պաշտոնական այց
Զոհրաբ Մնացականյանը պաշտոնական այցով կմեկնի Եթովպիա
Ապրիլի 2-ից 4-ը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը պաշտոնական այցով կմեկնի Եթովպիա։ Այցի ընթացքում նախատեսված են արտգործնխարարի հանդիպումները Եթովպիայի նախագահ Սահլե-Վորկ Զևդեի, ԱԳՆ պետնախարար Մարկոս Թեկլե Ռիկեի, ինչպես նաև մի շարք այլ պաշտոնյաների հետ: ԱԳ նախարարը հանդիպումներ է ակնկալելու նաև Աֆրիկյան Միությունում և Աֆրիկայի հարցերով ՄԱԿ տնտեսական հանձնաժողովում: Նախատեսվում է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը եթովպահայ համայնքի…
Արայիկ Հարությունյանը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ապրիլի 4-5-ը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ ՌԴ լուսավորության նախարար Օլգա Վասիլևայի և ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարար Միխայիլ Կոտյուկովի հետ: Երկու երկրների կրթության ոլորտի պատասխանատուները կքննարկեն կրթության…
Lիբանանի նախագահը պաշտոնական այցով Ռուսաստանում է
Լիբանանի նախագահ Միշել Աունը մարտի 25-ին պաշտոնական այցով ժամանել է Մոսկվա: Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը: Լիբանանի նախագահի այցը կտեւի երկու օր: Մարտի 26-ին պլանավորված է նրա հանդիպումը Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ: Ինչպես հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը, երկու երկրների ղեկավարները կքննարկեն տնտեսության, առեւտրի եւ հումանիտար ոլորտում համագործակցության զարգացման հարցերը, ինչպես նաեւ…
Արքայազն Չարլզը առաջին անգամ պաշտոնական այցով ժամանել է Կուբա
Ուելսի արքայազն Չարլզը տիկնոջ՝ Քոռնուոլի դքսուհի Կամիլլայի հետ պատմական այցով ժամանել է Կուբա՝ Կարիբյան ավազանի երկրներ շրջագայության շրջանակում։ «Խոսե Մարտիի անվան միջազգային օդանավակայանում ես դիմավորեցի նորին թագավորական մեծություն Ուելսի արքայազնին և Քոռնուոլի դքսուհուն, որոնց հայտնեցի մեր ուրախությունն այդ պաշտոնական այցի առթիվ, որը դարձավ Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի առաջին այցը Կուբա»,- հայտարարել է Կուբայի արտաքին գործերի…
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կմեկնի Վրաստան
Երկօրյա պաշտոնական այցով մարտի 24-ին Վրաստան կմեկնի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: Վրաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկությամբ` Ստոլտենբերգն իր պաշտոնական հանդիպումները կսկսի մարտի 25-ին: Մարտի 25-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի կառավարության շենքում կհանդիպի Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ, որից հետո հանդես կգան համատեղ հայտարարություններով: Նախատեսված է նաև եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյայի հանդիպումը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի…
ԱԺ պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Գերմանիա
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 18-21-ը պաշտոնական այցով կլինի Գերմանիայում: Այցի օրակարգն ընդգրկում է խորհրդարանի ղեկավարի հանդիպումները Բունդեսթագի նախագահ Վոլգանգ Շոյբլեի, Բունդեսթագի փոխնախագահ Պետրա Պաուի, Գերմանիա – Հարավային Կովկաս բարեկամական խմբի ղեկավար Յոհաննես Կարսի, Բեռլինի խորհրդարանի նախագահ Ռալֆ Վիլանդի, Սաար երկրամասի Լանդթագի նախագահ Շտեֆան Տոսկանիի, Գերմանահայկական ֆորումի նախագահության հետ: Ազգային ժողովի…
Մեր երկրների հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու պատմական հնարավորություն ունենք. Հայաստանի վարչապետը՝ Վրաստանի նախագահին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում հանդիպում է ունեցել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ, ով Հայաստան է ժամանել երկօրյա պաշտոնական այցով: Տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի և Վրաստանի նախագահի առանձնազրույցը: Ողջունելով Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հարգելի տիկին նախագահ, ուրախ եմ Ձեզ և Ձեր ղեկավարած պատվիրակությանը ողջունել Հայաստանում: Ես կարծում եմ, որ…
Իրանի նախագահը եռօրյա այցով ժամանել է Իրաք
Իրաքի նախագահի և վարչապետի հրավերով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին եռօրյա պաշտոնական այցով այսօր ժամանել է Իրաք. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն: Բաղդադ մեկնելուց առաջ նա հույս է հայտնել, որ այցը նպաստելու է բոլոր բնագավառներում երկու երկրների հարաբերությունների ամրապնդմանն ու ընդլայնմանը: Անդրադառանալով վերջերս ԱՄՆ նախագահի իրաքյան այցին`Ռոհանին նշել է, որ Իրաքի հետ Իրանի հարաբերությունները համեմատության որևէ…
Վրաստանի նախագահը կայցելի Հայաստան
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մարտ ամսին, երկօրյա պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Այս մասին գրում է «Грузия online»-ը։ «Այցը նախատեսված է մարտին, սակայն մանրամասները դեռ հայտնի չեն»,- տեղեկացնում են Վրաստանի նախագահի մամուլի ծառայությունից։ Սա Զուրաբիշվիլիի՝ նախագահի կարգավիճակով առաջին այցն է Հայաստան։ Հիշեցնենք, որ փետրվարի 27-ին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին պաշտոնական այցով մեկնել էր Ադրբեջան ։
Վարչապետ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը Սպահանում է
Շարունակվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցն Իրանի Իսլամական Հանրապետություն: ՀՀ կառավարության ղեկավարը տիկնոջ` Աննա Հակոբյանի և իր գլխավորած կառավարական պատվիրակության հետ փետրվարի 28-ի առավոտյան Թեհրանից մեկնել է Սպահան: Նիկոլ Փաշինյանը Սպահանի նահանգապետ Աբբաս Ռեզայիի ուղեկցությամբ այցելել է Նաղշ-Է Ջահան հրապարակ, որը համարվում է քաղաքի կենտրոնական հրապարակը, որտեղ տեղակայված են հոգևոր և մշակութային տարբեր…
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Իրան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի և ՀՀ կառավարական պատվիրակության հետ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի հրավերով պաշտոնական այցով ժամանել է Իրան: Թեհրանի «Մեհրաբաղ» օդանավակայանից վարչապետ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունն ուղևորվել է ԻԻՀ թագավորական «Սաադաբադ» պալատ, որտեղ տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողությունը: Երկու երկրների պաշտոնական օրհներգերը հնչելուց հետո Նիկոլ Փաշինյանը և Հասան Ռոհանին ողջունել…
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 27-ին տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն: Նախատեսված է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԻԻՀ հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի հետ: Այցի շրջանակում Թեհրանում վարչապետը հանդիպում կունենա Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ, որից հետո երկու երկրների առաջնորդները զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների համար հանդես կգան բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով:…
Սալոմե Զուրաբիշվիլին կայցելի Բաքու
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին փետրվարի 27-ին պաշտոնական այց կկատարի Բաքու. հայտնում է Report-ը: Երկօրյա այցի ընթացքում Զուրաբիշվիլին կհանդիպի երկի պաշտոնական անձանց հետ, որոնց հետ կքննարկի երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Նշենք, որ դա Զուրաբիշվիլիի առաջին տարածաշրջանային այցն է ընտրվելուց հետո:
Զոհրաբ Մնացականյանը պաշտոնական այցով կմեկնի Էստոնիա
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 7-8-ը պաշտոնական այցով կմեկնի Էստոնիայի Հանրապետության մայրաքաղաք Տալին: Այս մասին փետրվարի 5-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողներին հայտնեց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: «Այցի շրջանակներում նախարարը հանդիպումներ է ունենալու երկրի վարչապետի, արտաքին գործերի նախարարի, խորհրդարանի ղեկավարի հետ: Նախատեսված է նաև նախարարի հանդիպումը ՏՏ ոլորտի առաջատար ընկերությունների ներկայացուցիչների…













