պատգամավոր
Սառնիա-Լամբթոնում արհեստական ինտելեկտի տվյալների կենտրոնի ներուժը Բեյլիի խոսքում
Պատգամավոր Բոբ Բեյլին հայտարարել է Սառնիա-Լամբթոնում բազմամիլիոնանոց արհեստական ինտելեկտի տվյալների կենտրոնի նախագծի հնարավորության մասին՝ խոստանալով աշխատատեղեր և տնտեսական դիվերսիֆիկացիա։
Ցեղասպանության ճանաչումը արդարություն է պահանջում, ասում է իսպանացի պատգամավորը
Իսպանացի պատգամավոր Ջոն Ինյարիտուն նշում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է ուղեկցվի կանխարգելման, հաշվետվողականության և վերականգնողական արդարադատության մեխանիզմներով։
Առաջնային մանդատ ունեցող պատգամավորները հիմա պետք է արտահերթ ԱԺ նիստ գումարեին. Գոհար Հայրապետյան
Լրագրող Գոհար Հայրապետյանը իր ֆեյսբուքյան էջում կատարել է գրառում «Եթե չեմ սխալվում Հայաստանը խորհրդարանական կառավարմամբ երկիր է։ Առաջնային մանդատ ունեցող պատգամավորները հիմա պետք է արտահերթ ԱԺ նիստ գումարեին։ Կանչեին վարչապետին, Պաշտպանության նախարարին, ԳՇ պետին ու մի շարք հարցեր տային։ Կարող ենք օգնել իբրև լրագրողներ ու այդ հարցերը ի մի բերել 1․ Արդյո՞ք ՊՆ նախարարը, երբ…
Եվրախորհրդարանի պատգամավորն առաջարկել է միգրանտների պատճառով պատնեշներ կառուցել ԵՄ սահմաններին
Եվրոպական խորհրդարանի Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) խմբակցության ղեկավար Մանֆրեդ Վեբերը Funke մեդիա խմբի թերթերի հետ հարցազրույցում կոչ է արել պատնեշներ կառուցել Եվրամիության սահմաններին միգրացիոն ճգնաժամի վտանգի պատճառով: Նրա խոսքով՝ միգրացիոն ճգնաժամն անխուսափելի է, եթե միության երկրները չուժեղացնեն վերահսկողությունն արտաքին սահմաններում՝ ծովում ու ցամաքում։ Վեբերն ընդգծել է, որ անհրաժեշտ է արգելքներ տեղադրել հատկապես ԵՄ-ի հարավ-արևելքում՝ «ներգնա…
Լիբանանի խորհրդարանը 10-րդ անգամ չի կարողացել երկրի նախագահ ընտրել
Լիբանանի խորհրդարանի պատգամավորներին վերստին չի հաջողվել նախագահ ընտրել արդեն տասներորդ անգամ։ Լիբանանի սահմանադրության համաձայն՝ թեկնածուն 128-տեղանոց խորհրդարանում պետք է ստանա ձայների առնվազն երկու երրորդը, իսկ հաջորդ փուլ անցնելու դեպքում՝ 50 տոկոս գումարած մեկ ձայն։ Այսօր կայացած նիստում 50-ամյա անկախ խորհրդարանական Միշել Մուավադը քվեարկության արդյունքներով ստացել է 38 ձայն։ Եվս 37 պատգամավորներ հանձնել են դատարկ քվեաթերթիկներ,…
Միջազգային հանրությանը խնդրում ենք ստիպել Ադրբեջանին՝ հեռանալ Հայաստանի հողերից. Ինարիտու
Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինարիտուն Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ Սոթքում է: «Այս ամբողջ շրջանը սեպտեմբերին ռմբակոծվել է Ադրբեջանի կողմից, ինչը հանգեցրել է քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի և հարյուրավոր տների ավերման։ Մենք միջազգային հանրությանը խնդրում ենք գործել և ստիպել Ադրբեջանին՝ հարգել խաղաղության օրակարգը և հեռանալ Հայաստանի հողերից»,- գրել է իսպանացի պատգամավորը: Ինարիտուն Հայաստան է…
Ադրբեջանցի պատգամավորը կոչ է արել բոյկոտել ֆրանսիական ապրանքները
Ադրբեջանցի պատգամավոր Նագիֆ Համզաևը կոչ է արել բոլոր ադրբեջանցիներին կամավոր բոյկոտել ֆրանսիական արտադրության ապրանքները՝ որպես պատասխան Ֆրանսիայի խորհրդարանի ընդունած հակաադրբեջանական բանաձևերի։ Ինչպես հաղորդում է haqqin.az-ը այս մասին պատգամավորն ասել է Ֆրանսիայի Սենատի և Ազգային ժողովի կողմից Ադրբեջանի վերաբերյալ ընդունած բանաձևերի հարցով Միլի մեջլիսի հայտարարության քննարկման ժամանակ։ Համզաևի խոսքով՝ «ժամանակին ֆրանսիացի պատգամավորներն ակտիվորեն մասնակցել են Ադրբեջանում…
Ուկրաինայում պլանավորում են մանդատից զրկել պատերազմի պատճառով երկիրը լքած շուրջ 10 պատգամավորի
Ուկրաինայի Գերագույն Ռադայի շուրջ 10 պատգամավոր, որոնք երկրում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր լքել են Ուկրանիայի տսարածքը և մինչ այս պահը չեն վերադարձել աշխատանքի, կզրկվեն պատգամավորական մանդատից։ Ինչպես հայտնում է Unian-ը, այս մասին հայտարարել է Գերագույն Ռադայի ղեկավար Ռուսլան Ստեֆանչուկը։ Ստեֆանչուկը հայտնել է, որ այդ պատգամավորներն արդեն հեռացվել են այն պաշտոններից, որոնք զբաղեցնում էին Գերագույն…
Ֆրանսիան և Լեհաստանը պետք է միավորվեն Գերմանիայի հետ՝ ընդդեմ ռուսական սպառնալիքի. պատգամավոր
Ֆրանսիան և Լեհաստանը պետք է միավորվեն Գերմանիայի հետ՝ ընդդեմ ռուսական սպառնալիքի. Նման կարծիք է հայտնել Բունդեսթագի պատգամավոր Վոլֆգանգ Շոյբլեն Frankfurter Allgemeine Zeitung-ի համար հրապարակված հոդվածում։ «Ռուսաստանը պայքարում է Եվրոպայի ազատ ժողովրդավարական կարգի դեմ, որից, իր կարծիքով, վտանգ է ներկայացնում»,- գրում է քաղաքական գործիչը։ Այս առումով Վարշավան, Փարիզը և Բեռլինը պետք է դառնան եվրոպական պաշտպանական հանրության…
Ագրեսիան միջազգային ամենածանր հանցագործությունն է. Վարդանյան
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի առաջիկա նստաշրջանին մեր խորհրդարանական պատվիրակությունը նախատեսում է հրատապ ռեժիմով քննարկել սեպտեմբերի 13-ին Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: Նրա խոսքով՝ Ադրբեջանի հարձակման վերաբերյալ ԱԺ հայտարարության տեքստում հստակ ընդգծվել է «ագրեսիա» բառը: «Համար մեկ բառը, որ օգտագործվել է այդ փաստաթղթում,…
Նիդեռլանդների խորհրդարանի պատգամավորը կոչ է արել դատապարտել Ադրբեջանի հերթական ագրեսիան
Նիդեռլանդների խորհրդարանի պատգամավոր, «Քրիստոնեական միություն» կուսակցության արտաքին քաղաքականության հարցերով խոսնակ Դոն Սեդերը կոչ է արել դատապարտել Ադրբեջանի հերթական ագրեսիան Հայաստանի դեմ։ «Շատ մտահոգիչ զարգացում. Ադրբեջանը (կրկին) կրակ է բացել Հայաստանի ուղղությամբ: Ես խնդրում եմ արտաքին գործերի նախարար Վոպկե Հոկստրային դատապարտել բռնությունը և անհապաղ կոչ անել գործողությունների դիմել Ադրբեջանի դեմ եվրոպական համատեքստում»,- գրել է նա Twitter-ում։…
Մհեր Սեդրակյանի գույքի նկատմամբ կալանք է կիրառվել
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի շրջանակում Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանը ներկայացել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Այս մասին հայտնեցին Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից: Ավելի, վաղ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի շրջանակում Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանը հրավիրվել էր Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի…
Մահացել է գեներալ Սեյրան Սարոյանը
Մահացել է գեներալ, ԱԺ նախկին պատգամավոր Սեյրան (Սեդրակ) Սարոյանը։ Սեյրան Սարոյանը ծնվել է 1967թ․ սեպտեմբերի 3-ին՝ Էջմիածնում։ 1993 թ․ ավարտել է ՀՀ պաշտպանության նախարարության բարձրագույն ակադեմիական կուրսերը, 2006 թ․՝ ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան` «Պետության ռազմական անվտանգություն» մասնագիտությամբ։ 1985-1987 թթ․ Սեյրան Սարոյանը ծառայել է խորհրդային բանակում։ Ակտիվ մասնակցություն է ունեցել Ղարաբաղյան շարժմանը։ 2000…
Պատանդի գիտակցությամբ խաղաղությունը չի կերտվի
Եթե Քաղաքացիական Պայմանագիր կուսակցությունն իր վարչության անդամներից մեկի գրառումով է խոսում և դա է իրենց ճշմարտության ընկալումն, ուրեմն համարեք որ այդ գրառման ընկալումը պետականության վրա արձան դնելու փորձ է: Ես չեմ ընկալում այդ գրառումը որպես մանևր, ոչ էլ ընկալում եմ այն, որպես ճշմարտության գիտակցում, ընդհակառակը՝ մթագնում է, պատանդի հոգեվիճակում հայտնված մարդկանց դրսևորում: Այլ բացատրություն չեմ…
Կարեն Սարուխանյանը ստանձնեց պատգամավորական մանդատը
ԱԺ հուլիսի 7-ի արտահերթ նիստում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամ դադարած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տալու մասին արձանագրություն: Ըստ դրա՝ մանդատը տրվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Կարեն Սարուխանյանին: Սարուխանյանը ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն երդմամբ ստանձնեց մանդատը:















