Զինված Ուժեր

Զորամասերից մեկում անցկացվել է զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ

ՀՀ Պաշտպանության նախարարությունից տեղեկանում ենք, որ 5-րդ զորամիավորման զորամասերից մեկում սեպտեմբերի 17-ին անցկացվել է զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ։

Ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի և զբաղեցրել նախորոշված շրջանները։ Ըստ զորավարժության սցենարի՝ զինծառայողները կանխել են հավանական հակառակորդի նախահարձակ գործողությունները, անցել հակահարձակման և գրավել կարևոր նշանակության բարձունքներ։

Զորավարժությանը ներգրավված անձնակազմը ներդաշնակ և համակարգված գործողություններով կատարել է առաջադրված խնդիրները և վերադաս հրամանատարության հրահանգները։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ