Սալոմե Զուրաբիշվիլին նախագահի պաշտոնում առաջին անգամ պաշտոնական այցով մեկնել է Եվրոպա

Հրապարակող՝

Սալոմե Զուրաբիշվիլին նախագահի պաշտոնում առաջին անգամ պաշտոնական այցով մեկնել է Եվրոպա

Ամենադիտվածներ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր պաշտոնական այցով մեկնել է Բրյուսել, հաղորդում է «Ալիք Մեդիան»՝ վկայակոչելով Վրաստանի Առաջին ալիքին:

Բելգիայի Թագավորությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նատալի Սաբանաձեի խոսքով՝ Վրաստանի նախագահի առաջին օտարերկրյա այցի մեկնարկը Բրյուսելից քաղաքական մեծ իրադարձություն է: Դեսպանի հավաստմամբ՝ նախագահի հանդիպումներից մեծ ակնկալիքներ կան:

«Վրաստանի նախագահը կհանդիպի ՆԱՏՕ-ի և Եվրամիության մեր գործընկերներին: Նախատեսված են հանդիպումներ Եվրամիության 3 հիմնական կառույցների ՝ ԵՄ հանձնաժողովի, խորհրդարանի և խորհրդի նախագահների հետ»,- հայտարարել է դեսպան Սաբանաձեն:

Ամենաթարմ