Պարեն
Պարենի համաշխարհային գները սեպտեմբերին նվազել են վեցերորդ ամիսն անընդմեջ
Պարենի համաշխարհային գները սեպտեմբերին նվազել են վեցերորդ ամիսն անընդմեջ: Այդ մասին ասվում է ՄԱԿ-ի Պարենավորման ու գյուղատնտեսական կազմակերպության (ՖԱՕ) մամուլի տեղեկագրում: «2022 թվականի սեպտեմբերին ՖԱՕ-ի պարենային գների ինդեքսի (ՖՊԳԻ) միջին ցուցանիշը կազմել է 136,3 կետ, ինչը 1,5 կետով (1,1 տոկոս) ցածր Է օգոստոսի ցուցանիշից. այսպիսով, դրա նվազումը շարունակվում է վեցերորդ ամիսն անընդմեջ: Չնայած հետագա անկմանը,…
Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի փոխտնօրենն այցելել է Սյունիքի մարզ
Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի փոխտնօրեն Նաննա Սկաուն, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տարածաշրջանային մարդասիրական հարցերով խորհրդատու Ջոն Փաթթերսոնի հետ համատեղ այցելել է Սյունիքի մարզ և հանդիպել Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանի հետ՝ քննարկելու ԼՂ հակամարտության և ՔՈՎԻԴ-19 համավարակի ազդեցությունը համայնքի վրա։ Այս մասին տեղեկանում ենք ՄԱԿ-ի գրասենյակից։
233 մլն դրամ՝ նպաստառու ընտանիքների դպրոցական երեխաներին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Facebook-ի պաշտոնական էջում գրված է․ «ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագիրը 233 մլն դրամ կտրամադրի նպաստառու ընտանիքների 6-9 տարեկան դպրոցական երեխաներին։ «Ճգնաժամային իրավիճակներին արձագանքող դպրոցական սնունդ» ծրագրի շահառուներ կդառնան 2020 թ.-ի հունիսի դրությամբ ընտանեկան նպաստի համակարգում ներառված ընտանիքների 6-9 տարեկան երեխաները, որոնցից յուրաքանչյուրի համար 40 օրվա համար կհատկացվի 8 հազարական…
Արցախի երկու համայնքների բնակիչներին տրամադրվել են պարենամթերք և հիգիենիկ պարագաներ
Արցախի տեղեկատվական շտաբը Facebook-ի էջում գրառում է կատարել։ «Արցախի աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության փոխանցմամբ՝ սույն թվականի մայիսի 15-ին կորոնավիրուսի տարածման հետևանքով առաջացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած Շահումյանի շրջանի Նոր Վերինշեն, Նոր Բրաջուր համայնքների և Քնարավան համայնքի Չափնի գյուղի բնակիչներին տրամադրվել է պարենամթերք և հիգիենիկ պարագաներ»,- ասված է գրառման մեջ։ https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/142368597403929
Տնտեսական ճգնաժամի պրոցեսը խորանում է, վարակը ետ չի քաշվում․ Արայիկ Հարությունյան
Մայիսի 1-ին Facebook-ի ուղիղ եթերւմ Արցախի Հանրապետության ընտրված նախագահ, «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը նշել է, որ կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական ճգնաժամը մոտ է աղետին։ Արայիկ Հարությունյանը նշել է, որ տնտեսական ճգնաժամի պրոցեսը խորանում է, վարակը ետ չի քաշվում․ «Արցախն այս առումով ավելի ապահովված է՝ և՛ պարենային առումով, և՛ ընդհանուր առմամբ։ Եվ ուզում եմ նորից…
Պարենային շտապ օգնություն ծրագիրը 1 ամսում 800-ից ավելի ընտանիքների ապահովել է պարենով
Մամուլի հաղորդագրություն Գյումրի, 29.04.2020թ Ս/թ ապրիլի 30-ին ժամը 14։00-ին «Պարենային շտապ օգնություն» ծրագրի պատասխանատուները խորհրդանշական 1000-րդ ընտանիքին կհանձնեն պարենային մթերքներով լի զամբյուղ։ Ընդամենը 1 ամիս առաջ մեկնարկած ծրագիրն արդեն հասցրել է պարենով ապահովել 800-ից ավելի ընտանիքների, ստանալ 3000 և ավելի դիմում-հայտեր ու աջակցություն՝ տարբեր անհատներից ու կազմակերպություններից։ Մինչ ընտանիքին այցելելը նախաձեռնող թիմի անդամները ծրագրի համար…
Արցախում ուսումնասիրություններ են իրականացվել շուկայում. կա բրնձի գնաճ
Արցախի տեղեկատվական շտաբը գրառում է կատարել Facebook-ում և հայտնել, որ ուսումնասիրություններ են կատարվել շուկայում: «Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի մասնագետների կողմից 2020թ. ապրիլի 13-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում 43 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ օրվա համեմատ, արձանագրվել է բրինձ ապրանքատեսակի միջին գնի աճ՝ 3 դրամ կամ 0.7%: Գնաճ արձանագրած…
Տեղական արտադրության հաշվին Արցախը ապահովված է պարենով
Հայկական տեղեկատվական շտաբը Facebook-ում գրել է. Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք 2020թ. տեղական արտադրության հաշվին նվազագույն պարենային զամբյուղում ներառված որոշ պարենամթերքների ապահովվածության ԱՀ գյուղատնտեսության նախարարության տվյալներով, 2020 թվականի բերքի տակ կատարված ավելի քան 70 000 հա աշնանացանը, որից ցորեն՝ 32 500 հա, գարի 38 000 հա, ինչպես նաև նախատեսվող շուրջ 21 000…
ՀՀ-ն ապահովված է պարենով. Նիկոլ Փաշինյան
Կառավարության մարտի 19-ի նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ նաև ՀՀ պարենային ապահովության մակարդակին: Վարճապետը ներկայացրեց տեղեկանք, որում ներկայացվում է այս պահին Հայաստանում սննդի պաշարները: Նիկոլ Փաշինյանի տեղեկացմամբ, միայն երեկ` մարտի 18-ին Հայաստան մուտք է գործել 38 բեռնատար մեքենա, այդ թվում ձեթ -18 տոննա, շաքար -220 տոննա, ցորեն-145 տոննա և այլ սննդամթերքներ: Այսպիսով Հայաստանը…
Հայաստանում կիրականացվի դեգրադացված հողերի վերականգնման ծրագիր
Հայաստանում կիրականացվի դեգրադացված հողերի վերականգնման դրամաշնորհային ծրագիր, որը համատեղ մշակել են Շրջակա միջավայրի նախարարությունը և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO)։ Շրջակա միջավայրի նախարարությունում անցկացված աշխատանքային խորհրդակցության ժամանակ մեր երկիր ժամանած FAO-ի առաքելության անդամները՝ Հայաստանի պետական մարմինների, մարզային կառույցների և գիտական հաստատությունների ներկայացուցիչների հետ քննարկել են ծրագրի հայեցակարգային փաստաթուղթը։ Հայ մասնագետները FAO-ի փորձագետներին առաջարկել են…
ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենը ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցչին
Հուլիսի 23-ին ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Արտակ Նահապետյանն ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) ներկայացուցիչ և տնօրեն Ելենա Միլոշևիչին: Հանդիպման նպատակն էր քննարկել երկկողմ համագործակցության հետ կապված հարցերը: Ողջունելով ՀՀ-ում միջազգային կառույցի ներկայացուցչին՝ Արտակ Նահապետյանն ընդգծեց արտակարգ իրավիճակներում ՊՀԾ դերը՝ որպես աղետներին առաջինն արձագանքող միջազգային կառույց: Իր հերթին Ելենա Միլոշևիչը նշեց, որ ՊՀԾ-ի համար…











