն։ Հանրապետության նախագահը ծառ է տնկել դեսպանատան բակում։ Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Արմեն Սարգսյանի այցն Արաբական Միացյալ Էմիրություններ ավարտվել է ԱՄԷ հիմնադիր նախագահ Շեյխ Զայեդի անվան Մեծ մզկիթ այցելությամբ։ Հայաստանի նախագահը…

  • Հայերը, հայկական բիզնեսն աշխարհում ամենուր են․ Նախագահ

    Հայերը, հայկական բիզնեսն աշխարհում ամենուր են․ Նախագահ

    Պաշտոնական այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Աբու Դաբիում այսօր ևս մեկ հանդիպում է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների պետնախարար Սուլթան Ալ-Ջաբերի հետ՝ քննարկելու տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցության կոնկրետ ոլորտները։ Հանրապետության նախագահը նշել է, որ Հայաստանը թեև փոքր երկիր է, բայց հայերը գլոբալ և սերտորեն փոխկապակցված ազգ են: Եվ երբ ինքը, որպես…

  • «Երկու շաբաթվա ընթացքում մենք ունեինք հեղափոխություն, որին մասնակցում էին հարյուր հազարավոր մարդիկ», – Արմեն Սարգսյան

    «Երկու շաբաթվա ընթացքում մենք ունեինք հեղափոխություն, որին մասնակցում էին հարյուր հազարավոր մարդիկ», – Արմեն Սարգսյան

    Պաշտոնական այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայրաքաղաք Աբու Դաբիում մասնակցել է միջազգային խոշոր՝ «Աբու Դաբի կայունության շաբաթ» համաժողովի մասնակից պատվիրակությունների ղեկավարների պատվին տրված ընդունելությանը և հանդես եկել ելույթով։ Շնորհակալություն հայտնելով Արաբական Միացյալ Էմիրությունների ղեկավարությանն ու կառավարությանը հրավերի և համաժողովին մասնակցելու հնարավորության համար՝ Հանրապետության նախագահը մասնավորապես ասել է. «Մենք բոլորս գիտակցում…

  • Օսիպյանը Վրաստանում է

    Օսիպյանը Վրաստանում է

    Դեկտեմբերի 17-ից 19-ը պաշտոնական այցով Վրաստանում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի գլխավորած պատվիրակությունը, տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։ Դեկտեմբերի 18-ին Վրաստանի ներքին գործերի նախարարությունում Հայաստանի ոստիկանության պատվիրակությանն ընդունել է նախարար Գեորգի Գախարիան: Երկու երկրների իրավապահ կառույցների ղեկավարների առանձնազրույցին հաջորդել է Հայաստանի ոստիկանության և Վրաստանի ՆԳ նախարարության ներկայացուցիչների ընդլայնված նիստը: Վրաստանի ՆԳ նախարար Գեորգի Գախարիան…

  • Արմեն Սարգսյանը ժամանել է Վրաստան

    Արմեն Սարգսյանը ժամանել է Վրաստան

    Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունն այսօր ժամանել է Վրաստան՝ մասնակցելու նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությանը: Ինչպես տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, այցի ընթացքում նախատեսվում են նաև նախագահ Արմեն Սարգսյանի երկկողմ հանդիպումները Վրաստանի բարձրագույն ղեկավարության և արարողությանը մասնակցելու նպատակով ժամանած հյուրերի հետ։