fbpx
Աշխարհ

Պուտինը Սաուդյան Արաբիայի կոչ է արել զենք գնել Ռուսաստանից

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Սաուդյան Արաբիան կարող է Ռուսաստանից պաշտպանական զենք գնել հնարավոր հարձակումներից երկրի նավթային ենթակառուցվածքները պաշտպանելու համար: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:

«Մենք պատրաստ ենք համապատասխան օգնություն ցուցաբերել Սաուդյան Արաբիային, իսկ վերջինիս քաղաքական ղեկավարությանը մնում է միայն իմաստուն պետական որոշում կայացնել, ինչպես ժամանակին արել են իրանցի ղեկավարները՝ ձեռք բերելով S-300, և նույն կերպ Թուրքիայի նախագահը Էրդողանը՝ Ռուսաստանից ձեռք բերելով նորագույն S-400 զենիթահրթիռային համակարգեր»,-ասել է Պուտինը:

ՌԴ նախագահի խոսքով՝«իրենք հուսալիորեն կպաշտպանեն Սաուդյան Արաբիայի ցանկացած ենթակառուցվածք: Ի պատասխան իր գործընկերներից մեկի ճշտող հարցին, թե որը պետք է գնի արաբական երկիրը՝ «Ռիյադը», S-300-ը, թե S-400-ը, Պուտինն պատասխանել է․ «Թող ընտրեն»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ