պաշտպան

  • Պեդրին կմնա Բարսայում

    Պեդրին կմնա Բարսայում

    Կատալոնական «Բարսելոնայի» երիտասարդ կիսապաշտպան Պեդրին կմնա ակումբում․ նա ամաձայնության հասել է թիմի ղեկավարության հետ։ Այս մասին հայտնել է լրագրող Նիկոլո Շկիրան։ Ըստ նրա՝ կողմերն արդեն նոր պայմանագրի վերջին կետերն են համաձայնեցնում։ Հիշեցնենք, որ Պեդրին «Բարսայում» է 2020 թվականից։

  • Ուրարտուի պաշտպանը մասնակցել է իր ազգային հավաքականի հանդիպմանը

    Ուրարտուի պաշտպանը մասնակցել է իր ազգային հավաքականի հանդիպմանը

    «Ուրարտուի» և Ռուանդայի հավաքականի պաշտպան Սալոմոն Նիրիսարիկեն մասնակցել է աշխարհի առաջնության որակավորման փուլի աֆրիկական գոտու`Մալիի դեմ խաղին: Հանդիպումն ավարտվել է Մալիի ընտրանու հաղթանակով 1-0 հաշվով: Ռուանդացիները հաջորդ խաղը անցկացնելու են սեպտեմբերի 5-ին` սեփական հարկի տակ մրցելով Քենիայի հավաքականի հետ։

  • Արցախի բջջային կապը և համացանցի հասանելիությունը ադրբեջանցիները խլացնում են․ Արցախի ՄԻՊ

    Արցախի բջջային կապը և համացանցի հասանելիությունը ադրբեջանցիները խլացնում են․ Արցախի ՄԻՊ

    Օգոստոսի 27-ին Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտնում է, որ Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում հեռահաղորդակցության միջոցները, մասնավորապես՝ բջջային կապն ու համացանցը, տևական ժամանակ է աշխատում են խափանումներով։ Որոշ համայնքներում բնակչությունը ամբողջությամբ զրկված է կապի հասանելիությունից։ «Հաշվի առնելով խնդրի վերաբերյալ ստացված բազմաթիվ ահազանգերը՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվել է ուսումնասիրություն, մասնավորապես հարցի վերաբերյալ պարզաբանումներ են…

  • Ռոբերտսոնը երկարաձգել է Լիվերպուլի հետ գործող պայմանագիրը

    Ռոբերտսոնը երկարաձգել է Լիվերպուլի հետ գործող պայմանագիրը

    Պաշտպան Էնդի Ռոբերտսոնը շարունակելու է հանդես գալ «Լիվերպուլի» կազմում: Շոտլանդացին նոր պայմանագիր է կնքել «մերսիսայդցիների» հետ, որը կգործի մինչև 2026 թ.: 27-ամյա պաշտպանը «Լիվերպուլում» է հանդես գալիս 2017 թ-ից: ԱՊԼ-ի նախորդ մրցաշրջանի ընթացքում անցկացրած 38 խաղում Ռոբերտսոնը դարձել է 1 գոլի հեղինակ:

  • Առուշ Առուշանյանի մեղադրանքի փոփոխություն է տեղի ունեցել

    Առուշ Առուշանյանի մեղադրանքի փոփոխություն է տեղի ունեցել

    Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը հայտնել է, որ Առուշանյանի մեղադրանքի փոփոխություն է տեղի ունեցել։ «Հարգելի հայրենակիցներ ցանկանում եմ տեղեկացնել Ձեզ, որ քիչ առաջ տեղի է ունեցել Առուշ Առուշանյանի մեղադրանքի փոփոխությունը։ Մասնավորապես՝ վերջինիս մինչ այդ ՀՀ քրեական օրենսգրքի երեք հոդվածներով առաջադրված մեղադրանքից հանվել է մեկ հոդված։ Դրա համար հատուկ շնորհակալություն եմ ցանկանում հայտնել սույն…

  • Ադրբեջանի ԶՈւ-ն պետք է հեռանան ՀՀ գյուղերի հարևանությունից և ճանապարհներից

    Ադրբեջանի ԶՈւ-ն պետք է հեռանան ՀՀ գյուղերի հարևանությունից և ճանապարհներից

    Օգոստոսի 3-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից հայտնում են, որ ՄԻՊ Արման Թաթոյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Courrier d’Erévan պարբերականին: «Ադրբեջանական զինված ուժերն անօրինական զբաղեցնում են ՀՀ քաղաքացիներին պատկանող ճանապարհները ու հողատարածքները: Նրանց ներկայությունն այդ վայրերում խաթարում է մարդկանց բնականոն կյանքը և վտանգ է ներկայացնում նրանց ազատ տեղաշարժի և անվտանգության համար: Ադրբեջանցիները պարբերաբար կրակում…

  • ԵԽԽՎ-ը զեկույց կհրապարակի 44-օրյա պատերազմի հումանիտար հետևանքների մասին

    ԵԽԽՎ-ը զեկույց կհրապարակի 44-օրյա պատերազմի հումանիտար հետևանքների մասին

    ԵԽԽՎ-ն սեպտեմբերին հատուկ զեկույց կհրապարակի Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ: Զեկույցի ուսումնասիրությունը կատարում է իռլանդացի պատգամավոր Փոլ Գիվանը, ում փաստահավաք առաքելությունը հուլիսի 26-ից գտնվում է Ադրբեջանում և այնտեղ կմնա մինչև հուլիսի 28-ը։ Եվրոպացի պատգամավորը հանդիպելու է Ադրբեջանի խորհրդարանի անդամների, կառավարության ներկայացուցիչների և մարդասիրական հարցերով զբաղվող կառույցների հետ: «Նա նաև հնարավորություն կունենա լսել…

  • Ադրբեջանի գործողությունները ոտնահարում են ՀՀ քաղաքացիների իրավունքները

    Ադրբեջանի գործողությունները ոտնահարում են ՀՀ քաղաքացիների իրավունքները

    Հուլիսի 26-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել և հայտնում է, որ ՄԻՊ աշխատակազմն այսօր վաղ առավոտյան՝ 2021 թվականի հուլիսի 26-ին քաղաքացիական բնակիչներից ահազանգեր է ստացել, որ ադրբեջանական զինված ուժերը կրակոցներ են արձակում ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Սոթք գյուղի հարևանությամբ: «Պարզվել է, որ կրակոցներն արձակվել են Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքում գտնվող Սոթքի…

  • 6160 հեռախոսազանգ. ամփոփվել է ՄԻՊ թեժ գծի զանգերը հունվար-հուլիս ամիսներին

    6160 հեռախոսազանգ. ամփոփվել է ՄԻՊ թեժ գծի զանգերը հունվար-հուլիս ամիսներին

    Հուլիսի 22-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել և հայտնում է, որ 2021 թվականի հունվար-հուլիս ամիսների դրությամբ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվել է 6160 հեռախոսազանգ: Համեմատության համար նշենք, որ 2016 թվականին ստացված հեռախոսազանգերի թիվը եղել է 2086, 2017-ին՝ 1876, 2018-ին՝ 2802, 2019 թվականին այդ ցուցանիշը դարձել է 6210, իսկ 2020…

  • Արմեն Չարչյանին հիվանդանոցից տեղափոխել են Վարդաշեն ՔԿՀ. պաշտպան

    Արմեն Չարչյանին հիվանդանոցից տեղափոխել են Վարդաշեն ՔԿՀ. պաշտպան

    Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ, այսօր հեռացավ խորհրդակցական սենյակ՝ «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Չարչյանին կալանավորելու որոշման դեմ պաշտպանների բողոքի վերաբերյալ որոշում կայացնելու։ Այն կհրապարակվի հուլիսի 8-ին՝ ժամը 11:00-ին: Պաշտպան Էրիկ Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց՝ Արմեն Չարչյանը ներկա պահին գտնվում է «Վարդաշեն» ՔԿՀ-ում։ «Նրան շաբաթ օրն են տեղափոխել ՔԿՀ։…

  • Դատախազը պահանջել է Նարեկ Սարգսյանին դատապարտել 7 տարվա ազատազրկման

    Դատախազը պահանջել է Նարեկ Սարգսյանին դատապարտել 7 տարվա ազատազրկման

    Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի գործով դատաքննությունն ավարտվել է։ Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու։ Վճիռը կհրապարակվի հունիսի 16-ին։ Հայտնենք, որ դատախազը պահանջեց Նարեկ Սարգսյանին դատապարտել 7 տարվա ազատազրկման։ Սարգսյանի պաշտպանը հայտնեց, որ քրեական գործը կարճելու միջնորդություն են ներկայացրել։ Հիշեցնենք` Նարեկ Սարգսյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, առանձնապես խոշոր չափով թմրանյութերի ապօրինի շրջանառության և մարդուն…

  • Ադրբեջանը դիմելով սադրանքների վտանգում է Արցախի ժողովրդի կյանքն ու առողջությունը․ ԱՀ ՄԻՊ

    Ադրբեջանը դիմելով սադրանքների վտանգում է Արցախի ժողովրդի կյանքն ու առողջությունը․ ԱՀ ՄԻՊ

    Ադրբեջանական կողմը, հերթական անգամ խախտելով հրադադարի մասին հայտարարությունը, մայիսի 17-ին կրակ է բացել Շոշ գյուղի մոտակայքում՝ հայկական դիրքերի թիկունքում ինժեներական աշխատանքներ իրականացնող շինարարական տեխնիկայի ուղղությամբ, որի հետևանքով տեխնիկայի ապակիների ջարդվելու արդյունքում Մարտունու շրջանի Սոս համայնքի բնակիչը վնասվածքներ է ստացել։ Այս մասին գրել է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ Մարդու իրավունքների պաշտպանը արձանագրում է, որ ադրբեջանական կողմը,…

  • Վարազդատ Հարոյանը համաձայնեցրել է պայմանագիրը իսպանական ակումբի հետ

    Վարազդատ Հարոյանը համաձայնեցրել է պայմանագիրը իսպանական ակումբի հետ

    Հայաստանի ազգային հավաքականի և ղազախական «Աստանայի» պաշտպան Վարազդատ Հարոյանը հաջորդ մրցաշրջանում հանդես է գալու իսպանական Լա լիգայում: ArmSport-ը հայտնում է որ հայ ֆուտբոլիստն արդեն համաձայնեցրել է պայմանագրի կետերը «Կադիսի» հետ: Հարոյանը «Աստանա» էր տեղափոխվել այս տարվա սկզբին:

  • Ֆերլան Մենդին բաց կթողնի Խետաֆեի դեմ խաղը

    Ֆերլան Մենդին բաց կթողնի Խետաֆեի դեմ խաղը

    Marca-ի հաղորդմամբ՝ Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ֆերլան Մենդին բաց է թողնելու Իսպանիայի առաջնության «Խետաֆեի» դեմ հանդիպումը: Հայտնի է, որ շաբաթ առավոտյան մարզման ժամանակ 25-ամյա ֆուտբոլիստի մոտ մկանային խնդիրներ են առաջացել: Մինչ այս Մադրիդի «Ռեալը» հիմնական կազմից կորցրել էր պաշտպաններ Սերխիո Ռամոսին, Ռաֆայել Վարանին, Նաչոյին, Դանի Կարվախալին ու Լուկաս Վասկեսին:

  • Լիվերպուլը ցանկանում է ձեռք բերել Ինտերի պաշտպանին

    Լիվերպուլը ցանկանում է ձեռք բերել Ինտերի պաշտպանին

    «Լիվերպուլը» նպատակ ունի ձեռք բերել «Ինտերի» պաշտպան Ալեսանդրո Բաստոնիին: Նշվում է, որ պատրաստ է առաջարկել 40 միլիոն եվրո 21-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար: Հիշեցնենք, որ վերջերս «Բարսելոնան» նույնպես հետաքրքրություն էր ցուցաբերել Բաստոնիի նկատմամբ: Այս մասին տեղեկանում ենք Gazzetta dello Sport-ից: