Հասարակություն

Պատանդի գիտակցությամբ խաղաղությունը չի կերտվի

Եթե Քաղաքացիական Պայմանագիր կուսակցությունն իր վարչության անդամներից մեկի գրառումով է խոսում և դա է իրենց ճշմարտության ընկալումն, ուրեմն համարեք որ այդ գրառման ընկալումը պետականության վրա արձան դնելու փորձ է:

Ես չեմ ընկալում այդ գրառումը որպես մանևր, ոչ էլ ընկալում եմ այն, որպես ճշմարտության գիտակցում, ընդհակառակը՝ մթագնում է, պատանդի հոգեվիճակում հայտնված մարդկանց դրսևորում:

Այլ բացատրություն չեմ կարող գտնել այդ ձևակերպումների համար, երբ 30 տարվա պատմությունը սխալ են համարում:

Այդ տարիներին մենք անկախացել ենք, ազատագրել հողեր և ստեղծել պետություն:

Այո, լավ պետություն չի ստեղծվել, անկախությունն, ինքնիշխանությունը ժողովրդավարությունը, իրավական ու սոցիալական պետությունը խաթարված է եղել, այո հաղթանակը հարաբերական է եղել՝ ի շնորհիվ վատ կառավարման համակարգի, վատ բարքերի և ազգային արժեքների խեղաթյուրման, բայց ունեցել ենք պատմական 30 տարիներ, այդ թվում Հայաստանի Հանրապետություն և Արցախի Հանրապետություն:

Իսկ թե ի՞նչ է առաջարկում ՔՊ-ն կամ ՔՊ-ում առկա պատանդառված գիտակցությամբ ուժերի հեգեմոնյան, վտանգավոր է հենց պետականության տեսանկյունից:

Չունենալով կամ ավերելով անվտանգության ու պաշտպանության համակարգը, դիտավորյալ, թե չմտածված, չստեղծելով կամ չվերակազմակերպելով այն արդի աշխարհին ու իրավիճակին համահունչ՝ բնականաբար հետևանքը ամենայն հավանականությամբ կլինի անդառնալի:

Փոքրիկ հուսով եմ, որ ՔՊ-ի ներսում այդ կարծիքը չկիսող մարդիկ կհակադրվեն ու կկանգնեցնեն կործանարար ուղղությունը: Առնվազն ազդակներ կուղղեն իմ նման մարդկանց, որ իրենք կան ներսում և դիմադրում են պետության կորստին:

Եվ թող ոչ ոք չկարծի, թե Հայ ժողովուրդը չի երազում կամ չի երազել խաղաղ ապրելու մասին, բայց իրական հողի վրա վիճակներն ու հանգամանքները չտեսնելը, դա միայն մթագնելու հետևանք է:

Իսկ ինչու՞ են մթագնել, քանզի միջազգային կրիմինալ համակարգը, որ կուլ է տվել մեր պետական ապարատը և կառավարման կենտրոնը, տեղական կրիմինալից, մինչև ամենավերին ապարատ, ազդեցություններ, ռեսուրսներ ունեցող ոչ մի մարդու կողքով աննկատ չի անցել ու անցնում, և բնականաբար ստիպում է գիտակցական մակարդակում ենթարկվել ու խարխլել ցանկացած բան, որը կխոչընդոտի իր բիզնեսին:

Այս իրավիճակում մեզ առանց միջազգային հակաահաբեկչական ուժերի օգնության անհնար կլինի դուրս գալ համակարգի ճիրաններից:

Սակայն, ավելի դաժան է, երբ գիտակցում ես, որ այդ ուժերը համագործակցում են պետությունների հետ, ու հասկանում ես, որ զրո շանս կա նրանց հետ գործարկելու ազատագրումը:

Ասեմ ավելին՝ երբ նկատում ես, որ այդ ուժերին առաջարկ են անում համագործակցել այդ համակարգի կողմից ստեղծված ուժերի հետ, էլ ավելի խորն է դառնում անելանելիության զգացումը:

Հետևաբար մեզ մնացել է ինքադրսևորվել, ինքնակազմակերպվել ու պայքարել՝ սկսելով փոքր, բայց արժեքավոր խնդիրների լուծումներից:

Լուծումներ, որոնք կօգնեն պետական ապարատին ինքնուրույնության գնալ, լուծումներ, որոնք կօգնեն առողջ գիտակցությամբ անհատներին կոնկրետ խնդիրների լուծման ժամանակ համագործակցել: Թերևս, ճշմարտություն է, որ փրկությունը գալիս է ներսից:

Այդ պարագայում նոր հնարավոր կլինի սանձել միջազգային կրիմինալին մեր պետության ներսում և ստեղծել ազգային անվտանգության ինքնիշխան հայեցկարգ:

Նարեկ Այվազյան

Azat TV մեդիանախաձեռնության հիմնադիր

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ