պաշտպանություն
Ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության պարապմունքներ բանակում
4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում անցկացվել են ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության պարապմունքներ: Պարապմունքների ընթացքում զինծառայողները ծանոթացել են հակառակորդի կողմից զանգվածային խոցման զենքերի կիրառման դեպքում անձնակազմի ազդարարման, ինչպես նաև անհատական և խմբային պաշտպանական միջոցների կիրառման կարգերին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
Խաղարկվել է պաշտպանական մարտական գործողության սցենար
Հոկտեմբերի 3-ին 5-րդ զորամիավորումում, ռազմավարական զորավարժության պլանի համաձայն, կազմակերպվել է պաշտպանական մարտական գործողության սցենարի խաղարկում: Ստուգվել են ներգրավված ստորաբաժանումների հրամանատարների գործողությունները պայմանական մարտական իրավիճակում, ընդունված որոշումների իրատեսությունը և համապատասխանությունը ստեղծված իրավիճակին, ինչպես նաև ենթակա զորքերի ղեկավարման հմտությունները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
Քննարկվել է պաշտպանական ոլորտում հայ-բելառուսական համագործակցության ընթացքը
Սեպտեմբերի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարության միջազգային ռազմական համագործակցության դեպարտամենտի պետ-միջազգային ռազմական համագործակցության գծով ԲՀ պաշտպանության նախարարի օգնական, գեներալ-մայոր Օլեգ Վոինովին: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են պաշտպանական ոլորտում հայ-բելառուսական համագործակցության ընթացքին և զարգացման միտումներին, երկկողմ և բազմակողմ ձևաչափերով իրականացվող միջոցառումներին ու հեռանկարային ծրագրերին: Մտքեր…
Պուտինը Սաուդյան Արաբիայի կոչ է արել զենք գնել Ռուսաստանից
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Սաուդյան Արաբիան կարող է Ռուսաստանից պաշտպանական զենք գնել հնարավոր հարձակումներից երկրի նավթային ենթակառուցվածքները պաշտպանելու համար: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն: «Մենք պատրաստ ենք համապատասխան օգնություն ցուցաբերել Սաուդյան Արաբիային, իսկ վերջինիս քաղաքական ղեկավարությանը մնում է միայն իմաստուն պետական որոշում կայացնել, ինչպես ժամանակին արել են իրանցի ղեկավարները՝ ձեռք բերելով…
ԱՄՆ ուժերը բավարար են միայն մեր քաղաքացիներին պաշտպանելու համար․ Դանֆորդ
Միացյալ Նահանգների զինվորական ղեկավարությունը վստահ է, որ Իրանը հաճախակի հարձակումներ է գործում Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների դեմ։ Այս պետությունները ԱՄՆ դաշնակից են, բայց բավարար միջոցներ չկան նրանց պաշտպանության համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի միավորված շտաբի պետ, գեներալ Ջոզեֆ Դանֆորդը։ Գեներալը հայտարարել է, որ իրենց միջոցները բավարար են հենց ամերիկյան օբյեկտները…
Շոյգուն ընդգծել է հայ սակրավորների և բժիշկների ներդրումը Սիրիայում
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայ պաշտոնակցի՝ Դավիթ Տոնոյանի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է հայ սակրավորների և բժիշկների ներդրումը Սիրիայում հումանիտար օգնություն տրամադրելու գործում: РИА Новости-ի փոխանցմամբ՝ Շոյգուն Տոնոյանին առաջարկել է կարծիքներ փոխանակել ոչ միայն ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության համատեղ նախագծերի, այլև Սիրիայում մարդասիրական օգնություն տրամադրելիս սակրավորների և բժիշկների համատեղ աշխատանքի շուրջ: Ռուս նախարարն ընդգծել…
Թրամփը նշել է՝ ինչ փոփոխություններ են եղել ՆԱՏՕ-ում իր նախագահ դառնալուց հետո
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ իշխանության գալուց հետո իր ձեռնարկած միջոցների շնորհիվ Հյուսիսատլանտյան դաշինքի մեջ մտնող պետությունները լրացուցիչ 100 մլրդ դոլար են հայթայթել պաշտպանության համար: Այս մասին նա հայտարարել է Նյու Հեմփշիրի նահանգում իր կողմնակիցների հանրահավաքում ունեցած ելույթի ժամանակ: «Ես հասա նրան, որ ՆԱՏՕ-ն 100 մլրդ դոլար ավելի է վճարում: Նրանք չէին վճարում,…
F-35 նախագծից Թուրքիայի բացառումը ՆԱՏՕ-ի պաշտպանության վրա լուրջ ազդեցություն կունենա. Աքար
Ամերիկյան F-35 կործանիչների նախագծից Թուրքիայի բացառումը ՆԱՏՕ-ի պաշտպանության վրա լրջագույն ազդեցություն կունենա: Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը: Այս մասին հայտնում է Yeni Safak-ը: Նրա խոսքով՝ F-35 նախագիծը «կոմերցիոն պայմանագիր» է, և Թուրքիան կպաշտպանի իր բոլոր իրավունքները: Ընդգծելով, որ Թուրքիան ակնկալում է ԱՄՆ-ի հետ հարաբերություններ՝ հիմնված փոխադարձ հարգանքի և բարեկամության վրա, Աքարը…
Ցուկերբերգին մեղադրում են Facebook-ի պաշտպանության հետ կապված խնդիրներում․ WSJ
Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը կարող է անձամբ մասնակից լինել օգտատերերի անձնական տվյալների հետ կապված ընկերության խնդիրներին: Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը։ Պարբերականի տվյալներով՝ սոցցանցը պետք է անձնական տվյալների գաղտնիությունն ապահովեր 2012-ից։ Նշվում է, որ ընկերության ղեկավարության էլեկտրոնային նամակագրությունը վկայում է այն մասին, որ Facebook-ի թոփ-մենեջերները և Ցուկերբերգը որոշել են դա չանել։ Բացի…
Ադրբեջանը և Վրաստանը պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության ծրագիր են ստորագրել
Ադրբեջանական Գաբալա քաղաքում հանդիպել են Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները: Լևան Իզորիան և գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը քննարկել են ռազմական ոլորտում երկկողմ հարաբերությունները և հույս հայտնել, որ ապագայում համագործակցությունն էլ ավելի կխորանա: Լևան Իզորիան շնորհակալություն է հայտնել ադրբեջանցի գործընկերոջը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը աջակցելու համար և նշել պաշտպանական ոլորտում համագործակցության ակտիվ դինամիկան ինչպես երկկողմ, այնպես…
Ի պաշտպանություն կենդանիների․ Ռոնկալի կրկեսի ղեկավարության անսպասելի քայլը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Գերմանիայում գտնվող Ռոնկալի կրկեսում իսկական կենդանիներին փոխարինելու են եկել հոլոգրաֆիկ կենդանիները։ Ռոնկալի կրկեսը հիմնվել է 1976 թվականին՝ Բերնարդ Պոլի և Անդրե Հելերի կողմից։ Այն իր հանդիսատեսին գրավիչ շոուներով հիացնում է արդեն տասնյակ տարիներ, որոնց մասնակցել են տարբեր կենդանատեսակներ։ Սակայն վերջերս կրկեսի ղեկավարությունը որոշել է ուշագրավ փոփոխություն մտցնել ներկայացվելիք շոուներում։ Այժմ կրկեսի իսկական կենդանիներին փոխարինում են…
ՀՀ զինդատախազությանը բացահայտել է պետությանը պատճառված 8,5 մլրդ դրամից ավելի վնաս
ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունում ամփոփվել են պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում 2019թ․ առաջին եռամսյակի ընթացքում ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության համապատասխան բաժնի և կայազորների զինվորական դատախազությունների իրականացված աշխատանքների արդյունքները։ Համաձայն այդ կապակցությամբ հրավիրված օպերատիվ խորհրդակցության ընթացքում ներկայացված ցուցանիշների՝ առաջին եռամսյակի ընթացքում իրականացվել է 78 ուսումնասիրություն, որոնց արդյունքում հայտնաբերվել է 41 խախտում: Նկատի ունենալով, որ հայտնաբերված խախտումներից…
Տոնոյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին
Մայիսի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչներին՝ Հայաստանում ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավար տիկին Քլեր Մեյթրոի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել Հայաստանում ԿԽՄԿ-ի պատվիրակության կատարած բազմաբնույթ ու ծավալուն գործունեությունը և արժևորել Ժնևի կոնվենցիաների դրույթներով ամրագրված պարտավորությունների կատարման աշխատանքներին նպաստելը: Այս համատեքստում ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել…
Բեռլինը ՆԱՏՕ-ին հայտնել է պաշտպանության համար հատկացումների զգալի ավելացման մասին
Գերմանիան ՆԱՏՕ-ին հայտնել է պաշտպանության համար տասնամյակների ընթացքում առաջին անգամ հատկացումների զգալի ավելացման մասին: Այս տեղեկությունների համաձայն՝ Գերմանիայի կառավարությունն ակնկալում է, որ ընթացիկ տարում ՆԱՏՕ-ի համար հատուկ կարևորություն ունեցող Գերմանիայի ռազմական ծախսերը կկազմեն 47,32 մլրդ եվրո` հինգ տոկոսով ավելին, քան նախկինում: Գերմանիայի պաշտպանական ծախսերը կհասնեն ՀՆԱ-ի 1.35 տոկոսին: Սա կդառնա Սառը պատերազմի ավարտից ի վեր…














