Թրամփը նշել է՝ ինչ փոփոխություններ են եղել ՆԱՏՕ-ում իր նախագահ դառնալուց հետո

Ամենադիտվածներ

Թրամփը նշել է՝ ինչ փոփոխություններ են եղել ՆԱՏՕ-ում իր նախագահ դառնալուց հետո

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ իշխանության գալուց հետո իր ձեռնարկած միջոցների շնորհիվ Հյուսիսատլանտյան դաշինքի մեջ մտնող պետությունները լրացուցիչ 100 մլրդ դոլար են հայթայթել պաշտպանության համար: Այս մասին նա հայտարարել է Նյու Հեմփշիրի նահանգում իր կողմնակիցների հանրահավաքում ունեցած ելույթի ժամանակ:

«Ես հասա նրան, որ ՆԱՏՕ-ն 100 մլրդ դոլար ավելի է վճարում: Նրանք չէին վճարում, նրանք խախտում էին իրենց հանձնառությունները»,- ասել է ԱՄՆ-ի ղեկավարը:

Նա հավելել է, որ շատ երկրներ չէին վճարում այնքան, որքան պարտավոր էին։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ