պետական բյուջե
2018 թ. բյուջեի՝ ազատ տնօրինվող դրամաշնորհային մասն ի՞նչ նպատակով է տնօրինվել. քննարկում ԱԺ-ում
Հունիսի 6-ին Ազգային ժողովում շարունակվում են 2018 թ. «2018 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները: Քննարկման ժամանակ ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվեց՝ 2018 թ. բյուջեի՝ ազատ տնօրինվող դրամաշնորհային մասն ի՞նչ նպատակով է տնօրինվել: Ջանջուղազյանը պարզաբանեց. «Մենք ունենք չբավարարող դրամական միջոցներ՝ մեր գնահատականով բյուջեի եկամուտների և ծախսերի հարաբերակցության տեսակետից,…
ԱԺ-ում շարունակվում են «2018 թ. պետական բյուջեի կատարման մասին» քննարկումները
Այսօր Ազգային ժողովում շարունակվելու են «2018 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները: Օրակարգում այսօր կլինեն ՀՀ արտաքին գործերի նախարարության, միջազգային կազմակերպություններին անդամակցելու վճարումների, ԵՏՄ և տարածաշրջանի մյուս երկրների հետ կապերին ուղղված բյուջետային հատկացումների հաշվետվությունը:
Երկու տարօրինակ կառույց կա, որոնց մեծ գումար է տրամադրվել բյուջեից. Գևորգ Գորգիսյան
Հունիսի 5-ին ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը խորհրդարանում 2018թ. բյուջեի հաշվետվության քննարկման ժամանակ ասաց, որ երկու տարօրինակ կառույց է առանձնացրել է կառույց, որոնց մեծ գումար է տրամադրվել բյուջեից. «Սպասարկում» ՊՈԱԿ-ին 276 մլն դրամ է տրամադրվել, իսկ «Օրենսդրական կարգավորման ազգային կենտրոն» հիմնադրամին՝ 91 մլն դրամ: Գորգիսյանն ասաց, որ ի տարբերություն առաջին կառույցի, որ գոնե…
2018 թվականին պետական բյուջեում եկամուտների մասը կազմել է 1 տրիլիոն 342 միլիարդ դրամ
Հունիսի 5-ին Ազգային ժողովում բյուջեի կատարման մասին քննարկումների ժամանակ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ Հայաստանի 2018 թվականի պետական բյուջեում եկամուտների մասը կազմել է 1 տրիլիոն 342 միլիարդ դրամ, ինչը ծրագրի 98,3 տոկոսն է։ Փաստացի ծախսերը 2018-ին կազմել են 1 տրիլիոն 447 միլիարդ դրամ, ինչի արդյունքում ճշտված ծրագրային ցուցանիշը կատարվել է 94,7 տոկոսով։ Ըստ նախարարի,…
Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ 2018 թ. պետական բյուջերի կատարման տարեկան հաշվետվությանը
ՀՀ կառավարությունը որոշեց հավանություն տալ ՀՀ 2018 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը: Կառավարության որոշմամբ՝ ՀՀ 2018թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով: ՀՀ 2018 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին ԱԺ որոշման մեջ նշված է. «Հաստատել ՀՀ 2018 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը եկամուտների գծով` 1,341,690,590.9…
Ավարտվեց Փաշինյանի և ՊԵԿ նախագահի աշխատանքային հանդիպումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ ավարտվեց իր աշխատանքային հանդիպումը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ: «Ամփոփենք ուրեմն. 1. Պետական բյուջեի հավաքագրումների պլանը առաջին եռամսյակում գերակատարվել է 11.4 միլիարդ դրամով: Ուշադրություն դարձրեք, որ մեր բյուջեի պահուստային ֆոնդը 9.4 միլիարդ դրամ է՝ ողջ տարվա համար: Այսինքն՝ առաջին եռամսյակում մենք պահուստային ֆոնդը…
ԱՄՆ-ի պետբյուջեի պակասուրդը փետրվարին հասել է ռեկորդային ցուցանիշի
ԱՄՆ-ի պետական բյուջեի պակասուրդը փետրվարին կազմել է 233,977 միլիարդ դոլար, ինչը 8,7 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշից (215,239 մլրդ դոլար): Այս մասին հայտնել է երկրի ֆինանսների նախարարությունը: Դա բացասական հաշվեմնացորդի ռեկորդային ցուցանիշ է հաշվարկների վարման ժամանակաշրջանում: Նախորդ առավելագույնն արձանագրվել է 2012 թվականի փետրվարին և կազմել 231,7 միլիարդ դոլար, նշում է MarketWatch-ը: Միևնույն…
Տնտեսված 404 մլն դրամը վերադարձվել է պետական բյուջե․ Արսեն Բաբայան
ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը 2018 թվականի ընթացքում ունեցել է 404 միլիոն դրամի տնտեսում։ «Այս տնտեսումը արդյունավետ կառավարման և ծախսերի ճշգրիտ կանոնակարգման արդյունք է։ Տնտեսված 404 միլիոն դրամը վերադարձվել է պետական բյուջե»,- գրել է Բաբայանը։
Արցախի պետբյուջեի մուտքերը կավելանան լրացուցիչ 5 մլրդ դրամով
Արցախի Հանրապետության 2019 թ. պետական բյուջեի մուտքերը կավելանան լրացուցիչ մոտ 5 մլրդ դրամով: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ԱՀ նախագահի խորհրդական Արայիկ Հարությունյանը: «Օրեր առաջ Արցախի խորհրդարանի կողմից ընդունվել է «Շարժում-88» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանի նախաձեռնած «ԱՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով վերացվել է «Բեյզ Մեթըլս» հանքագործական ընկերության գործունեության…
Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է ՀՀ պետբյուջեի մասին օրենքը
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից։












