պաշտպանություն
Ադրբեջանական իշխանությունները այժմ էլ շարունակում են էթնիկ զտման քաղաքականությունը․ Արցախի ՄԻՊ
Արցախի մարդու իրավունքների պաշտպանը ադրբեջանա-թուրքական ագրեսիայի տարելիցի առթիվ հանդես է եկել հայտարարությամբ։ Այն ներկայացնում ենք ստորև․ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, խախտելով ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման և հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու միջազգային իրավունքի հիմնարար դրույթները, Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ և միջազգային վարձկանների ներգրավմամբ ռազմական ագրեսիա է սանձազերծել Արցախի խաղաղ բնակչության դեմ։ Պատերազմի հենց սկզբից և ամբողջ…
Զոհված զինծառայողներին նվիրված միջոցառումների դիմումները ներկայացրեք 10 օր առաջ․ ՊՆ
Սեպտեմբերի 27-ին Հյաաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ զոհված զինծառայողներին նվիրված միջոցառումների՝ հուշ-երեկոների, հուշարձանների, խաչքար-հուշաղբյուրների բացման արարողությունների դիմումները ներկայացնել միջոցառման անցկացման օրվանից առնվազն 10 օր առաջ։ Մեկ տարի առաջ սկսվեց մեր նորօրյա պատմության մեջ ամենադաժան պատերազմը․ Արմեն Սարգսյան 231 զինծառայողի գտնվելու վայր դեռևս անհայտ է մնում․ ՔԿ-ն տվյալներ է հրապարակել «Զոհված զինծառայողներին նվիրված միջոցառումների՝ հուշ-երեկոների,…
Հիշատակի միջոցառումներ` Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի տարելիցի
Պաշտպանության նախարարությունից տեղեկանում ենք, որ սեպտեմբերի 27-ին զորամիավորումներում անցկացվել են միջոցառումներ ի հիշատակ Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի տարելիցի։ Միջոցառմներին ներկա են եղել զորամիավորումների հրամկազմը, զոհված զինծառայողների հարազատները, մարտական և ծառայակից ընկերները, ՏԻՄ ներկայացուցիչներ և այլք։ Մեկ տարի առաջ սկսվեց մեր նորօրյա պատմության մեջ ամենադաժան պատերազմը․ Արմեն Սարգսյան 231 զինծառայողի գտնվելու վայր դեռևս անհայտ է…
Կապի վարժանքներ զորամասերից մեկում
Զորամիավորման կապի ստորաբաժանումների անձնակազմի մասնագիտական կարողությունները զարգացնելու նպատակով սեպտեմբերի 24-25-ն անցկացվել են վարժանքներ։ Բացազատվել են դաշտային կապի հանգույցներ, առաջադրվել են խնդիրներ, տրվել հատուկ հրահանգներ։ Կապավորները գործել են հմուտ և համակարգված՝ ապահովելով կապի անխափանությունը։ Հատուկ նշանակության ստորաբաժանումների զորավարժությունները շարունակվում են Հաշմանդամություն ձեռք բերած ևս 47 հերոս կամ զինծառայողի ընտանիք հատուցում է ստացել Վարժանքների շրջանակում նաև անցկացվել…
Պատերազմի զոհերին նվիրված հուշաքարեր է բացվել զորամասերից մեկում
Սեպտեմբերի 25-ին Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկում տեղի են ունեցել 2020 թվականի հուլիսյան մարտական գործողություններին նվիրված Սուրբ Զորավոր մատուռի խաչի օծման, ինչպես նաև Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում զորամասի հերոսացած տղաների հիշատակին կառուցված հուշաքարերի բացման արարողություններ: Զորամասի հրամանատարի տեղակալը ներկայացրել է անմահացած զինծառայողներ Արթուր Մուրադյանի, Վահե Մելիքյանի,…
Ադրբեջանական անօրինական արարքների հետևանքով մարդիկ զրկվել են իրենց պատկանող տներից․ ՄԻՊ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն սեպտեմբերի 23-ին ընդունել է 2001-2004թթ ընթացքում ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Օրդվեյին եւ “Humanitarian Dialogue” միջազգային կազմակերպության եվրասիական ծրագրերի տնօրեն Դավիդ Գորմանին։ Արման Թաթոյանը ներկայացրել է հետպատերազմական փուլում ադրբեջանական իշխանությունների կողմից ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտման փաստերը: Նա նշել է, որ ՀՀ պետական սահմանի հետ կապված հարցերը…
Մեր նպատակը համայնքների համաչափ զարգացումն է. ՏԿԵ նախարար
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ է հրավիրել «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի փաթեթի քննարկման համար: «Փոփոխությունների արդյունքում մենք կունենանք 77 համայնք և Երևանը: Բավականին լավ ուսումնասիրվել են արդեն գործող խոշորացված համայնքների փորձը, դրական և բացասական կողմերը, և եկել ենք…
Տարհանման հատուկ գործողություն ՊՆ-ում
Պաշտպանության նախարարությունը հայտմնում է, որ ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումների ընդգրկմամբ զորավարժությունների շրջանակում դիվերսիոն-հետախուզական խմբերն իրականացրել են վիրավոր ծառայակիցների տարհանման հատուկ գործողություն: Պայմանական հակառակորդի վերահսկողության տակ անցած դիրքերի հետ գրավման ժամանակ հատուկ ջոկատայինները մարտի դաշտից դուրս են բերել վիրավորներին, ամրացել մարտական հենակետերում՝ մինչև մոտոհրաձգային ստորաբաժանումների ժամանումը։
Կյանքս՝ կյանքիդ գնով․ Բացվել է պատերազմի զոհերին նվիրված հուշապուրակ
ԶՈւ զորամիավորումներից մեկի N զորամասում բացվել է 44-օրյա պատերազմում նահատակվածներին նվիրված հուշապուրակ՝ «Կյանքս՝ կյանքիդ գնով» անվամբ։ Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ձեռամբ կատարվել է հիշատակի ոգեկոչման կարգ և խաչքարի օծման արարողություն։ Միջոցառմանը ներկա են եղել զորամիավորման հրամկազմը, զոհվածների հարազատները, մարտական և ծառայակից ընկերները, ՏԻՄ ներկայացուցիչներ և այլք։
ՀՕՊ զորքերի համալիր մարզումների շրջանակում անցկացվել են գործնական վարժանքներ
ԶՈւ հակաօդային պաշտպանության զորքերի համալիր մարզումների շրջանակում սեպտեմբերի 22-ին անցկացվել են գործնական վարժանքներ։ Ստուգվել են ստորաբաժանումների փոխգործակցության մակարդակը, հրամանատարների մասնագիտական կարողությունները։ Վերադաս հրամանատարությունը բարձր է գնահատել անձնակազմի պատրաստվածությունը։
Զինծառայողի մահվան և ևս մեկի վիրավորվելու դեպքով ձերբակալվել է ծառայակիցը
ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում շարունակվում է մեկ զինծառայողի հրազենային մահացու վնասվածք ստանալու և մեկ զինծառայողի հրազենային վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Իրականացված անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ առերևույթ…
Արթուր Ղազինյանը 4-րդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստ է գումարել, որի օրակարգում հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցն է: Նշենք, որ «Հայաստան» խմբակցությունը 4-րդ անգամ առաջադրել է Արթուր Ղազինյանի թեկնածությունը: Ընդդիմության ներկայացուցիչներն առաջարկեցին օրակարգում ներառել նաև այլ հարցեր: Նիստի մեկնարկից մի քանի րոպե անց հանձնաժողովի տեղակալի թեկնածու Արթուր Ղազինյանը լքեց նիստերի դահլիճը: Ղազինյանի օրինակին…
L’Œuvre d’Orient-ը պահանջում է ԼՂ վերադարձնել ողջ պատմական տարածքը. Արցախի ՄԻՊ
Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ փաստերի հավաքագրման հիմքով արձանագրություններ է հրապարակել ֆրանսիական L’Œuvre d’Orient կազմակերպությունը, որի հիմնական առաքելությունն է աջակցություն ցուցաբերել արևելյան քրիստոնյաններին կրթական, սոցիալական, առողջապահական, մշակութային և այլ ոլորտներում: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում տեղեկացրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն ու հրապարակել ֆրանսիական կազմակերպության արձանագրությունները: Ըստ այդմ՝ արձանագրվել է, որ – Լեռնային Ղարաբաղի հայերը…
Մենք ինքներս պետք է ստեղծենք մեր իրավունքների պաշտպանության երաշխիքներ. ՄԻՊ
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը գրառում է կատարել Facebook-ում և անդրադարձել է Կոտայքի մարզի երկու բնակիչների անհետանալու հարցին։ «ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի երկու բնակիչների անհետանալու հարցով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը խոսել է ՀՀ ԱԱԾ-ի հետ: ԱԱԾ-ն մեզ հաստատել է, որ Քասախից մեր հայրենակիցները շեղվել են ճանապարհից ու հայտնվել այնպիսի հատվածում, որ ներկայում…














