պատվասանյութ
Առողջապահության նախարարության աշխատակիցների մի խումբ ևս այսօր պատվաստվել է
Կորոնավիրուսային (COVID-19) հիվանդության դեմ պատվաստումային գործընթացը շարունակվում է: Առողջապահության նախարարության աշխատակիցների մի խումբ ևս այսօր պատվաստվել է մայրաքաղաքում տեղակայված շարժական պատվաստումային կետերից մեկում, տեղեկացնում են նախարարությունից։
Այսօրվանից Դիլիջանում գործում է ևս մեկ շարժական պատվաստումային խումբ
Այսօրվանից ևս մեկ շարժական պատվաստումային խումբ է գործում Դիլիջանի քաղաքապետարանի հարևանությամբ, տեղեկացնում է առողջապահության նախարարությունը: «Շարժական պատվաստումային խմբերը համալրված են թե «ԱստրաԶենեկա» և թե «Սպուտնիկ-Վի» պատվաստանյութերով: Հիշեցնենք, որ «ԱստրաԶենեկա»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով: Իսկ «Սպուտնիկ-Վի»-ով պատվաստումները նախատեսված են ռիսկի խմբերի անձանց, մասնավորապես` 18-ից 54 տարեկան…
Անահիտ Ավանեսյանն ու Չինաստանի դեսպանն անդրադարձել են պատվաստումային գործընթացին
Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունին: Ողջունելով դեսպանին ու հյուրերին` նախարարը շնորհակալություն է հայտնել Չինաստանի կառավարությանը այս ծանր ժամանակահատվածում Հայաստանին ցուցաբերած աջակցության և եղբայրական հարաբերությունների համար: «Մեր երկու երկրների միջև կապը շատ կարևոր է, և մենք գնահատում ենք այն փաստը, որ, չնայած ամբողջ…



