պատժամիջոց
Պետք է խստացնել ռուս պաշտոնյաների դեմ պատժամիջոցները․ ԵԽ նախագահ
Եվրախորհրդարանի նախագահ Դեյվիդ Սասոլին կարծում է, որ պետք է խստացնել ռուս պաշտոնյաների դեմ պատժամիցոները։ Այս մասին հայտնում է T-Online-ը։ Նա կոչ է արել, միևնույն ժամանակ, սերտացնել հարաբերությունները ռուս հասարակության հետ և աջակցել այլախոհներին ու անկախ լրատվամիջոցներին։
Թուրքական ընկերությունն ու դրա աշխատակիցները հայտնվել են ԱՄՆ պատժամիջոցների տակ
Թուրքիայի պաշտպանական արդյունաբերական վարչության (SSB) ու դրա 4 աշխատակիցների նկատմամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները կիրառել է պատժամիջոցներ։ Պատժամիջոցներով ընկերությունը չի կարողանա ԱՄՆ արտահանում իրականացնել, ինչպես նաև արգելք կդրվի ավելի քան 10 միլիոն դոլար վարկ ստանալու հնարավորության վրա։ SSB-ի՝ պատժամիջոցների տակ հայտնված աշխատակիցներին էլ կարգելվի մուտք գործել Միացյալ Նահանգներ, իսկ ԱՄՆ քաղաքացիներին՝ որևէ գործարք կատարել այդ 4-ի…
Չինաստանը Մեծ Բրիտանիայի 9 քաղաքացու պատժամիջոցների է ենթարկել
Չինաստանը որոշել է պատժամիջոցներ սահմանել Մեծ Բրիտանիայի 9 ֆիզիկական և 4 իրաբանական անձերի նկատմամբ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Նշվում է, որ պատժամիջոցների մասին հայտարարություն է տարածել Չինաստանի ԱԳՆ-ն։ Նշվում է նաև, որ պատժամիջոցներ կիրառելու համար պատճառ է հանդիսացել Սինցզյան-Ույղուրի շրջանում տիրող իրավիճակի մասին սուտ և ապատեղեկատվություն տարածելը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ մի քանի երկրներ,…
ԱՄՆ-ն երկարաձգեց Իրանի դեմ պատժամիջոցները
Ամերիկայի Միացյալ Նահանգները՝ Ջո Բայդենի վարչակազմի գլխավորությամբ, կրկին երկարաձգել է պատժամիջոցները Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ։ Սրա վերաբերյալ փաստաթուղթը հրապարակվել է Սպիտակ տան կայքէջում։ Այնտեղ նշվում է, որ Իրանի վարած քաղաքականությունն ու գործողությունները շարունակում են սպառնալիք ներկայացնել ԱՄՆ-ի ազգային անվտանգության, արտաքին քաղաքականության ու տնտեսության համար։ Ըստ փաստաթղթի՝ ելնելով այդ հանգամանքից՝ 1995 թվականի մարտի 15-ից ուժի մեջ…
Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կարող են սահմանվել դեկտեմբերին. Մակրոն
Արևելյան Միջերկրական ծովում Թուրքիայի հետ լարվածության թեմայով ԵՄ գագաթնաժողովի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ անդրադառնալով Հունաստանի և Կիպրոսի հետ համերաշխությունը, նշել է, որ վերջինս չպետք է լինի քննարկման ենթակա։ Մակրոնի խոսքով՝ Եթե Թուրքիան ԵՄ-ի երկխոսության կոչին կառուցողական պատասխան չտա ու շարունակի Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ միակողմանի գործողությունները, ապա դեկտեմբերի սկզբին Թուրքիայի նկատմամբ կարող են սահմանվել…
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցները երկարաձգել է
ԵՄ-ն ուրբաթ օրը պաշտոնական ամսագրում հրապարակել է ՌԴ-ի դեմ անհատական պատժամիջոցները կես տարով երկարաձգելու մասին որոշումը: Եվրամիությունը 6 ամսով` մինչև 2021 թվականի մարտի կեսը երկարաձգել էր անհատական պատժամիջոցները «անձանց և կազմակերպությունների դեմ, որոնք շարունակում են խափանել կամ սպառնալ Ուկրաինայի տարածքային ամբողջակիանությանը, ինքնիշխանությանը եւ անկախությանը»։ Հայտնի է, որ պատժամիջոցները նախատեսում է ուղևորությունների սահմանափակումներ և ԵՄ-ում ակտիվների սառեցում:…
Տիխանովսկայան կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Լուկաշենկոյի դեմ
Բելառուս ընդդիմադիր գործիր Սվետլանա Տիխանովսկայան պատժամիջոցներ կիրառելու կոչով է հանդես եկել, որն ուղղված է եղել միջազգային հանրությանը։ Նա ասել է, որ պատժամիջոցներ պետք է կիրառվել ընտրախախտումների, կեղծիքներ հեղինակների ու բռնություններ իրականացրածների նկատմամբ։ Տիխանովսկայան՝ խոսքը հղելով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին, նշել է, որ Ալեքսանդր Լուկաշենկոն գողացել է ժողովրդի ձայնը և չի ներկայացնում Բելառուսը։
ԵՄ-ն կուսումնասիրի Լուկաշենկոյին պատժամիջոցների ցուցակում ընդգրկելու հարցը
Բելառուսի հարցերով ԵՄ արտակարգ գագաթաժողովի արդյունքներով մամուլի ասուլիսում Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտնել է, որ ԵՄ խորհուրդը կուսումնասիրի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին պատժամիջոցների ցուցակում ընդգրկելու հարցը: Նա նշել է, որ իրենք ուշադիր կուսումնասիրեն այդ հացը: «Մոտ ժամանակներս մենք պատժամիջոցներ կկիրառենք Բելառուսում բռնությունների, բռնաճնշումների և ընտրությունների արդյունքների կեղծման համար պատասխանատու մեծ թվով պաշտոնատար անձանց դեմ»,- նշել…
ԵՄ պատժամիջոցային ցանկում ՌԴ 7 քաղաքացի է ներառվել
Եվրամիությունը Ռուսաստանի յոթ քաղաքացու ներառել է պատժամիջոցային ցանկում՝ Ղրիմում 2019-ին տեղի ունեցած ընտրությունների պատճառով: Այս մասին նշված է ԵՄ պաշտոնական ամսագրում հրապարակված հոդվածում: Մասնավորապես, սահմանափակումների են ենթարկվել Սևաստոպոլի օրենսդիր ժողովի նախագահ Վլադիմիր Նեմցևը, Ղրիմի նախարարների խորհրդի ղեկավար Յուրի Գոցանյուկը և Սևաստոպոլի նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար Միխայիլ Ռազվոժաևը: ԵՄ խորհուրդը նման որոշում է կայացրել առանց քննարկումների: Պատժամիջոցներն…
Թուրքիան չի վախենում ԱՄՆ պատժամիջոցներից Իրանի հետ առևտրի պատճառով․ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան չի հրաժարվի Իրանից նավթ ու գազ գնելուց՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցների սպառնալիքին։ Նախագահը հավելել է, որ երկու երկրների միջև առևտուրը կշարունակվի: Այս մասին հայտնում է NTV թուրքական հեռուստաալիքը։ Թուրքիայի նախագահը նշել է, որ ԱՆկարան չի ցանկանում դադարեցնել համագործակցությունը Թեհրանի հետ՝ հավելելով, որ Թուրքիան չի վախենում ԱՄՆ հնարավոր պատժամիջոցներից…
ԱՄՆ-ը Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ է սահմանել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է մի հրամանագիր, ըստ Ռուսաստանի դեմ սահմանվում են նոր պատժամիջոցներ: Դրանք կապված են 2018 թվականի մարտին ռուս կրկնակի գործակալ Սերգեյ Սկրիպալին և նրա դստերը՝ Յուլյային թունավորելու փորձի հետ: Այս մասին գրել է NBC NEWS-ը: ԱՄՆ պետքարտուղարությունը 2018 թվականի օգոստոսին որոշում է ընդունել, համաձայն որի Ռուսաստանը Սկրիպալների գործով խախտել է 1991…
ԿՈՆՄԵԲՈԼ-ը մտադիր է պատժամիջոցներ կիրառել Մեսսիի նկատմամբ. Աբրեու
Արգենտինայի մարզական արբիտրաժային դատարանի անդամ Գուստավո Աբրեուն խորհուրդ է տվել հավաքականի ավագ Լիոնել Մեսսիին ներողություն խնդրել Հարավամերիկյան ֆուտբոլի կոնֆեդերացիայից, որին ֆուտբոլիստը մեղադրել է կոռուպցիայի մեջ Ամերիկայի Գավաթ-2019-ի ժամանակ: «Ես Մեսսիին խորհուրդ կտայի ներողություն խնդրել, որովհետև ԿՈՆՄԵԲՈԼ-ը մտադիր է պատժամիջոցներ կիրառել Լիոնելի նկատմամբ: Նա պետք է ներողություն խնդրի, որպեսզի չպատժվի»,- Աբրեուի խոսքերն է փոխանցում TOI Sports-ը:…
Վաղ թե ուշ Ռուսաստան-Վրաստան ավիաթռիչքները կվերականգնվեն. Պեսկով
Մամուլում տարածված լուրերի համաձայն՝ Կրեմլը պատարաստ է վերականգնել Վրաստանի հետ օդային կապը: Արձագանքելով այս տեղեկությունների՝ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, Կրեմլը վստահ է, որ վաղ թե ուշ ավիաթռիչքները կվերականգնվեն, սակայն հիմա, հաշվի առնելով Վրաստանի ժողովրդի բևեռացումը և հակառուսական դրսևորումները, դրանք չեղարկված կմնան: Պեսկովը նշել է, որ թռիչքների դադարեցումը եղել է հարկադիր միջոց:…
Վրաստանի ԱԳՆ-ն ողջունում է Պուտինի՝ պատժամիջոցներ չկիրառելու որոշումը
«Վլադիմիր Պուտինի որոշումը, անկասկած, միակ ճիշտ որոշումն էր, որը մենք ողջունում են», — ասել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին՝ անդրադառնալով Վրաստանի նկատմամբ պատժամիջոցների մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը: Այս մասին գրում է Ալիք Մեդիան: Նախարարի խոսքերով իրավիճակը պետք չէ սրել, անպատասխանատու հայտարարությունների կարիք չկա: «Մենք ուշադիր հետևում ենք վերջին զարգացումներին և պետք…
Պուտինը չի ցանկանում պատժամիջոցներ սահմանել Վրաստանի դեմ
Ռուսաստանի նախագահը հանդես է եկել հայտարարություններով, որոնցում դեմ է արտահայտվել Վրաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելուն։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ վրացական հեռուստաընկերություններից մեկի հաղորդավարն ուղիղ եթերում հայհոյել էր Պուտինին: Ռուսաստանի Պետդուման դեպքին հետո քննարկում էր Վրաստանի հետ պատժամիջոցներ սահմանելու հարցը: «Ես դա չէի անի՝ վրացի ժողովրդի նկատմամբ հարգանքից ելնելով», – ասել է ՌԴ…















