Պաշտպանության նախարարություն
Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է
Սեպտեմբերի 27-ի ժամը 09:00-ի դրությամբ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է, իրադրության փոփոխություն չի արձանագրվել: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
168.am-ի տարածած տեղեկությունն անհեթեթություն է. ՊՆ-ն հերքում է պահանջում
ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են՝ 168.am-ի տարածած տեղեկությունը, թե «Սուրեն Պապիկյանը և նրա թիկնապահները Ռազմական ոստիկանության աշխատակցի են ծեծել», անհեթեթություն է, որը որևէ աղերս չունի և չի կարող ունենալ իրականության հետ: Պաշտպանության նախարարությունը պահանջում է անհապաղ հերքել տվյալ նյութը, հակառակ պարագայում նշված հրապարակման հերքմանը հետամուտ կլինի դատական կարգով:
Հայտնի է, թե ով է կատարելու ԶՈւ ԳՇ պետի պարտականությունները
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնակատարի պարտականությունները ժամանակավորապես կկատարի ԳՇ պետի առաջին տեղակալ Կամո Քոչունցը։ Այս մասին Tert-ին հայտնել են ՊՆ-ից։ Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ փետրվարի 24-ին, Արտակ Դավթյանն ազատվել է Գլխավոր շտաբի պետի պաշտոնից։
ՊՆ-ն մեդալներով է պարգևատրել Առողջապահության նախարարության մի քանի աշխատակցի
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը մեդալներով է պարգևատրել Առողջապահության նախարարության հինգ աշխատակցի։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ-ից։ COVID-19-ի դեմ պատվաստումների սեռատարիքային ցուցանիշները․ ԱՆ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ «Հայոց բանակի կազմավորման երեսուն ամյակի կապակցությամբ պաշտպանության նախարարության գերատեսչական մեդալներով է պարգևատրվել առողջապահության նախարարության հինգ աշխատակից, ովքեր 2020 թվականի մարտական գործողությունների ընթացքում…
Արցախի ՊՆ-ն հերքել է ադրբեջանական ԶԼՄ-ներով պտտվող տեղեկությունը
Արցախի պաշտպանության նախարարությունը հերքել է ադրբեջանական զանգվածային լրատվության միջոցներով տարածվող կեղծ տեղեկատվությունը։ Հերքումը հրապարակվել է ԱՀ ՊՆ-ի Facebook-ի էջում։ Մարտական հերթափոխ՝ զորամասերում Իրականացվել են ստուգայցեր․ ՊՆ «Ադրբեջանական ԶԼՄ-ներով տարածվող լուրերը, համաձայն որոնց, իբր ՊԲ-ի ստորաբաժանումների կողմից դեկտեմբերի 29-ին կրակ է արձակվել ադրբեջանական «Բակսել» ընկերության աշխատակիցների ուղղությամբ և որի արդյունքում իբր վիրավորում է ստացել մեկ ադրբեջանցի,…
ՊՆ-ն Զինված ուժերում կանանց ներգրավվածության մասին հոլովակ է հրապարակել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որում խոսվում է Զինված ուժերում կանանց ներգրավվածության մասին։ Նշվում է, որ զինծառայությունը կանոնակարգող օրենսդրությունն ապահովում է հավասար հնարավորություններ և երաշխիքներ՝ կանանց պայմանագրային զինծառայության անցնելու և ռազմական կրթություն ստանալու հարցերում։ Նշվում է նաև, որ նման մոտեցումը բխում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից և օրենքներից։ Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Ադրբեջանը կրկին գնացել է սադրանքի․ հայկական ԶՈւ-ն դիմել է պատասխան գործողությունների
Այսօր՝ նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքից։ ՊՆ բարձրաստիճան անձը ռազմական դրության պայմաններում առանձնապես հանցագործություններ է կատարել․ ԱԱԾ 4 դիրքեր շրջափակման մեջ էին հայտնվել․ Անվտանգության խորհրդի հայտարարությունը «ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դիմել են…
N զորամասում իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ
Սեպտեմբերի 17-ին ՀՀ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում հատնել է, որ N զորամասում իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ: Մեկնարկել են ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի համալիր մարզումները Մասնագիտական մարզումներ զորամասերից մեկում «Անցկացվել է շարային ստուգատես, որի ընթացքում ստուգվել են զինծառայողների հաստիքային սպառազինությունն ու հանդերձանքը, պատրաստության աստիճանը, մարտական խնդիրների իմացությունը։ Անձնակազմը հրահանգավորվել է անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ»,-…
Եթե Ադրբեջանը առանց նախապայմանների չվերադառնա իր ելման դիրք, ԶՈՒ-ն խնդիրը կլուծի նաև ուժային տարբերակով
Ադրբեջանի ԶՈՒ կողմից հայ-ադրբեջանական սահմանին մայիսի 12-ին և 13-ին իրականացված սադրանքներից հետո ստեղծված իրադրությունը, մայիսի 18-ի երեկոյան դրությամբ, փոփոխություն չի կրել։ Իրադրությունը համեմատաբար հանգիստ է։ ՀՀ պաշտպանության նախարարությունը կարևորում է խնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը և բարձր գնահատում այդ ուղղությամբ տարբեր երկրների և միջազգային կառույցների կողմից ներդրված ջանքերը, հաշվի նստելով նրանց հնչեցրած՝ խաղաղ հանգուցալուծման կոչերի հետ։…
Տրանսպորտային կոլապս․ ո՞վ է դիզելային վառելիքի մատակարարը
Երևանի քաղաքապետարանը այսօր հայտնել էր, որ վաղ առավոտվանից մայրաքաղաքի տրանսպորտային ցանցի կաթվածահար վիճակի պատճառը դիզելային վառելիքի մատակարարման ուշացումներն են։ Դա է պատճառը, որ ավտոբուսներն առավոտվանից ի վիճակի չեն եղել սպասարկել հանրությանը։ Թիվ 1-ը Երևանի քաղաքապետարանից ճշտել է, թե կոնկրետ ո՞ր ընկերությունն է հանդիսանում դիզ․ վառելիքի մատակարար, և ինչու՞ է նման խնդիր ծագել։ Հարցադրմանն ի պատասխան՝ քաղաքապետի…
Դատարանը ընդունեց Դավիթ Գալստյանի դեմ առաջադրված մեղադրանքը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Մնացական Մարտիրոսյանի, ընդունել է Դավիթ Գալստայնին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ-ի միջնորդությունը։ Հիշեցնենք, որ Դավիթ Գալստյանը մեղադրվում է խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորության մեջ։ Ինչպես հայտնում է ԱԱԾ-ն արտերկրում գրանցված ընկերության խորհրդի նախագահը, նույն ընկերության տնօրենի հետ միասին կնքել են պայմանագիր ՀՀ պաշտպանության նախարարության հետ։ Ըստ այդ պայմանագրի, Դավիթ Գալստյանը և նույն…
Փաշինյանը գնում է ՊՆ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս պահին գնում է Պաշտպանության նախարարություն։ Այս մասին հայտնեց Azat.tv-ի աղբյուրը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Փաշինյանը՝ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ միասին, այցելել էր «Եռաբլուր» զինվորական պանթեոն։
Ադրբեջանը հայտնել է ԼՂ-ում 2823 զինծառայողների զոհվելու մասին
ՌԻԱ «Նովոստի»-ի հաղորդմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Ղարաբաղում էսկալացիայի ընթացքում 2823 զինծառայողների զոհվելու մասին, որոնվում է 30 անհետ կորած: «Ներկայացնում ենք Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի 2823 զոհված զինծառայողների լուսանկարները, անունները, ազգանունները, զինվորական կոչումների և ծննդյան տարեթվի մասին տեղեկատվությունը․.. աշխատանքներ են տարվում անհետ կորած համարվող 30-ից ավելի զինծառայողների որոնման և 50-ից ավելի անձանց նույնականացման ուղղությամբ, որոնց…
Պաշտպանության նախարարը հանդիպել է անհետ կորած զինծառայողների հարազատների հետ
Դեկտեմբերի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է անհետ կորած զինծառայողների հարազատների հետ: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը լսել է նրանց մտահոգությունները, հարցերն ու առաջարկները, պարզաբանել գերիների փոխանակման և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում անհետ կորածների որոնողական աշխատանքներին վերաբերող հարցերը: Վաղարշակ Հարությունյանն ընդգծել է, որ որոնողական աշխատանքները շարունակվում են, բարձրացված խնդիրները պարբերաբար քննարկվում են ԿԽՄԿ գործընկերների…














